Կիրակի, 24 Նոյեմբեր 2024, 11:50



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԱՐՈՒՍ ԳՈՒԼԱՆՅԱՆ
19:12
ԱՐՈՒՍ ԳՈՒԼԱՆՅԱՆ

ԱՐՈՒՍ ԳՈՒԼԱՆՅԱՆ

Վերջերս Արամ Խաչատրյանի անունը կրող մեծ համերգասրահում նշվեց սիրված երգչուհի, հայ երգի անզուգական կատարողներից մեկի` Արուս Գուլանյանի բեմական գործունեության 30 - ամյակը:

Բազմաթիվ մեդալներին ու պարգևներին նույն օրը ավելացավ նաև ՀՀ ՊՆ ՙՄարշալ Բաղրամյան՚ գերատեսչական մեդալը: Համերգից հետո զրուցեցինք Արուս Գուլանյանի հետ:

–Քանի՞ տարեկանից եք սկսել երգել:
–Վաղ մանկությունից: Առանց երգի ես չեմ պատկերացնում իմ կյանքը, երգն իմ կյանքի իմաստն է:
–Ի՞նչ են հանդիսատեսի ծափերը Ձեզ համար:
–Իմ տքնաջան աշխատանքի ամենաթանկ գնահատականը: Դրանից մեծ բավականություն չկա ինձ համար և չի էլ կարող լինել:
–Ո՞վ է Ձեր ամենասիրելի երգչուհին:
–Անկրկնելի Օֆելյա Համբարձումյանը, նա միշտ ոգեշնչել է ինձ:
–Ձեզ համարու՞մ եք հաջողակ մարդ:
–Այո, չնայած միշտ էլ շատ դժվարությամբ եմ հասնում հաջողության, բայց հասնում եմ իմ աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ:
–Հետաքրքի՞ր է երեխաների հետ աշխատելը:
–Ես անչափ սիրում եմ երեխաներին, նրանց նվիրվածությունը, անմեղությունը: Հաճույքով և սիրով եմ նրանց սովորեցնում հայ երգարվեստը:
–Հետևու՞մ եք նորաձևությանը:
–Եթե սազում է ինձ, անպայման:
–Կանա՞յք են շատ բամբասում, թե՞ տղամարդիկ:
–Բամբասանքը վատ երևույթ է, հատկապես` տղամարդկանց համար շատ ամոթալի է, չեմ կարող ասել:
–Ձեզ ուժեղ մարդ համարու՞մ եք:
–Այո, այն էլ` շատ: Երբեք չեմ ընկճվում անհաջողությունից, ամեն ինչ անում եմ, շատ աշխատում` դիմակայելու անհաջողությանը:
–Մարտի 8-ն եք ընդունու՞մ, թե՞ Ապրիլի 7-ը:
–Հիմա` Ապրիլի 7-ը, որպես մայրերի տոն:
–Ի՞նչ կխնդրեիք ոսկե ձկնիկից:
–Կխնդրեի վերացնել չարը աշխարհի երեսից, որ բոլոր ազգերը սիրեն իրար, և երբեք պատերազմ չլինի:
–Կին-բռնցքամարտիկ, կին-ըմբշամարտիկ. ընդունու՞մ եք:
–Ոչ, բոլորովին, որովհետև կանացի չեն:
–Կա՞ մի բան, որին երանի եք տալիս:
–Կուզեի երիտասարդ լինել և ամեն ինչ սկսել սկզբից: 
–Ո՞ր գույնն եք սիրում:
–Սպիտակ, կարմիր և ծիրանագույն:
–Երբևէ Ձեզ մտովի քննադատու՞մ եք:
–Իմ առաջին քննադատը ես եմ: Յուրաքանչյուր համերգից հետո մտովի քննարկում եմ նույնիսկ ամենաչնչին բացթողումներս, գտնելով, որ կարելի էր չանել:
–Որևէ զավեշտալի դեպք պատմեք:
–Չարենցավանում համերգ էինք կազմակերպել: Զգացի, որ բեմում երգիչ-երգչուհիները մի կերպ են զսպում իրենց ծիծաղը և փռթկոցը: Նույնիսկ իմ խիստ հայացքը չզգաստացրեց նրանց: Առաջին կարգում նստած մի կին կրծքով կերակրում էր իր մանկիկին: Այդ կինը ինձ համար սրբության չափանիշ էր, հրաշք:
–Ընտանիք և աշխատանք. իրար չե՞ն խանգարում:

–Երբե’ք, քանի որ իմ կողքին են սիրելի ամուսինս` Համլետը, դուստրերս, ինչպես նաև իմ ամենամեծ օգնականը` անսամբլի մենակատար, տաղանդավոր Ասատուր Ասլանյանը:


Հարցազրույցը`
Զարուհի Մխիկյանի

Դիտումներ: 1565 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 GEVORG  
0
IHARKE HARCERY BAVAKANIN HETAQRQIREIN, PATASXANNERNEL ANCHAP ZVARCHALI. XORHURD KTAYI MIPOQR ASHXATEIQ DZER VRA <<SIRELI>> ARUS, VORPESZI TAQCNEQ DZER KEXCAVORUTYUNY, QANI VOR AYN ANGAM EKRANNERICE EREVUM,EVS MEK BAN....... ETE DUQ DZER AMENAXIST QNNADATY LINEIQ U AMEN HAMERGIC HETO INQNERD DZER MEJ UXXEIQ DZER SXALNERY, APA MINCH ORS CHEIN SHARUNAKVI DZER GREHIK SXALNERY, U CHPORCVEQ DZEZ ARVESTAGET HAMAREL, SHNORHAKALUTYUN USHADRUTYAN HAMAR

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz