Համբույրներ
1.Համբույրը զարգացնում է թոքերը. սովորաբար մարդը մեկ րոպեում 20 անգամ շունչ է քաշում, իսկ համբույրի ժամանակ շնչելու հաճախականությունը երեք անգամ մեծանում է:
2. Կրքոտ համբույրները ուժեղացնում են սրտի խփոցները, ինչը լավացնում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Բացի այդ, այս հաճելի գործողությունները վարժեցնում են սրտի մկանները:
3. Հաճախ համբուրվող մարդիկ ավելի ուշ են տառապում կարիեսից: Համբույրները խթանում են թքարտադրությունը, ինչը պաշտպանում է ատամները:
4. Լիարժեք համբույրի ժամանակ գործի են անցնում երեսի բազմաթիվ մկաններ: Այդ վարժությունները հիանալի միջոց են կնճիռների դեմ:
5. Մեկ րոպե տևողությամբ համբույրի ընթացքում կարելի է կորցնել 12 կկալ, իսկ մեկ տարվա ընթացքում` 3 կգ առանց ջանք թափելու: 6. Քանի որ համբույրներից լավանում է արյան շրջանառությունը, ուստի ուղեղի բջիջները ևս գերազանց թթվածնային սնուցում են ստանում այդ հաճելի գործընթացից, որն իր հերթին դրական ազդեցություն է թողնում մտավոր աշխատանքի ու հիշողության վրա:
7. Համբույրի ժամանակ արյան մեջ ավելանում է ադրենալինի քանակը. օրգանիզմը լիցքավորվում է էներգիայով, ու տոնուսը բարձրանում է:
8. Համբույրի ժամանակ առաջացող ֆերմենտներն արգելակում են սթրեսի հորմոնների առաջացումը: Հենց այդ պատճառով էլ համբույրն ամենալավ միջոցն է սթրեսի ու դեպրեսիայի դեմ:
9. Համբուրվելու ժամանակ արյան մեջ առաջանում է էնդորֆին հորմոնը, որն անվանում են նաև երջանկության հորմոն: Համբուրվեցիր, և կյանքը զարդարվեց վառ գույներով:
|