ԱՐԱԶ ԴԱՐԵ –Նկատելի է, որ այս տարի քեզ մոտ բուռն ստեղծագործական շրջան է, սպասե՞նք նորությունների: –Ողջունում
եմ ամսագրի իմ շատ սիրելի ընթերցողներին... Այս տարվա hունվար ամսին իմ
նվագախմբով մեկնեցինք Թեհրան, որտեղ և կայացավ իմ մենահամերգը: Փետրվար
ամսին իմ հանդիսատեսին ներկայացրեցի ՙՍիրո արևներ՚ երգն ու տեսահոլովակը,
որը բավականին սիրվեց նրանց կողմից: Օգոստոս ամսվա ընթացքում ՙՍև-սպիտակ՚
երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որը նույնպես արժանացավ սիրելի
ունկնդիրներիս ջերմ գնահատականին: Մինչ տարվա ավարտը լինելու է ևս մեկ
ուրախ երգ, Ամանորի մասին, որը սիրով կնվիրեմ իմ ժողովրդին, ակնկալիքով, որ
այն իր արժանի տեղը կգտնի իմ երգացանկում և ուրախություն կպատճառի
բոլորին, այդ ամենա սպասված և սիրված տոնին: Երգի հեղինակն է Ռոմանոս
Ռոստոմյանը, խոսքերի հեղինակը` Անուշ Հակոբյանը, գործիքավորումը` Դավիթ
Դավթյանի, երաժտական պրոդյուսեր Արմեն Թորոյանն է: Տեսահոլովակի
ստեղծագործական խումբը ներկայացնում են` Լուսինե Սարգսյանը, Արման Օրդյանը,
Արմեն Թորոյանը և ուրիշներ...
–Ի՞նչ ձեռքբերումներ ունեցար այս տարվա ընթացքում: –Փետրվար
ամսին ԱՄՆ-ում կայացած «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը
արժանացա «Տարվա լավագույն միջազգային երգիչ» մրցանակին և, դրան զուգահեռ,
պարսկական մի շարք անվանի երաժշտական ալիքներով գտնվեցի հիթ շքերթների
պատվավոր 1-ին հորիզոնականներում, մասնավորապես` PMC ալիքի թոփ 20-ի 1-ին
տեղում: –Քո մաղթանքները մեր ընթերցողներին... –Ուրախ
եմ, որ «ՄԵՆՈՒԱ» ամսագրի միջոցով կարող եմ շնորհավորել իմ շատ սիրելի
ունկնդիրների և ամսագրի անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը`
ցանկանալով նրանց, որ այս տարին երազանքների իրականացման տարի լինի: Ուզում
եմ և իմ սրտի խոսքը հղել նոր երգիս մի քառյակի միջոցով.
Նոր տարին բարի Թող հույզեր բերի, Երկնքից աստղ ու շող մեզ բերի, Սիրահար սրտերի անուրջները բարի կատարվի: Սիրով` Ձեր Արազ Դարե
Հարցազրույցը Աղավնի Մանուկյանի
|