ՑՆՑՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ

Նոր Աշխարհում մոտակա օրերին իշխանությունների կողմից հայտարարվում է արտակարգ դրություն. ամերիկյան նահանգներից 49-ը բառացիորեն թաղված են ձյան տակ, իսկ ուժեղագույն մրրիկները չեն պատրաստվում դադարել` գրեթե կաթվածահար անելով ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը: Ավիաընկերությունները հետաձգում են չվերթները, իսկ համապատասխան ծառայությունները դժվարությամբ են հասցնում մաքրել ԱՄՆ-ի խոշոր մայրուղիները: Օդերևութաբանները դժվարանում են կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Նման անոմալիաներ տասնամյակներ շարունակ չեն արձանագրվել:
Օվկիանոսի մյուս կողմում գործերն ավելի վատ են: Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից երրորդը` Բրիսբենը, որը գտնվում է կանաչ մայր-ցամաքի արևելյան ափին, այսօր ամբողջովին ծածկված է մակընթացության ալիքներով, որոնք չափազանց հորդառատ անձրևների հետևանք են: Որոշ քաղաքներում ջրի մակարդակը հասել է ինը մետր խորության: Նման աղետ Ավստրալիան չի տեսել մոտ հարյուր տարի:
Բնության անոմալիաները, որոնք տեղի են ունենում վերջին տարիներին, չունեն իրենց բացատրությունները, իսկ օդերևութաբանների սեզոնային հաշվարկները պարբերաբար ձախողվում են: Թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները և ինչպես կարող է փոխվել մեր մոլորակի մակերեսը մինչև 2012 թ-ի դեկտեմբեր ամիսը, մենք չենք կարող կանխատեսել, սակայն ուզում ենք արտահայտել մեր աջակցությունն ու ցավակցությունը վերջին ամիսներին տեղի ունեցած բնական աղետների բոլոր զոհերին: Տարին դեռ նոր է սկսվում:
ԱՐԿՏԻԿԱՅՈՒՄ ՓՈՔՐԱՆՈՒՄ Է ՍԱՌՑԱՅԻՆ
ՇԵՐՏԸ
Արկտիկայի սառույցն ավելի արագ է հալչում, քան դա կանխատեսվում է ներկայիս կլիմայական մոդելների կողմից: Նման եզրակացության են հանգել գիտնականները առաջին տվյալների վերլուծության հիման վրա, որոնք հավաքել է արկտիկական սառույցն ուսումնասիրող Cryosat-2 եվրոպական արբանյակը:
Cryosat-2 սարքը հետազոտում է Արկտիկայի սառցային մակերեսը` միկրոալիքային շրջանակում իմպուլսներ ուղարկելով ներքև: Ալիքներն արտացոլվում են ինչպես սառույցի, այնպես էլ օվկիանոսի մակերևույթից: Որոշելով իմպուլսների` սառույցից ու ջրից վերադառնալու ժամանակի տարբերությունը` գիտնականները կարողանում են գնահատել սառույցի ծավալը արկտիկական տարածաշրջանում:
Արբանյակից ստացված տեղեկությունների հիման վրա գիտնականները ստեղծել են տարածաշրջանում սառույցի բաշխման քարտեզը, ինչպես նաև օվկիանոսի ՙբարձունքներն՚ ու ՙցածրադաշտերը՚: Այդ տվյալներն ունենալով` գիտնականները կազմել են Արկտիկայի օվկիանոսային հոսանքների քարտեզը, քանի որ ջուրը ՙնախընտրում է՚ շրջահոսել ՙբարձրությունները՚ ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ ՙցածրադաշտերը՚` հակառակ ուղղությամբ:
2010 թվականի ամռանը Արկտիկայի սառույցի մակերեսը 1979 թվականի համեմատ կրճատվել է նվազագույնը 10.9 միլիոն քառակուսի կիլոմետրով: Դա միջինից 10,6 տոկոսով ցածր է, քան 1979 թվականին մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածում: Արկտիկական սառույցի մակերեսը վերջին 19 տարիների ընթացքում շարունակաբար նվազում է: