|
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ
19:16 ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ |
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ Միչիգանյան
համալսարանի պրոֆեսոր Բարի Օ'Կոնորը պնդում է, որ բացահայտել է առասպելական
չուպակաբրայի (ՙայծե վամպիր՚) գաղտնիքը: Նրա կարծիքով... դա ընդամենը
քոսով հիվանդ շնազգիների ներկայացուցիչներ են` աղվեսներն ու կոյոտները: Ինչպես
հայտնի է, չուպակաբրայի մասին առասպելը բավականին հայտնի է դարձել
Լատինական Ամերիկայի բնակչության մեջ: Այնտեղ գյուղացիները գտնում էին
ամբողջովին արյունաքամ եղած ընտանի անասուններին, ավելի հաճախ` այծերին:
Որոշ ժամանակ անց հայտնաբերվեցին սարսափելի էակների մնացորդներ`
չուպակաբրաներ: Ուսումնասիրելով այդ մնացորդներից մի քանիսը` պրոֆեսոր
Օ'Կոնորը պարզել է, որ դրանք հասարակ կոյոտաներն են, որոնք տառապում էին
քոսի սուր ձևով: Հայտնի է, որ քոսի պատճառը Sarcoptes scabiei տիզերն
են, որոնք, մաշկի տակ տեղավորվելով արգելափակում են գեղձաբշտիկների արյան
սնուցումը, ինչի պատճառով կենդանիների մոտ սկսվում է անդադար քորը: Այդ
հյուծող քորը ութոտանի մակաբույծների զոհերի մոտ ճաղատացում է առաջացնում:
Ուժասպառ կենդանիները կարողանում են միայն իրենցից ավելի թույլ որս բռնել:
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՖՐԻԿԱՆ ՄԱՐԴՈՒ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ Գիտնականները
գտել են մարդու հեռավոր նախնիների` մկան չափ քարացուկները, որոնց մարմնի
կառուցվածքը վկայում է իրենց ասիական ծագման և Աֆրիկա հետագա գաղթի մասին`
ամենաքիչը 39 միլիոն տարի առաջ: Այդ հայտնագործությունը կասկածի տակ է
առնում մարդու ծագման մասին գիտնականների` ներկայումս տարածված
պատկերացումները, ըստ որոնց առաջնակարգերը Եգիպտոսի ներկա տարածքում
հայտնվել են 37 միլիոն տարի առաջ: Օրինակ, Հնդկաստանում, Մյանմում և այլ
ասիական երկրներում գտնվել են 45 միլիոն տարի հնություն ունեցող վաղ
առաջնակարգների քարացուկներ: Նոր հրապարակման մեջ Պուատյե համալսարանից
Ժան-Ժակ Ժեգերի ղեկավարությամբ գիտնականների խումբը նկարագրում է Լիբանանի
արշավի ժամանակ հայտնաբերված ատամների քարացուկները, որոնք պատկանում են
վաղ անտրոպոիդների երեք հիմնական խմբերին: Այս քարացուկների բնորոշ
առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ դրանք պատկանել են
Եգիպտոսում հայտնաբերված, մարդու նախնիների մահացած տեսակներին ծնունդ տված
առաջնակարգներին: Քարացուկները 38-39 միլիոն տարեկան են, ինչը խոսում է
Ասիայից Աֆրիկա պրիմիտիվ առաջնակարգների հավանական միգրացիայի մասին 45
միլիոն տարի առաջ իրենց ծագումից հետո: Լինելով մկան չափ` հենց Աֆրիկայում
պրիմատները կարողացան վերածվել էական ավելի մեծ չափերի ու տեսակների, ինչից
հետո սկսել են գաղթել և զբաղեցնել աշխարհի մյուս վայրերը: ՙԵթե
անտրոպոիդների Ասիայից Աֆրիկա միգրացիան չլիներ, ապա նրանք կվերանային
Ասիայում` մեզ զրկելով աշխարհ գալու հնարավորությունից՚,— ասում է
գիտնականը:
ԱՊԱԳԱՅԻ ԱՄԵՆԱԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ
Masdar
Сity-ն քաղաք է, որի շինարարությունը սկսել է Աբու-Դաբիում: Այն լինելու է
աշխարհում միակ լիարժեք քաղաքը, որը կլինի բացարձակ անվնաս շրջապատող
միջավայրի համար, առանց ածխածնի արտանետվածքների ու թափոնների: Masdar
City-ն լինելու է էկոլոգիական քաղաք: Պետք չէ գուշակել, թե ինչպիսին է
լինելու ապագայի քաղաքը, որովհետև ապագան արդեն սկսվել է: Շուտով մենք
կկարողանանք այն տեսնել մեր աչքերով: Masdar City-ն կդառնա առաջին քաղաքը,
որը կապրի էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ: Ժամանակակից
տեխնոլոգիաները կկենտրոնացվեն 6.000 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող
տարածքի վրա: Մեքենաների համար կայանատեղերը կտեղավորվեն քաղաքի պարագծով,
իսկ քաղաքով երթևեկելու համար մարդկանց կառաջարկվեն անձնական ճեպընթաց
էլէկտրամեքենաներ` 4 ուղևորի համար նախատեսված:
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԳՅՈՒՂ, ՈՐՏԵՂԻՑ ՓԱԽԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Ամենամոտ
բնակավայրն այս գյուղից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա, սակայն
ուղիղ ճանապարհն անցնում է ճահիճներով: Անանցանելի տեղերի կողքով անցնելով`
հետազոտողների խումբը գյուղ հասել է 15 կիլոմետր անվերջ քայլելուց հետո: –
Մի քանի տարի առաջ ինտերնետում ես կարդացել էի այդ գյուղի մասին, սակայն
հետո մոռացել էի,– պատմում է ՙՍֆերա-X՚ խմբի ղեկավարը` Վալերի Կոտովը:–
Վերջերս ինձ մի քանի մարդ դիմեց: Նրանք գտել էին այն արշավախմբի
երկրաբաններից մեկին, որը և ցույց էր տվել գյուղ տանող ճանապարհը: Երկրաբանների խոսքերով, գյուղի բոլոր ծառերն այրված էին, երդիկներից ծուխ էր դուրս գալիս, սակայն գյուղում ոչ մի բնակիչ չկար: Վալերի
Կոտովն իր հետազոտական խմբով գյուղում ոչ այրված ծառ գտավ, ոչ էլ`
երդիկների ծուխը: Դրա փոխարեն` 18 դատարկ տուն, ծածկված ազնվամորու թփերով,
խոտով ու նոր ծառերով: Տների դռները փակ չէին, բոլոր վառարանների
դռները բաց էին, սեղաններին դրված էր փայտե սպասքը, մահճակալները հավաքված
էին, աթոռներին հագուստ էր կախված: Սենյակներն այնպիսի տեսք ունեին, որ
թվում էր` բնակիչները մի քանի րոպեով դուրս էին եկել բակ: – Հենց որ գյուղ մտանք,– վերհիշում է Կոտովը,– այնպիսի զգացում առաջացավ, որ մեզ հետևում են: Շրջվում ես` մարդ չկա: Եվս
մեկ փաստ զարմացրել էր արշավախմբի անդամներին` տներում բացակայում էին
սրբապատկերները, խաչերն ու կրոնական իրերը: Ի դեպ, ոչ մի սարք` ֆոտոխցիկ ու
տեսախցիկ, այդ գյուղում չէր աշխատում: Պատահականություն է դա, թե տեղամասի
հատկություն` դեռ հարկավոր է պարզել
|
Դիտումներ: 837 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 3.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Դեկտեմբէր 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|