Երեքշաբթի, 08 Հուլիս 2025, 00:19



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Կայքի մենյու
Փնտրել
ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ սնվելը այս հիվանդության ամենագլխավոր բուժումն է: Սնունդի մեջ պետք է գերակշռեն բանջարեղենն ու միրգը: Որքան հնարավոր է` միսը պետք է քիչ օգտագործել, իսկ ճարպը պետք է իսպառ բացառել: Հացի, ձավարեղենի և ալյուրեղենի օգտագործումն օրգանիզմում աստիճանաբար մեծացնում է անօրգանական կալցիումի քանակը, երիկամներում և լյարդում առաջացնում է ավազ և քար:

Երիկամներում ու լյարդում առաջացած ավազի և քարի ծանրաբեռնվածության դեմ պրոֆիլակտիկ բուժումը հետևյալն է պետք է շաբաթվա մեջ մեկ օր անցկացնել քաղցած` միմիայն խմելով շատ ջուր:

Չօգտագործել այնպիսի դեղաբույսեր, որոնք ուժեղ միզամուղներ են համարվում (ձիաձետի խոտ-трава хвоща, կեչու բողբոջ-տՏփՍՌ ոպՐպջօ, մաթուզենու տերևներ-почки березы): Դրանք գրգռում են երիկամի ավազանները, բայց առավել արդյունավետ են համատեղ օգտագործմամբ, որոնցում դրանց պարունակությունը կազմում է 10-15%: Ավելի լավ է օգտագործել հակաբորբոքային և թեթև միզամուղային խոտաբույսեր` եղինջ, սիզախոտի արմատներ, մեղվախոտ, կեչու կամ մորու տերևներ: Օգտագործել մեկ բաժակ առավոտյան և երեկոյան` ուտելուց կես ժամ առաջ:

Երիկամի քարերը քայքայելու համար կարելի է օգտագործել չամիչի և սև պղպեղի խառնուրդը: Խոշոր չամիչից հեռացնել կորիզները և դրանց մեջ տեղադրել սև պղպեղի հատիկները: Բուժման առաջին օրն ուտել մեկ հատիկ պղպեղով չամիչ, հաջորդ օրը` երկու հատ և այդպես մինչև 10 օր` յուրաքանչյուր օր չափաբաժնին ավելացնել ևս մեկ հատիկ: Հետո իջեցնել չափաբաժնի քանակը մինչև մեկ հատիկ: Քարերը քայքայվում են ու մաքրվում, և երիկամների ցավն անցնում է:

Եթե դուք տառապում եք երիկամախիթից, ապա պետք է ընդունել տաք լոգանք` ջրին ավելացնելով եփած դաշտային ձիաձետի մի քանի բաժակ, սակայն այդ եփած թուրմից 1 բաժակ կարող եք խմել նաև լոգանքից առաջ: Լոգանքից հետո պառկել անկողնում, որովայնի ներքին հատվածի վրա դնել տաք թրջոցալաթ, որը կարող եք պատրաստել եփած կարտոֆիլի փափուկ կեղևից: Կամ կարող եք դնել ջերմակ (грелка), բայց արդյունքն ավելի է մեծանում, եթե օգտագործեք թաց, տաք գործվածք: Եթե հանկարծ արյունահոսություն լինի, թրջոցալաթի փոխարեն դնել սառցեկտորներով լի պարկ:

Կարող եք երիկամների շրջակայքում դնել եփված վարսակաձավարով թրջոցներ: Դա կնպաստի միզածորանի լայնացմանը և կհեշտացնի քարերի հեռացմանը: Որովայնի ներքին հատվածին դնել շոգեխաշած խոտերով լի տաք բարձիկներ:

Քարերի հեռացման համար խմեք բողկով և մեղրով հյութ (1:2)` 3-4 շաբաթվա ընթացքում 3 ճաշի գդալ օրվա մեջ` ուտելուց 1-2 ժամ հետո:

Երիկամի ցավերը կարող է լավ հեռացնել իշկաթնուկ բույսի (молочай) թուրմը` 1.5 լիտր եռացրած ջրին ավելացնել 20գ բույս և եռացնել 10 րոպե: 3 շաբաթվա ընթացքում խմել 3-4 բաժակ, օրվա մեջ 3 անգամ:

Ջրեպղպեղը (почечуйка) հանդիսանում է ուժեղ միջոց երիկամների դեմ: 2-3 ճաշի գդալ մանրացրած չոր դեղաբույսից լցնել 1 լիտր ջրի մեջ և եռացնել 30 րոպե: Խմել 1-2 բաժակ, 3 անգամ օրվա մեջ: Ցավը կթեթևանա արդեն 4-5 օրից, հետո կնկատվի թարախի հեռացում, և դուք կզգաք լիովին ապաքինում:

Դդումը ամբողջովին մաքրում է երիկամները: Հյութը կարող եք խմել 3-4 բաժակ, օրվա մեջ 3 անգամ:

Հավամրգի թուրմը (настой вереска) լավ ներգործում է երիկամաքարերի վրա: 1 ճաշի գդալ բույսը թրմել 1 բաժակ ջրի մեջ, թողնել 1 ժամ: Խմել 3-4 բաժակ` 3 անգամ օրվա մեջ:

Հնդկամոլախոտի թուրմ (настой спорыш) – 2 ճաշի գդալը լցնել 1 բաժակ ջրի մեջ, նպաստում է քարերի հեռացմանը, ներգործում է ինչպես հակաբորբոքիչ:

Վանգայի մեթոդը. 1 կգ կանաչ մաղադանոսը և 1 խոշոր նեխուրի արմատները լցնել 1 լիտր ջրի ու 1 լիտր մեղրի մեջ, դնել մարմանդ կրակի վրա ու եռացնել: Երեք օր  թրմելուց  հետո նորից վրան ավելացնել 1 լիտր ջուր և կրկին եռացնել: Խառնուրդը խմել 3 անգամ օրվա մեջ` ճաշից առաջ 3 կում: Ամառ-աշուն սեզոնի ընթացքում կուրսը նորից կրկնել: Քարերը կմասնատվեն և առանց ցավի դուրս կգան ավազի տեսքով:

Երիկամաքարերի հեռացման արագ և արդյունավետ մեթոդ է նաև 1 կգ գլուխ սոխը: Այն պետք է աղալ մսաղացով, խառնել 400գ շաքարավազի հետ ու եփել: Եփուկը պատրաստ կլինի 2 ժամվա ընթացքում, հետո այն պետք է քամել: Ստացված 1/2 լիտր զանգվածը բաժանել 4 մասի: Առավոտյան նախաճաշից առաջ խմել առաջին մասը, որը կառաջացնի կղանքի  թուլացում: Հաջորդ մասերը խմել ժամը 12:00, 16:00 և 20:00: Գիշերվա ժամը 2-3-ը սկսվում է ուժեղ միզարտադրություն, որի ժամանակ էլ դուրս են թափվում երիկամի ավազները: Մաքրման պրոցեսը տևում է 4-5 օր:

1 թեյի գդալ եփած վուշի սերմը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ: Թանձր խառնուրդը լուծվում է ջրում: Խմել 1 բաժակ ամեն օր:   

Երիկամաքարերի մաքրման ամառային մեթոդ է գազարի, ճակնդեղի և վարունգի հավասար քանակությամբ խառնուրդը: Առավոտյան քաղցած ժամանակ խմել 1 բաժակ: Գարնանն ու աշնանը օգտագործել 1/2  կգ մանրացրած մաղադանոսի, 200գ մեղրի և 1 կիտրոնի խառնուրդը: 2 ամսվա ընթացքում օգտագործել 1 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ:

1 լիտր եռացրած ջրի մեջ լցնել 1 բաժակ վարունգի սերմ, ավելացնել 1 գդալ մեղր և թերմոսի մեջ թրմել 6-8 ժամ: Խմել ամբողջ թուրմը ողջ օրվա ընթացքում ու ուրիշ ոչինչ չուտել:

3 լիտր ջրի մեջ լցնել 1 կգ շաքարավազ, ավելացնել 1.5 կգ եղևնու կանաչ կոն և եռացնել: Օգտագործել 1 ճաշի գդալ, օրվա մեջ 3 անգամ` ուտելուց առաջ (ցանկալի է կաթի հետ):
Օրացույց
«  Հուլիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Copyright Menua © 2025
Ստեղծել անվճար կայք с uCoz