Բուտերբրոդը վնասում է սիրտըՄեզանից
յուրաքանչյուրը նախաճաշին սիրում է համեղ երշիկով բուտերբրոդ կամ ապխտած
մսով ձվածեղ ուտել: Սակայն ոչ բոլորն են մտածում այն մասին, թե ինչպես է
նման նախաճաշը ազդում առողջության վրա: Հարվարդի գիտնականները հայտնաբերել
են, որ մշակված մսամթերքը, որին աղ ու քիմիական նյութեր են ավելացնում,
սրտի հիվանդություններ ու նույնիսկ շաքարախտ է առաջացնում:
Կատարյալ նախաճաշի պարզագույն բաղադրատոմսՆախաճաշին
հավի ձվի կանոնավոր օգտագործումը ձեզ ամբողջ օրվա ընթացքում եռանդի լիցքեր
կհաղորդի, ինչպես նաև կօգնի պահպանել առողջությունն ու վայելուչ
կազմվածքը:
Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս օրը սկսել համեղ
ու օգտակար սպիտակուցային նախաճաշից: Վերջին հետազոտությունների ժամանակ
նրանք պարզել են, որ ձուն ցանկացած վիճակում պահպանում է իր սննդարար
հատկությունները և չի ավելացնում քաշը, քանի որ ունի ցածր
կալորիականություն ու հարուստ է А, D, Е և B12 վիտամիններով: Դիետոլոգների
կարծիքով նախաճաշի 2 ձուն բավարար են ամսվա վերջում ավելորդ կիլոգրամներից
ազատվելու համար: Ի դեպ, ձուն չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը և
97-98%-ով յուրացվում է օրգանիզմի կողմից:
Սթրեսը կօգնի երիտասարդ մնալՙԱմեն
ինչ չափի մեջ՚ արտահայտությունը մինչև հիմա էլ չի զրկվել իր
արդիականությունից: Դա ապացուցել են Կալիֆորնիայի բժշկական համալսարանի
գիտնականները: Նրանց կարծիքով, սթրեսը փոքր դոզաներով դանդաղեցնում է
ծերության ընթացքը: Այդ գործին մասնակցում են որոշակի սպիտակուցներ`
սեստրինները, որոնք արտադրվում են այն ժամանակ, երբ մարդն ընկնում է թեթև
սթրեսային վիճակի մեջ:
Ստեղծագործող մարդկանց հարկավոր է քիչ քնել Ինչպես
ցույց են տվել անգլիացի ու ամերիկացի մասնագետների հետազոտությունները,
ստեղծագործող մարդկանց պարզապես հակացուցված է երկար քնել, նրանք պետք է
միշտ զգան քնի պակասը: Պարզվում է` որքան քիչ են նրանք քնում, այդքան
որակով է աշխատում նրանց ուղեղը: Գիտնականների կարծիքով, պատճառն այն է, որ
կարճատև քնի փուլը խթանում է մտավոր գործունեությունը ու թույլ է տալիս
ավելի ճիշտ կատարել ընտրությունը: Եթե ստեղծագործող մարդն իրեն զրկի
անկողնում ևս մեկ ժամ անցկացնելու հաճույքից, նրա պոտենցիալը կհասնի
չտեսնված բարձունքների:
Սխտորը կպաշտպանի քաղցկեղիցՍխտորը
հարբուխի ու մրսածության դեմ պրոֆիլակտիկայի ամենալավ միջոցն է: Սակայն
դրանով իր օգտակար հատկությունները չեն վերջանում: Պենսիլվանիա նահանգի
բժիշկ-ուռուցքաբանների կատարած հետազոտությունների համաձայն`սխտորի
ամենօրյա օգտագործումը (նույնիսկ մի քանի գրամ) կարող է կանխել ուռուցքային
հիվանդությունների զարգացումը: Սխտորի օգտակար ազդեցությունն օրգանիզմի
վրա պայմանավորված է նրանով, որ նրանում պարունակվող նյութերը արգելակում
են ազոտային թունավոր միացումների ձևավորումն ու կուտակումը:
Հեռուստացույց` որպես վտանգավոր գործոնՀեռուստացույցի
դեմ երկար նստելը կրճատում է մարդու կյանքը: Մելբուրնի Սրտային
