Կիրակի, 24 Նոյեմբեր 2024, 11:37



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԵՍ ԻՆՔՍ
12:27
ԵՍ ԻՆՔՍ

ԵՍ  ԻՆՔՍ

ՙԵս ինքս՚... Երեխան փորձում է հանել գիշերազգեստը, նա պատրաստվում է գնալ մանկապարտեզ: Եվ երբ ծնողները փորձում են միջամտել, այդ օգնությունը երեխան մերժում է վրդովմունքով: Մի քանի րոպե անց նա հանում է իր գիշերազգեստը և հպարտությունից փայլող աչքերով հայտարարում. ՙՍտացվեց՚:

Երեխայի ծնունդից հետո նրա ողջ խնամքը կախված է մորից, իսկ հետո գալիս է մի ժամանակ, երբ երեխան ակտիվորեն և մեծ ոգևորությամբ սովորում է իր մասին հոգ տանել` առանց կողմնակի օգնության, ինչն էլ կարևոր փուլ է նրա` որպես անհատականություն ձևավորվելու գործում: Իհարկե, մեծահասակներն ամեն ինչ անում են արագ և որակով, բայց դրանով նրան զրկում են իր նախաձեռնությունները դրսևորելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը ձեռք բերելու վստահությունից:

Երեխան ցանկանում է ձեռքերը լվանալ ու ասում է` ՙԵս ինքս՚, բայց մի քանի րոպե անց նա լոգարանից վերադառնում է ոտքից գլուխ թաց: Մայրը նրան ուղարկում է շորերը փոխելու, և նա վերադառնում է ու մեծ հպարտությամբ հայտարարում. ՙԵս ինքս եմ հագել շորերս՚:

Ինքնադրսևորվելու և արդյունքին հասնելու ցանկությունը կա բոլոր երեխաների մոտ: Պարզապես մտածելով, որ երեխան այս կամ այն գործողությունը կանի ավելի դանդաղ ու անորակ` շատ ծնողներ չեն տալիս նրան այդ հնարավորությունը` չհասկանալով, որ երեխան անկեղծորեն ուզում էր դա անել:

Երեխային դուր է գալիս ինքնուրույն լինել, նա ուրախանում է, երբ ինչ-որ բան հաջողվում է: Բայց ՙես ինքս՚-ի կողքին ապրում է երկու տարեկան փոքրիկ, որը միշտ էլ ցանկանում է զգալ ծնողների խնամակալությունը: Հնարավոր է որ կարող է նստել բազկաթոռին ու ինքնուրույն որևէ բան ուտել, բայց մեկ էլ հանկարծ շրջվի դեպի մայրն ու ասել. ՙՄայրիկ, ինձ կերակրի...՚:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵԽԱՅԻՆ ԸՆՏԵԼԱՑՆԵԼ ՄԻԶԱՄԱՆԻՆ

Երեխային միզամանին ընտելացնելը կարևոր փուլ է նրա զարգացման համար: Եվ թե ինչպես կընթանա այն երեխայի մոտ` հետաքրքիր ու արա՞գ, թե՞ երկար ու տանջալի, կախված է միայն ծնողներից: Մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային միզամանին ընտելացնել մոտ 18 ամսականից:

Շատ մայրեր կարծում են, որ որքան շուտ երեխային ընտելացնեն միզամանին, այնքան արագ նա կսկսի դրանից օգտվել, բայց դա այդպես չէ: Ամեն մի սովորություն ձևավորվում է որոշակի տարիքում: Համաձայնվեք, որ դժվար է երեխային սովորեցնել ազատ քայլել սենյակում մեկ տարեկանում, կարդալ` երկու տարեկանում և օտար լեզվով խոսել` չորս տարեկանում: Արդյունք ստանալու համար պետք է ստուգել` նա պատրա՞ստ է դրան ֆիզիկապես ու հոգեպես:

Առաջին գործը հաջող չի լինի.

Հավանաբար, շատ մայրեր ու ավագ քույրեր փորձել են երեխային սովորեցնել միզամանին մեկ տարեկան հասակում: Բայց, իհարկե, առաջին անգամ նրանք հայտնվել են դժվարությունների առաջ: Դրա պատճաառը ոչ թե երեխայի մտավոր զարգացումը կամ բնավորությունն է (ինչպես շատ մայրեր են կարծում), այլ երեխայի պատրաստակամության բացակայությունը: Եթե նա պատրաստ չէ դրան, բոլոր ջանքերն ապարդյուն են: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ արդեն եկել է ժամանակը:

Երեխային ճիշտ ժամանակին միզամանին ընտելացնելու դրական կողմերը.

** երեխան ընդունակ է հասկանալու այդ պրոցեսի իմաստը և կարելի է հաջողության հասնել կարճ ժամանակում

** քիչ սթրեսներ ու պահանջներ, որոնք ներկայացվում են երեխային

** երեխան հաճույք է ստանում սովորելուց և ինքն է տեմպ հաղորդում հետագայում նոր բաներ սովորելու համար:

18 ամսականում է, որ երեխան կարողանում է գիտակցաբար վերահսկել աղիների ու միզապարկի մկանները: Բացի այդ, ուշադիր մայրերը կնկատեն այլ նշաններ, ինչը խոսում է երեխայի` ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելու մասին.

նա չոր է մնում ամենաքիչը

    2 ժամ

խոսքի դրսևորում

մեծերին ընդօրինակելու փորձ

ինքնուրույն հագուստ հագնելը կամ հանելը:

Այդ պատճառով, նախքան այդ ամենը նրա մոտ ձևավորելը, համոզվեք` արդյո՞ք արդեն դրա ժամանակն է: Չէ՞ որ չկա ավելի տանջալից բան երեխայի համար, քան ստիպված անել այն, ինչն իր ուժերից վեր է:

Դիտումներ: 1203 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz