Հինգշաբթի, 28 Մարտ 2024, 23:27



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՌԱԶ­ՄԻԿ ԱՄՅԱՆ. «Եր­րորդ երե­խա­յին դեռ չեմ պլա­նա­վո­րում...»
13:28
ՌԱԶ­ՄԻԿ ԱՄՅԱՆ. «Եր­րորդ երե­խա­յին դեռ չեմ պլա­նա­վո­րում...»
ՌԱԶ­ՄԻԿ ԱՄՅԱՆ. «Եր­րորդ երե­խա­յին դեռ չեմ պլա­նա­վո­րում...»

Ռազ­մի­կի հետ հան­դի­պե­ցի վար­սա­հար­դար­ման սրա­հում: Պարզ­վեց, որ հա­ջորդ օրը նա ար­դեն պետք է մեկ­նի շրջա­գա­յու­թյան: Հար­ցազ­րույ­ցն անց­կաց­րե­ցի շատ էքստ­րե­մալ պայ­ման­նե­րում, ամբողջ ընթացքում հե­տև­ում էի թե ինչ­պես է մա­զե­րը հար­դա­րում Ռազ­մի­կը, ավե­լի ճիշտ` նրա վար­սա­հար­դար-ոճա­բա­նը: 

–  Ռազ­միկ, պատ­միր, թե շրջա­գա­յու­թյան ըն­թաց­քում որ քա­ղաք­նե­րում ես լի­նե­լու...
– Վա­ղը մեկ­նում եմ Մոսկ­վա:  Այս ամսվա ըն­թաց­քում մեկ­նե­լու եմ Պերմ, Կրաս­նոդար, Ստավ­րո­պոլ,  Բոս­տոն, Կա­նա­դա, Նյու-Յորք, Սան-Ֆրան­ցիս­կո, Լոս Ան­ջելես...  Բար­սե­լո­նա, Երու­սա­ղեմ, Բրազի­լիա, Շվե­ցա­րիա...  Նշված եվ­րո­պա­կան երկր­նե­րում հա­մերգ տա­լու առա­ջարկ ստա­ցել եմ Եվ­րա­խորհր­դի մշա­կույ­թի բաժ­նի կողմից, հա­տուկ`  ՙԵրու­սա­ղեմ՚ ծրագ­րում:  Մի շարք երկր­նե­րում ու­նեմ մե­նա­հա­մերգ, պատ­րաս­տում եմ ձայ­նաս­կա­վա­ռակ և տե­սաս­կա­վա­ռակ: Եր­րորդ երե­խա դեռ չեմ պլա­նա­վո­րում:
– «Երու­սա­ղեմ» ծրագ­րում Հա­յաս­տա­նից մի­այն դո՞ւ ես ելույթ ու­նե­նա­լու...
– Այո, Հա­յաս­տա­նից` մի­այն ես, բայց մոտ 13 պե­տու­թյու­ններից երա­ժիշտ­ներ են ելույթ ու­նե­նա­լու, ծրագ­րի բուն նպատա­կն այն է, որ բարձ­րաց­վեն երկր­նե­րին հու­զող հար­ցեր, կոնկ­րետ մենք բարձ­րաց­նե­լու ենք ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը:
– Ճա­նաչ­վե­ցիր տար­վա լա­վա­գույն եր­գիչ, նախ շնոր­հա­վո­րում եմ: Ըստ քեզ, ի՞նչ է տալու այն քեզ: Առանց այդ էլ դու ու­նես քո հան­դի­սա­տե­սը, քո լսա­րա­նը, ի՞նչ ավե­լա­ցավ... 
–  Մի­այն պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցում ավե­լա­ցավ:  Ինչ­պես միշտ աշ­խա­տել եմ, այն­պես էլ շա­րու­նա­կե­լու եմ: Տար­վա կտրված­քով իմ բո­լոր պլան­նե­րն ար­դեն նա­խա­տես­ված էին: Իսկ հա­մերգ­նե­րի առու­մով ըն­դա­մե­նը 4 հրա­վեր ավե­լա­ցավ:
– Ի՞նչ ես կար­ծում, շոու-բիզնեսում հե՞շտ է ինք­նու­րույն հաս­նել հա­ջո­ղու­թյան:
–  Շատ դժվար է, երբեմն նույ­նիսկ անհ­նար:
– Եղե՞լ են կոնկ­րետ մար­դիկ, որոնք քեզ խան­գա­րել են:
– Ու­զում եմ հա­վա­տալ, որ` ոչ:
–  Դու հե՞շտ ես հա­սել հա­ջո­ղու­թյան:
– Ոչ: Շատ մեծ դժվա­րու­թյուն­ներ հաղ­թա­հա­րե­լով:
– Հի­շու՞մ ես քո թույլ տված ամե­նա­մեծ սխա­լն այս աս­պա­րե­զում, միգու­ցե սխալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, սխալ PR:
– PR–ի առու­մով սխալ չի եղել, ընդհան­րա­պես PR չի եղել: Եղել է սխալ քայլ, որը, փառք Աստ­ծո, հե­տո հաս­կաց­վել է:
– Լսո՞ւմ ես քո եր­գե­րը:
– Մի­այն ձայ­նագր­վե­լուց հե­տո, այ­սինքն` փոր­ձում եմ հաս­կա­նալ, պետք է ինչ-որ բա­ներ փո­խել, թե՞ ոչ... 
– Ու­նե՞ս մրցա­կից­ներ` արժանի ըստ քեզ...
– Ոչ, այս աս­պա­րե­զում ոչո­քի մրցա­կից չեմ հա­մա­րում, քա­նի որ, սա մրցույթ չէ:  Ին­չի՞ հա­մար մրցենք, ամեն մե­կն իր տեղն ու­նի ու իր լսա­րա­նը:
– Ըն­դուն­վեց օրենք, ըստ որի ար­գել­վում է առանց տար­բե­րան­շան­նե­րի ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ վա­ճա­ռե­լը: Ի՞նչ ես կար­ծում, ին­չո՞ւ դա տե­ղի  ու­նե­ցավ մի­այն այս­քան տա­րի անց, չէ՞ որ մոտ 6-7 տա­րի այդ հար­ցը բարձ­րաց­վում էր, սա­կայն մնում էր ան­պա­տաս­խան:
–  Չեն ըն­դու­նել, որովհետև, նե­րո­ղու­թյուն, գուցե սխալ եմ, բայց կար­ծում եմ, որ չկար այն ու­ժը, որ ար­գե­լեր: Պետք է Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նում այս հար­ցը լուրջ դրվի, քա­նի որ ար­տիստ­նե­րը մեծ աշ­խա­տանք են տա­նում, սակայն ՙծո­վա­հեն­նե­րն՚ ավե­լի շատ են օգտ­վում քո ձայ­նաս­կա­վա­ռա­կի կրկնօ­րի­նա­կը վա­ճա­ռե­լով, քան` դու: Ցա­վա­լի է, իհար­կե: Առ­հա­սա­րակ, եվ­րո­պա­կան երկր­նե­րում նույ­նիսկ ռա­դիոեթե­րով տվյալ երգ­չի եր­գը հե­ռար­ձա­կե­լու հա­մար երգ­չին գու­մար են վճա­րում...  Չգի­տեմ` կլի­նի՞ նման բան մեզ մոտ...
–  Չեմ կար­ծում, որով­հե­տև հի­մա կան կա­տա­րող­ներ, որոնք իրենք են վճա­րում իրենց եր­գը ռա­դի­ո­կա­յա­նով հնչեց­նե­լու հա­մար: Իսկ եղե՞լ է շրջան, երբ դու ես վճա­րել, որ­պես­զի քո եր­գը հնչի ռա­դի­ո­յով...
–  Եր­բեք: Ոչ այն բա­նի հա­մար, որ դա վատ է կամ լավ, ոչ, ուղ­ղա­կի եր­բեք այդ­պես չեմ վար­վել:
– Ինչ­պե՞ս ես ՙԵվ­րա­տե­սի­լի՚ նա­խընտ­րա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո:
– Շատ նոր­մալ, ոչինչ չի փոխ­վել, ես չեմ հի­աս­թափ­վել: Հնա­րա­վոր է` լա­վը դա էր, ամեն դեպ­քում, ան­հա­մեստ չթվամ,  ինձ հա­մար ՙԵրու­սա­ղեմ՚  ծրա­գի­րը ոչ պա­կաս կա­րև­որ և նշա­նա­կա­լի իրա­դար­ձու­թյուն է, և եթե ես մաս­նակ­ցեի Եվ­րա­տե­սի­լին, չէի կա­րո­ղա­նա մաս­նակ­ցել ՙԵրու­սա­ղեմ՚ ծրագ­րին...
–  Չե՞ս մտա­ծում, որ այ­լևս Հա­յաս­տա­նում Եվ­րա­տե­սի­լի կար­գի մրցույթ­նե­րի պետք չէ մաս­նակ­ցել...
– Այս ամե­նից հե­տո ար­դեն մտա­ծում եմ:

Աղավ­նի Մա­նու­կյան
Դիտումներ: 789 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz