|
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » Մասոնական միություն
16:25 Մասոնական միություն |
Մասոնական գաղտնի միությունը հիմվել է XVIII դարի սկզբին և սկզբնական շրջանում իրենից արհեստական դաշինք է ներկայացրել: Այդ դաշինքի մեջ մտնում էին այսպես կոչված ազատ քարերի քարտաշները (sculptores lapidum liberorum լատինական անվանումից): Անգլիայում ազատ քարեր էին (free-stones) կոչվում մարմարի կամ կրաքարի տեսակները: Գոթական ոճի դարաշրջանում Ֆրանկմասոն էին կոչվում որակյալ շինարարները: Հետագայում (XIV դար) որմնադիրների գործարանները սկսեցին անվանել կամ մասոնական, կամ ֆրանկմասոնական:
Մասոնական օթյակները` եղբայրությունները, աստիճանաբար անջատվեցին գործարաններից ու դարձան առանձին հատուկ կազմակերպություններ: Եղբայրության անդամ դառնալու համար հարկավոր էր մասնակցել 5 կամ 6 ֆրանկմասոններից կազմված ժողովին, որի ընթացքում նոր անդամին հաղորդում էին մասոնների գաղտնի նշանները կամ սիմվոլիկան: Այդ նշանների շնորհիվ միության անդամները ճանաչում էին իրար ցանկացած վայրում ու օգնում էին միմյանց:
Ինչպես իրեն հարգող ցանկացած գաղտնի միություն, մասոնական միությունն իր նախապատմությունը հասցնում էր միջև խոր հնություն: Նոր անդամներին պատմում էին մի առասպել որմնադիր-վարպետ Հիրամ Աբիֆֆի մասին, որին Սողոմոն թագավորը վարձել էր Երուսաղեմում տաճարի կառուցման համար: Տաճարի բոլոր շինարարները բաժանված էին երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ ուներ իր գաղտնի նշաններն ու խոսքերը, ըստ որոնց թագավորը նրանց տալիս էր համապատասխան վարձը աշխատանքի դիմաց: Սակայն ամենացածր խմբի երեք բանվոր, որոնք, ըստ մասոնական ավանդույթի, կրում էին Jubela Jubelo Jubelum անվանումները, բռնում են Հիրամին ու մահվան սպառնալիքով ստիպում են նրան գաղտնիքը բաց անել և հայտնել բառերն ու նշանները: Իրենց նպատակին չհասնելով` ավազակները սպանում են Հիրամին:
Հետագայում, մասոնական ծիսակարգերի ժամանակ« բեմականացվում էր առասպելի` սպանության այս դրվագը: Մասոնական օթյակների ընդունարանները զարդարվում էին սև գույներով ու մահվան խորհրդանիշերով: Ձեռնադրվողներին խորհրդանշական հարվածներ էին հասցվում, որոնք պատկերում էին Հիրամի վերքերը:
XVIII-րդ դարում մասոնները մեծ ուժ ու համբավ են ձեռք բերում: 1722 թվականից սկսած, նրանց կազմակերպությունները տարածվում են Շոտլանդիայում ու Անգլիայում, Ֆրանսիայում ու Իսպանիայում, Բավարիայում ու Պրուսիայում: Մասոնները շատ արագ մշակում են ձեռնադրությունների բարդ համակարգը, որոնցում գոյություն ունեին 3-ից մինչև 33 տարբեր մակարդակներ` տեղեկությունների որոշակի չափաբաժնով: Յուրաքանչյուր մասոն պարտավորվում էր գաղտնի պահել իր իմացած ամբողջ տեղեկությունը:
Բոլոր մակարդակները, ըստ էության, իրենցից երեք հիմնական աստիճան էին ներկայացնում` աշակերտ, ընկեր ու վարպետ: Աշակերտը պետք է գիտակցեր իր խավարամտությունը, արատները և սովորեր աշխատել, հնազանդվել ու լռել: Ընկերոջ պարտականությունների մեջ մտնում էր` սովորել ՙզարգացնել իր բանականությունը՚ զգալ աստրալ ծրագիրը: Իսկ վարպետն ուսուցիչ էր, «գուրուե, որն արդեն գիտեր կյանքի ու մահվան իմաստը և ուներ հոգևոր վերելքի բոլոր երեք մակարդկների ճանաչողական բանալին:
Մասոնական սիմվոլիկային կարելի է հանդիպել ամենուրեք: Օրինակ` մեկ դոլարանոցի վրա, ինչը հեշտությամբ բացատրվում է.
Բենժամեն Ֆրանկլինն ու Ջորջ Վաշինգտոնը մասոնական օթյակների անդամ են եղել:
Կարծիքներ կան, որ առաջին ռուսական մասոնը եղել է Պետրոս I-ը: Մյուս վստահելի աղբյուրների համաձայն` մասոնական գործունեությունը Ռուսաստանում սկսվել է 1731 թվականին, երբ Բարձրագույն Լոնդոնյան օթյակի անգլիացի գրոսմեյստերը կապիտան Ջոն Ֆիլիպսին նշանակեց« ամբողջ Ռուսաստանի վարպետ:
|
Դիտումներ: 738 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Հոկտեմբեր 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|