Հինգշաբթի, 28 Մարտ 2024, 14:18



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ. ՙԵս նրանց չեմ սահմանափակում մի շարք չի կարելիներով...՚
12:32
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ. ՙԵս նրանց չեմ սահմանափակում մի շարք չի կարելիներով...՚

ԱԼԼԱ  ԼԵՎՈՆՅԱՆ.  ՙԵս նրանց չեմ սահմանափակում մի շարք չի կարելիներով...՚

Կպատմե՞ք Ձեր փոքրիկների մասին,  ի՞նչ նախասիրություններ ունեն...

Ունեմ երկու երեխա, առաջնեկս աղջիկ է` Ժաննան: Նա 6 տարեկան է, սովորում է առաջին դասարանում: Տղաս` Հայկը, 3,5 տարեկան է, գնում է մանկապարտեզ: Ժանուլիկը սիրում է ամեն ինչ, մանկության տարիներին ես եմ այդպիսին եղել, հաճախում է պարի, լողի, ընդունվել է երաժշտական դպրոց, սիրում է երգել, բայց առավել սիրում է պարել, ցանկություն ունի գնալ նկարչության ու գեղասահքի: Հնարավորինս փորձում է անել ամեն ինչ: Հայկը դեռ փոքրիկ է, չեմ հասկանում, թե ինչով է առավել սիրում զբաղվել, բայց նա հետ չի մնում քույրիկից... Առանձնապես ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ չեմ զբաղվում, շեշտադրում չեմ դնում և չեմ դնի մինչ այն պահը, երբ կկողմնորոշվեն, թե ինչ են ուզում:

Ունե՞ն սիրելի խաղեր...

Ինչպես բոլոր այն երեխաները, ովքեր ունեն տատիկ և պապիկ գյուղում, իրենք ևս, անհամբերությամբ սպասում են ուրբաթ օրվան, քանի որ Ժանուլիկը սովորում  է մասնավոր դպրոցում, և շաբաթ օրերը դաս չունի: Այդպես նա ամբողջ շաբաթ սպասում է, որ շաբաթ և կիրակին եղբոր հետ անցկացնեն տատիկի և պապիկի մոտ` գյուղում: Շատ են սիրում գյուղում լինել, և ես նրանց շատ լավ եմ հասկանում, քանի որ իմ մանկությունն անցել է այնտեղ, և այնքան անհոգ ու անմիջական: Շատ բնական ու հասկանալի է, որ այդ ազատությունը կա նաև իմ երեխաների մեջ: Նրանց օրը լեցուն է անցնում, մեկը դպրոց, մյուսը մանկապարտեզ... և վերադառնում են 5, 6-ին, ճաշում են, մի քիչ խաղում` և վերջ, ժամանակն է գալիս քնելու: Այդպիսի ռեժիմով ապրող երեխաների համար երանություն է գտնվել տատիկ-պապիկի տանը և խաղալ իր տարիեկիցների հետ: Ես նրանց չեմ սահմանափակում մի շարք ՙչի կարելի՚-ներով, եթե ուզում են հողով ինչ-որ բան պատրաստել, հետո ջուր լցնել այդ ամենի վրա, թող անեն... չեմ ասում զգույշ, մատիկդ կկեղտոտվի և այլն, և այլն...

Ձեզ այդ առումով չե՞ն սահմանափակել...

Ոչ... Փոքր տարիքում հիշում եմ, որ շատ ճարպիկ էի, լիդեր էի երեխաների մեջ, անպայման այնպես էի անում, որ իմ ասածով լիներ: Հանդեսներ էի կազմակերպում, մի շարք միջոցառումներ... Շատ էի սիրում հեծանիվ վարել, հիմա էլ շատ եմ սիրում  մեքենա վարել, առհասարակ սիրում եմ արագություն: Հիշում եմ, որ շատ բազմազան խաղեր էինք խաղում, հնարավոր է` ծիծաղելի թվա, բայց մենք աղջիկներով և տղաներով թիմերի էինք բաժանվում, ֆուտբոլ խաղում և հաղթում տղաներին...

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է: Դուք` որպես Յունիսեֆի  բարի կամքի  դեսպան, կասե՞ք, ինչպե՞ս պետք է ծնողները պաշտպանեն երեխաներին:

 
Դիտումներ: 878 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz