Սեմ Դեֆիսն այս ողբերգական պատմությունը պատմել է ողջ աշխարհին
2009թ.
մարտի
24-ին,
այն
գրել
է
իրեն
ծանոթ
ծեր
կնոջ
խոսքերով:
Լսելով
այս
պատմությունը`
մի
մասի
արյունը
սառչում
է
երակներում,
իսկ
մյուս
մասն
էլ
կասկածում
է.
արդյո՞ք
այս
ամենը
ճիշտ
է...
Ահա թե ինչ է պատմել կինը: ՙԵնթադրում եմ, որ վաղը ես մահանալու եմ, այդ մասին ինձ ասել է նկարը... Դուք, հավանաբար, կմտածեք, որ ես խելագար եմ, բայց բարի եղեք ու համբերատար լսեք ինձ:
Նախ ասեմ, որ իմ նախնիներին այդ նկարը պատկանում է դեռ շա ՜ տ վաղուց: Դա ծեր կնոջ դիմանկար է, որն իմ այժմյան տարիքին էր: Նա իր ծռմռված և ոսկրոտ մատներով բռնել էր ավազի ժամացույց:
Մեր ընտանիքը սերնդեսերունդ, բավականին երկար ժամանակ պատկանում էր բարձր հասարակությանը: Իմ նախապապը
փրկագնով
ազատություն
է
տվել
մի
նկարչի`
նրան
բաժանելով
իր
կնոջից
ու
երեխաներից:
Նույնիսկ
արցունքներն
ու
աղաչանքները
չօգնեցին,
որ
նախապապս
նկարչի
հետ
ազատի
նաև
նրանց:
Իհարկե,
նկարում
էր
այն,
ինչ
իրեն
հանձնարարվում
էր,
և
ընդհանրապես
չէր
արտաբերում
ոչ
մի
բառ,
չէր
ցանկանում
խոսել:
Այդ
նկարչին
սիրահարվել
էր
մեր
սպասուհիներից
մեկը,
բայց
նախապապս
շատ
դաժան
մարդ
էր
ու
նա
խանգարեց
նրանց
սիրուն,
հավանաբար
նկարչի
համառ
լռության
համար:
Նա
աղջկան
վաճառեց,
իսկ
նկարչին
բոլորի
աչքի
առաջ
դաժանաբար
ճիպոտահարեց:
Հենց
այդ
ժամանակ
էլ
նա
նկարչին
հանձնարարեց
նկարել
իմ
նախատատին`
հավանաբար
անընդհատ
փորձելով
կոտրել
հպարտ
նկարչի
համառությունը:
Որոշ ժամանակ անց նա մտավ նկարչի արվեստանոց, որպեսզի տեսնի նկարը: Սակայն նկարում նա գտավ ոչ թե իր կնոջ պատկերը, այլ տգեղ դեմքով ինչ-որ մի ծեր կնոջ` ձեռքին ավազի ժամացույց: Զայրույթից նա գավազանով հարվածեց նկարչի գլխին, և նա կիսամեռ ընկավ: Բոլորը կարծում էին, որ մահացել է, քանի որ քունքի վրա մեծ վերք էր ստացել: Հասկանալի է, որ նրան հուղարկավորեցին: Հաջորդ առավոտ
եկավ
գերազմանափորն
ու
ասաց,
որ
իրեն
հաջողվել
է
քանդել
նկարչի
գերեզմանը,
քանի
որ
նա
այդ
կողմից
ձայներ
էր
լսել:
Նաև
տեղեկացրեց,
որ
նկարիչը
կենդանի
է
և
ուզում
է
տեսնել
տանտիրոջը:
Նախապապս
զարմացավ,
որ
այսքան
տարի
լռելուց
հետո
ի
վերջո
նկարիչը
ցանկություն
ունի
խոսելու,
և
գնաց
նրա
մոտ:
Նկարիչը
վերջին
շնչի
վրա
էր,
բայց
իր
մեջ
ուժ
գտավ
անիծելու
մեր
ընտանիքին:
Նա
ասաց,
որ
իր
հոգու
ողջ
ատելությունը
արտահայտել
է
իր
վերջին
աշխատանքի`
ծեր
կնոջ
նկարի
մեջ:
Եվ
ավելացրեց,
որ
ամեն
անգամ,
հենց
նկարը
ընկնի
պատից,
կնշանակի,
որ
մեր
ընտանիքում
որևէ
մեկը
մահանալու
է:
Ասաց
ու
մահացավ,
և
նրան
թաղեցին
երկրորդ
անգամ:
Ամեն
անգամ
այդ
նկարին
նայելիս
նախապապս
մեծ
վախ
էր
ապրում:
Նա
մի
պահ
ցանկացավ
վերացնել
այն,
բայց
մտքափոխվեց
ու
որոշեց
ստուգել`
արդյոք
նկարը
կնախազգուշացնի՞
որևէ
մեկի
մահվան
մասին:
Անցավ մեկ տարի: Մի երեկո նկարը հանկարծ ընկավ. բոլորս ցնցվեցինք: Հաջորդ առավոտ նախապապիս խելոք ու հնազանդ ձին հանկարծ խրտնեց ու նրան ցած գցեց բարձրությունից: Նրան հուղարկավորեցինք
ու
նկարը
նորից
կախեցինք
իր
նախկին
տեղում:
Երկու
ամիս
անց
նկարը
նորից
վայր
ընկավ
ու
նախատատիս
երեխաներից
մեկը
մահացավ:
Անցան տարիներ, և այդ նկարը փոխանցվեց սերնդեսերունդ: Բոլորը գիտեին,
որ
չի
կարելի
նկարը
վերացնել,
հակառակ
դեպքում
որևէ
մեկը
կմահանա:
Ես
իմ
ընտանիքի
բոլոր
անդամների
մահվան
վկան
եմ
եղել,
քանզի
ամեն
անգամ
նկարն
ընկնելիս
ես
կասկած
չունեի,
որ
մահն
է
եկել
և
տ
անելու
է
մեզանից
մեկին:
Հիմա
ես
մենակ
եմ
մնացել
և
գիտեմ,
որ
վաղը
կամ
մյուս
օրը
ես
մահանալու
եմ:
Բայց
ես
պետք
է
վերջ
դնեմ
այդ
ամենին.
ես
այդ
նկարը
պետք
է
տանեմ
ինձ
հետ:
Ամեն
ինչ
կվերջանա
ինձանով:
Չեմ
թաքցնում,
ես
վախենում
եմ
այրել
կամ
կտրատել
այդ
կտավը,
քանի
որ
ծեր
կնոջ
աչքերը
շատ
բնական
են...՚:
Ահա այսպիսի պատմություն, և ինքը` Սեմ Դեֆիսը պնդում է, որ ամբողջ պատմությունը մաքուր ճշմարտություն
է:
Գիտնականները
նույնպես
փորձել
են
իրենց
կարծիքն
արտահայտել
ՙճակատագիրը
որոշող՚
նկարի
մասին:
Նրանք
բացատրում
են,
որ
ստեղծագործական
էքստազի
մեջ
մտնելով`
նկարչի
ուղեղը
լցվում
է
մեծ
էներգիայով,
որը
նա
արտացոլում
է
նկարի
մեջ:
Ըստ
հոգեթերապևտ
Իգոր
Վագինի`
ՙնկարը
մարդու
էներգետիկ
ինֆորմացիայի
փոխանցումն
է,
որը
կարող
է
լինել
բարի
կամ
չար՚:
Ուստի,
մեր
պատմության
մեջ
բացառված
չէ
նաև,
որ
այդ
ծեր
կնոջ
նկարը
ՙծրագրավորված՚
լինի
նկարչի
կամքով:
Փաստորեն,
ծրագիրն
աշխատեց...
|