ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ.
100% ԲՆԱԿԱՆ ԱՂ ԵՎ ՑԵԽ
100% ԲՆԱԿԱՆ ԱՂ ԵՎ ՑԵԽ


Քանզի Մեռյալ ծովի նման գանձերը կարող են լինել Ձեր լոգարանի պահարանի վրա դրված տարայի մեջ:
Մեռյալ ծովի ցեխը օգտագործվում է կոսմետիկ, պրոֆիլակտիկ և թերապևտիկ նպատակներով: Այդ բուժիչ ցեխն ու աղը, համակցված լինելով կամֆորայի յուղի, հազրեվարդի, կիտրոնի, ալոեի հետ, թափանցում են ներմաշկային-ճարպային հյուսվածքների մեջ, արագացնում են պրոցեսների փոխանակությունը, քայքայում ճարպերը և օրգանիզմից հեռացնում թունավոր նյութերը:
Ցեխ-քսուքը պայքարում է առաջացող ցեյլուլիտի դեմ: Անհավանական արդյունք է տալիս նաև Մեռյալ ծովի ցեխը` կոֆեինի և գազարի հյութի հետ համադրած:
Փորձեք դեմքի, մաշկի, մազերի համար նախատեսված ցեխի պրոցեդուրաները, որոնք իրենց մեջ ունեն բարձր մանրէասպան հատկություն: Դրանք թուլացնում են մաշկի գրգռումն ու բորբոքային պրոցեսները, բուժում են վերքերը, հանում են պարապմունքից և ֆիզիկական աշխատանքից առաջացած մկանային լարվածությունը: Դեմքի համար նախատեսված ցեխը, դիմակի պես օգտագործելով, հեռացնում է նաև զանազան սև կետիկները: Տնային պայմաններում կարող եք շիճուկով պատրաստել ցեխային դիմակ, որը դեմքին հաղորդում է երիտասարդ տեսք:
Ցեխային զանգվածը բարենպաստ է ազդում նաև մազերի վերականգնման վրա, հատկապես ներկելուց կամ քիմիական գանգրացումից հետո, վերականգնում է դրանց փայլն ու սնուցում գլխի մաշկը: Լվանալուց առաջ մազերին քսեք թեթևակի տաքացրած ցեխային զանգվածը, թողեք 10-15 րոպե, և գլուխը փաթաթեք սրբիչով: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա:
Մեռյալ ծովի աղը ստանում են հայտնի լճից, որն ամենացածր տեղն է երկրագնդի վրա: Այն իր մեջ պարունակում է մագնի, կալիում, նատրիում, կալցիում, բրոմ, յոդ: Այն օգտակար է լոգանքի, մերսման, ցնցուղի համար: Այն մարմնին հաղորդում է կենսունակություն, լավացնում է նրա գեղեցկությունն ու առողջությունը: Աղը նաև համարվում է մաշկը մաքրող լավագույն միջոց: Այն ներգործում է որպես սկրաբ` հեռացնելով թունավոր շլաքները և մաշկին փոխանցելով օգտակար հանքանյութեր: Այն ամրացնում է ավիշների շրջանառությունը և կարգավորում ջրի քանակությունը հյուսվածքներում:
Բուժող-առողջացնող վաննաները շատ արդյունավետ են մաշկային հիվանդությունների ու շարժողական ապարատի համար: Դրանք բարելավում են նաև արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, հանգստացնում են նյարդային համակարգը, մաքրում մաշկը, լավացնում դրա արտաքին տեսքն ու էլաստիկությունը: