Կիրակի, 24 Նոյեմբեր 2024, 11:54



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՒՄ. ՈՒ՞ Ր Է ԿՈՐՉՈՒՄ ՍԵՐԸ
12:18
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՒՄ. ՈՒ՞ Ր Է ԿՈՐՉՈՒՄ ՍԵՐԸ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ԲԱԺԱՆՈՒՄ. ՈՒ՞ Ր  Է  ԿՈՐՉՈՒՄ ՍԵՐԸ

***

Ինչու՞ որոշ ամուսնություններ երկարատև չեն:

***

Ինչու՞ հարսնացուն կամ փեսացուն փախչում են հենց հարսանեկան արարողակարգի ժամանակ:

***

Ինչու՞ բոլոր երիտասարդ զույգերի համար ամուսնությունը չի դառնում ուրախ իրադարձություն:

***

Ինչու՞ զույգերը նախքան ամուսնությունն անցնում են լուրջ փորձությունների միջով, որը հաճախ ավարտվում է հարաբերությունների խզմամբ:

 

Կասկած. Հաճախ, երբ արդեն որոշված է ամուսնության օրը, ու հայտարարությունը զագսում արդեն գրված է, փեսացուն կամ հարսնացուն սկսում են մտածել. ՙԱրդյոք ես ճի՞շտ եմ վարվում՚, ՙԻնչպե՞ս պետք է ապրենք հետո, չէ՞ որ դա հավերժ է՚, ՙՄի՞թե ես չեմ շտապում՚: Միայնակ քննարկումն առաջացնում է տագնապ, սթրես, իսկ համատեղ քննարկումը հանգեցնում է կոնֆլիկտի:

Խորհուրդ. Մի պահ մոռացեք ամուսնության մասին և հիմնվեք ձեր հարաբերությունների վրա: Հիշեք և սիրելիի հետ քննարկեք այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ: Անկեղծ զրույցը կցրի ձեր կասկածը: Հաճախ հարսանիքի շեմին մարդիկ հասկանում են, որ դեռ պատրաստ չեն ընտանեկան կյանքին: Եթե անկեղծ զրույցը ձեզ չի օգնում, դիմեք հոգեբանի:

Տարբեր հայացքներ. Տեսե՞լ եք ՙՀարսանեկան խառնաշփոթ՚ ֆիլմը: Փեսացուն ու հարսնացուն գնում են գործակալություն` հարսանիքի կազմակերպման համար: Սկզբում նրանք որոշում են ընտրել երաժշտությունը, հագուստը, հարսանիքի սցենարը, բայց որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ նրանք ունեն միանգամայն տարբեր հայացքներ: Ֆիլմի վերջում զույգը որոշում է բաժանվել, իսկ փեսան հասկանում է, որ սիրահարվել է գործակալության տնօրենին, որի դերակատարը Ջենիֆեր Լոպեսն է:

Իսկապես, հարսանիքին պատրաստվելը միմյանց համար իսկական բացահայտում է: Մարդիկ, որոնք միմյանց համարում են մեկ ամբողջություն, հանկարծ հասկանում են, որ համատեղելի չեն և ունեն տարբեր աշխարհայացքներ: Մեկը սիրում է շատ հյուրեր, իսկ մյուսը` համեստ հյուրընկալություն: Հանգամանքներ, որոնք, ցավոք, ամուսնությունից հետո կարող են լուրջ խնդիրների պատճառ հանդիդառնալ:

Խորհուրդ. Վերլուծեք բոլոր իրավիճակները, որոնք առաջացնում են կոնֆլիկտ: Որոշեք, թե ձեզ համար ինչն է առավել կարևոր, ինչի՞ հետ չեք հաշտվի համատեղ կյանքում: Պարզեք` արդյոք այն, ինչի համար վիճում եք, այդքան կարևո՞ր է: Դա արեք մինչև ամուսնությունը: Եթե չեք կարողանում կողմնորոշվել, ապա հետաձգեք հարսանիքը կամ ընդհանրապես բաժանվեք: Անկեղծ եղեք միմյանց հետ, թույլ մի տվեք, որ անլիարժեքությունը խախտի ձեր հարաբերությունները կամ ձեր կյանքը:

Կարճատև ամուսնություն. Հաճախ հարսանիքին պատրաստվելն ավելի երկար է տևում, քան համատեղ ընտանեկան կյանքը: Դա լինում է մի քանի պատճառներից.

ա) Հասարակական ճնշումը ստիպում է որոշ մարդկանց իրենց անլիարժեք զգալ: Եթե կինը որոշակի տարիքում դեռ ամուսնացած չէ, նշանակում է` ինչ-որ մի բան այն չէ: Սրանով առաջնորդվելով` ընտանիք կազմելու ժամանակ կինը հարսանիքին պատրաստվելիս հասկանում է, որ նա իրեն կապում է որոշ պարտականությունների հետ, որոնց նա պատրաստ չէ:

բ) Ցանկալին ստանալու համար շատերը հակված են ձևացնելու: Դա հատուկ է գեղեցիկ սեռին: Առաջարկություն ստանալով` նրանք չեն կարող դիմակավորվել երկար ժամանակ: Շատ կանայք ուզում են իրենց սիրտն ու ձեռքը տալ տղամարդուն, բայց հարսանիքից առաջ հասկանում են, որ չեն կարող մշտապես ձևացնել:

գ) Կանանց մեծ մասն էլ ամբողջ կյանքում հակված են շարժվել ՙծրագրավորման՚ համաձայն, որը նրանց մոտ առաջացել է ծնողներից, գրքերից, ֆիլմերից: Այդ ծրագրի մեջ կան տարրեր, առանց որոնց կինն իրեն կանացի չի կարող զգալ: Նման կարծրատիպեր կան նաև հարսանիքի հետ կապված: Ամուսնանալուց հետո նա չգիտի, թե ինչ անի: Չէ՞ որ նրա երազանքները սահմանափակվում էին միայն հարսանիքով և իրեն կին զգալով:

դ) Հարսանիքից առաջ մարդիկ հասկանում են, որ իրենց կյանքի արժեքները շատ են տարբերվում: Երբ հասկանում են, որ ամեն ինչ ետևում է մնացել, և կյանքը իրական է, այլ ոչ թե տոն, ամուսնությունն ավարտվում է:

Այնուամենայնիվ, նշենք, որ միայն սերն ու վստահությունը ձեր կյանքը կդարձնեն երջանիկ, այլ ոչ թե գեղեցիկ արարողությունը և ուրիշների կարծիքը: 

Դիտումներ: 880 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz