ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ Այսօր մեր երկրում դպրոցական ծանրաբեռնվածության խնդրով մտահոգված են շատերը` և՜ մանկավարժները, և՜ մանկաբույժները, և՜ ծնողները: Քանի որ սովորաբար ավագ դպրոցականի «աշխատանքային օրը» հասնում է մինչև 10-12 ժամի: Չհաշված նաև այն հանգամանքը, որ միջնակարգ դպրոցում սովորելուց բացի, շատ դպրոցականներ հաճախում են բազմաթիվ լրացուցիչ պարապմունքների:
Ինչի՞ է հանգեցնում դպրոցական ծանրաբեռնվածությունը.
Խրոնիկական ծանրաբեռնվածությունը մեր դպրոցականների մոտ առաջացնում է ոչ միայն ֆիզիկական հոգնածություն ու մտավոր գերհոգնություն: Կան նաև այլ հետևանքներ. - Ժամանակի մշտական սղություն ոչ միայն սովորական դասերի, այլև ստուգողական աշխատանքների ժամանակ: Որոշ երեխաներ իրենց հոգեբանական խառնվածքով պարզապես ի վիճակի չեն այդկերպ աշխատել: Բայց, ցավոք, գիտելիքների ստուգման մեթոդը բոլորի համար միանման է:
- Լարվածության աղբյուր է հանդիսանում նաև արագ գրելու ու կարդալու նկատմամբ բարձր պահանջկոտությունը:
- Լարվածության աղբյուր է հանդիսանում նաև արագ գրելու ու կարդալու նկատմամբ բարձր պահանջկոտությունը:
- Շատ երեխաներ իրենց ողջ դպրոցական տարիներն անցկացնում են խրոնիկական անհաջողության մեջ: Դա պայմանավորված է գիտելիքների գնահատման համակարգով երբեմն նաև` բարձր սպասելիքներով ու ծնողների պահանջկոտությամբ:
- Այստեղ կարևոր դեր ունի նաև դասագրքի բովանդակությունը: Շատ են դեպքերը, երբ մի դասագրքի մի ենթաբաժնում հանդիպում են երկու տասնյակ տարբեր ազգանուններ: Հետազոտությամբ պարզվել է, որ մինչև 70% ինֆորմացիան, որը զետեղված է մեր դասագրքերում, անօգուտ է, քանի որ այն հեշտությամբ չի յուրացվում:
Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ծանրաբեռնված է.
Իհարկե, այս հարցում մեծ է անհատականության դերը` առողջական վիճակ, ուժեղ կամ թույլ նյարդային համակարգ, անձնային հատկանիշներ: Ախտանիշները կարող են լինել տարբեր, բայց, այնուամենայնիվ, ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել: - Երեխայի վարքի փոփոխություններ: Ծանրաբեռնվածության մեծացման հետ մեկտեղ` նա կարող է դառնալ անհանգիստ, շուտ գրգռվող, լացկան: Շատ արագ է հոգնում աղմուկից, պայծառ լույսից, տոթից: Հնարավոր է շփման խզում մեծերի կամ էլ հասակակիցների հետ:
- Քնի խանգարում - անհանգիստ քուն, խորը քուն, կամ էլ անքնություն ու արթուն վիճակ:
- Գլխացավեր, ցավեր որովայնի շրջանում, բողոքներ հետևյալ արտահայտությունների տեսքով. «Հոգնել եմ», «Ինձ ամեն ինչ ձանձրացնում է»:
- Կարող է նկատելիորեն վատանալ նրա ձեռագիրը, ավելի կոպիտ սխալներ թույլ տալ:
- Որոշ առաջին դասարանցիների մոտ հոգնածությունը կարող է թաքնված լինել: Ծնողը տեսնում է, որ իր երեխան շատ ուրախ ու առույգ է մի քանի ժամ դաս անելուց հետո, այնինչ նման վարքը իրականում նյարդային գրգռման արդյունք է:
- Ծայրահեղ դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ նյարդային համակարգի խանգարումներ:
Ինչպե՞ս անել, որ ծանրաբեռնվածությունը խելամիտ լինի
Ծանրաբեռնվածության արդյունքը միայն ֆիզիկական, առողջական ու նյարդային համակարգի վիճակի վատացումը չէ: Այն նաև հանգեցնում է ուսման նկատմամբ հետաքրքրության անկման, ինքնագնահատականի իջեցման. «Եթե ես չեմ հասցնում, ուրեմն ընդունակ չեմե:
Առաջին. պետք է անցկացնել ուսումնասիրություն ու բուժման կուրս նշանակել: Մանկաբույժի կամ մանկան նյարդաբանի մոտ կլուծվի կոնկրետ իրավիճակը:
Երկրորդ. երեխայի համար ստեղծել օրվա ճշգրիտ ռեժիմ: Պետք է սովորել` օրվա տարբեր ժամերին բիոռիթմերն ու աշխատունակության մակարդակը հաշվի առնելով: Այստեղ նույնպես կօգնեն մանկաբույժի ու հոգեբանների խորհուրդները:
Հարցն այն չէ, որ առհասարակ պետք է բացառել ծանրաբեռնվածությունը երեխայի կյանքից, այլ այն, որ դա պետք էկատարել շատ օպտիմալ:
Այստեղ մեծ դեր ունեն ծնողները: Մանկան հոգեբանի օգնությամբ փորձեք ավելի ճիշտ գնահատել ձեր երեխայի ընդունակությունների մակարդակն ու հաշվի առնել նրա հետաքրքրությունը: Այդ դեպքում ծանրաբեռնվածությունը կլինի նրա ուժերի ներածին չափով, ու նա կկարողանա օգտագործել բնության տված շնորհքը:
Եվ ևս մեկ բան. ծնողներն իրենց ուժերի ներածին չափով պետք է այնպես անեն, որ երեխան շատ կախում չունենա դպրոցական գնահատականներից, ու մենք կարողանանք պահել մեր վերաբերմունքը երեխայի անձի հանդեպ: Դա էլ հենց կլինի դպրոցական ծանրաբեռնվածության ամենալավ կանխարգելումը
|