
Լուսանկարների իսկության օգտին խոսում է այն, որ դրանք հայտնվել են բանտի պաշտոնական կայքում: Բացի դրանից, տվյալ բանտի մամուլի գործակալության աշխատողն ասել է, որ ինքն անձամբ տեսել է կասկածյալին: Հիշեցնենք, որ Ռոդրիգեսին հարկ եղավ ազատ արձակել ձերբակալությունից անմիջապես հետո, քանի որ ոստիկանությունը չուներ ամերիկացու դեմ ոչ մի ուղղակի ապացույց:
Հիշեցնենք, որ այս տարի օգոստոսին տեղեկություններ հայտնվեցին Մեծ Բրիտանիայից 12 տարեկան տղայի մասին, որի մոտ գործում է ուղեղի միայն ձախ կիսագունդը: Բանն այն է, որ ուղեղի հազվագյուտ բորբոքային հիվանդության պատճառով բժիշկները ստիպված են եղել ՙանջատել՚ Լյուիս Բուլուի աջ կիսագունդը: Վիրահատությունից հետո, որի ընթացքում վիրաբույժները կտրել են տղայի ուղեղի կեսը, երեխան արագ ապաքինվել է և ոտքի կանգնել:
ՄԱՀԱՑԱԾ ՄԱՆՈՒԿԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ ՄՈՐ ԳՐԿՈՒՄ
Ավստրալիայի ծննդատներից մեկում մի դեպք է պատահել, որը բժիշկները համարում են իսկական հրաշք:
Ավստրալիայի բնակչուհի Քեյթ Օգգը երկվորյակներ է լույս աշխարհ բերել` տղա ու աղջիկ: Երեխաները վաղաժամ էին ծնվել` հղիության 27-րդ շաբաթում: Աղջիկը բոլորովին առողջ էր ծնվել, սակայն տղային, ցավոք, բժիշկները փորձում էին վերակենդանացնել, ինչից հետո ստիպված եղան ընդունել, որ նա մահացել է:
Սակայն, երբ երեխային մոտեցրին մորը հրաժեշտ տալու համար, երեխան հանկարծ արտաշնչեց: Բժիշկները սկզբում մտածեցին, որ դա ուղղակի ռեֆլեքս է, բայց երբ Քեթը փորձեց կերակրել նրան, տղայի շունչն ավելի կանոնավոր դարձավ: Շուտով նա բացեց իր աչքերը ու փոքրիկ ձեռքով բռնեց մայրիկի մատը:
Այժմ երեխան արդեն 5 ամսական է և բոլորովին առողջ է:
Բժիշկները բացատրում են այդ դեպքը մոր և մանկան ինտենսիվ շփումով, այսինքն, մայրը հանդես է գալիս որպես ՙմարդկային ինկուբատոր՚` միաժամանակ տաքացնելով, խթանելով ու կերակրելով մանչուկին:
ՆՈՐԱԾԻՆ ՏՂԱՆ, ՊԱՐԶՎԵՑ,
ԱՂՋԻԿ Է
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Հարավային Աֆրիկայում: 29-ամյա Մադելեշիա Խիսկոկը հղիության վերջում ուլտրաձայնային զննման միջոցով իմացավ, որ տղա է ունենալու: Նա իր ամուսնու և ավագ դստեր հետ սկսեց նախապատրաստվել որդու ծնվելուն:
Երեխան ծնվեց ժամանակին, բժիշկները շնորհավորեցին կնոջը տղա ունենալու կապակցությամբ: Տղային անվանեցին հոր պատվին` Կենետ: Սակայն որոշ ժամանակ անց մայրը ինչ-որ կասկածելի բան նկատեց:
Ինչպես ցույց տվեց խորը զննությունը, տղան, պարզվեց, աղջիկ էր մի շատ հազվադեպ հիվանդությունով` բնածին վերերիկամային հիպերպլազիայով, որի դեպքում երեխայի օրգանիզմում առաջանում է արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացում, որի հետևանքով ներքին սեռական օրգանները լինում են կանացի, իսկ արտաքին օրգանները անսովոր ձև են ընդունում: Նման հիվանդությունները լինում են շատ հազվադեպ:
Շուտով երեխային սպասում է ուղղիչ վիրահատությունը և հորմոնալ բուժումը: Բժիշկները հանգստացնում են ապշած մորը և վստահեցնում են, որ աղջիկն ապագայում կարող է միանգամայն նորմալ կին լինել: