ԲԼԻԹԵ ՊԱՐԿԵՐ` ԺՈՒԼՅԵՆՈՎ

>պատրաստի բլիթներ, >300 գ հավի ֆիլե, >300 գ շամպինյոն, >100 գ պինդ պանիր, >մայոնեզ, >1 գլուխ սոխ, >կանաչ սոխ
Պատրաստման եղանակը`
Հավի ֆիլեն կտրտել ոչ մեծ կտորներով, աղ ու պղպեղ ցանել և տապակել բուսական յուղի մեջ` մի փոքր կարմրացնելով:
Շամպինյոնները կտրտել, թավայի մեջ գոլորշիացնել ամբողջ հեղուկը, ավելացնել կարագը, աղ ու պղպեղ ցանել: Կարմրացնել:
Գլուխ սոխը մանր կտրտել ու կարագով տապակել:
Միսը, սունկը, սոխը խառնել իրար: Ավելացնել քերած պանիրն ու մի քիչ մայոնեզ: Թխել ջեռոցում մինչև պանրի հալչելը:
Պատրաստի ժուլյենը փաթաթել բլիթների մեջ, կանաչ սոխով կապել պարկի նման:
Մատուցելուց առաջ կարելի է մի փոքր տաքացնել ջեռոցի մեջ: Մատուցել թթվասերով:

Բաղադրությունը`
> 1 կգ խոզի կրծքամիս, > 50 գ սև սալորաչիր, > 100 գ սունկ, > 1 ձու, > 1 խնձոր,
> համեմ, > աղ, > պղպեղ
Պատրսատման եղանակը
Խոզի կրծքամիսը լվացեք և վրան երկարությամբ կտրվածք արեք: Մեջտեղից հանեք մսի մի մասը, վրան պղպեղ և համեմ ցանեք ու մեկ ժամով դրեք սառնարանը:
Հանած միսը աղացեք մսաղացով: Խնձորներն ու սալորաչիրը մանր կտրտեք ու ավելացրեք աղացած միսը ձվի հետ: Սունկը մանր կտրտեք, տապակեք ու լցրեք մսի մեջ: Ստացված զանգվածը լավ խառնեք:
Սառնարանից հանեք կրծքամիսը, լցոնեք այն ֆարշով ու թելով ամուր կապեք: Թխեք ջեռոցում 180 աստիճանով մոտ 1-1,5 ժամ:
Խոզի ռուլետը սառեցրեք և բաժանեք հավասար մասերի:
Ծանոթագրություն. խոզի միսը կարելի է փոխարինել հավի մսով, իսկ սև սալորաչիրը` բալով:
Բարի' ախորժակ:

Բաղադրությունը
> հալած պանիր, > պինդ պանիր, > ձու, > սխտոր, > մայոնեզ, > կանաչի, > ալյուր
Պատրաստման եղանակը
Սպիտակ գնդիկներ
Հալած պանիրը քերել քերիչով, խառնել մանրացված սխտորի, տրորված ձվի հետ: Սարքել փոքրիկ գնդիկներ, թավալել քերած պինդ պանրի մեջ:
Կանաչ գնդիկներ
Կատարել նույն գործողությունները, սակայն գնդիկը թավալել մանրացված կանաչու մեջ:
Շագանակագույն գնդիկներ
Պինդ պանիրը քերել քերիչով, խառնել մայոնեզի ու ձվի հետ: Թավալել ալյուրի մեջ և տապակել ֆրիտյուրնիցայում:
Գնդիկները շարել տոնական ծաղկեփնջի պես, զարդարել:
Բարի ախորժակ