հիվանդությունների ինստիտուտի հետազոտողների տվյալներով, հեռուստացույցի
դեմ անցկացրած յուրաքանչյուր լրացուցիչ ժամ մեծացնում է վաղաժամ մահի
վտանգը 18%-ով: Սակայն վնասում է ոչ թե հեռուստացույցը, այլ
անշարժությունը: Նման ազդեցություն ունի նաև օֆիսային աշխատանքը սեղանի ու
համակարգչի առջև: Մարդու մարմինը ստեղծված է շարժվելու համար, սակայն
գիտատեխնիկական առաջխաղացման ժամանակակից ձեռքբերումները հանգեցրին նրան,
որ մարդիկ ավելի քիչ են օգտագործում իրենց մկանները: Շատերը օրերով մի
բազկաթոռից տեղափոխվում են մյուսը: Մասնագետների խորհուրդը` ուզում եք
երկար ապրել` պոկվեք այդ մոգական ՙարկղից՚:
Վիտամին D-ն կբարձրացնի տրամադրությունը Տարվա
ցուրտ եղանակներին, երբ մենք օրվա մեծ մասն անցկացնում ենք փակ
տարածքներում, բոլորս զգում ենք արևի ջերմության պակասը: Ավելի ճիշտ`
վիտամին D-ի, որն արտադրվում է օրգանիզմում արևի շողերի ազդեցության
շնորհիվ: Չիկագոյի Լոյլո համալսարանի գիտնականները վիտամին D-ն համարում են
որպես տրամադրությունը բարձրացնող միջոց: Վիտամին D-ի պակասը հատկապես
ազդում է շաքարախտով հիվանդ կանանց վրա: Բանը նրանում է, որ տղամարդկանց
համեմատ կանանց օրգանիզմն ավելի վատ է վերահսկում արյան մեջ շաքարի
մակարդակը, և այդ պատճառով էլ կանայք ավելի շատ են հակված դեպրեսիաների:
Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր ոչ միայն սննդի հետ
ստանալ ՙարևային՚ վիտամինի դոզան, այլ նաև հաճախ զբոսնել:
Բարեկազմության գաղտնիքը թեյի բաժակի մեջԱվելորդ
քաշը տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում, օրինակ` երկրորդ տեսակի
շաքարախտ ու սրտանոթային հիվանդություններ: Գիրությունը կրճատում է նաև
մարդու կյանքի տևողությունը: Վնասակար կիլոգրամների դեմ պայքարի
արդյունավետ միջոցը սպիտակ թեյն է: Այն խոչընդոտում է յուղային նոր
բջիջների առաջացումը և նպաստում է յուղի ակտիվացմանը հասուն բջիջներում`
դրանով իսկ պայքարելով գիրության դեմ: Սպիտակ թեյը նիհարելու ամենակատարյալ
բնական միջոցն է:
Շաքարը կմեղմացնի ցավըՆոր
ՙքաղցր՚ միջոց է հայտնաբերվել անդուր պրոցեդուրաների ժամանակ մանուկների
մոտ ցավը մեղմացնելու համար: Տորոնտոյի համալսարանի գիտնականները որոշել են
բուսաշաքարը (սախարոզա) օգտագործել որպես ցավազրկող:
Ուսումնասիրությունների ընթացքում ապացուցվել է, որ, օրինակ, սրսկումներից
հետո բավական է երեխային մեկ-երկու կաթիլ շաքարաջուր տալ, և ցավը կմեղմանա:
Զբոսանքը կբուժի արտրիտըԿվինսլենդ
համալսարանի գիտնականները պնդում են, որ արտրիտից ազատվելու համար, բացի
դեղորայք ընդունելուց, հարկավոր է ակտիվորեն քայլել: Փորձագետները 6
շաբաթվա ընթացքում այդ հիվանդությամբ տառապող մարդկանց հետ քայլելու
պարապմունքներ են անցկացրել: Պարզվել է, որ քայլելը ոչ միայն լավացրել է
մարդկանց ֆիզիկական վիճակը, այլ նաև գրեթե վերացրել է ցավը: Դրական
արդյունքին հասնելու համար հարկավոր է զբոսանքի ընթացքում 3 հազար քայլ
անել: Այս գյուտը հատկապես կօգնի 75 տարեկանից բարձր ծեր մարդկանց, որոնց
85%-ը հիվանդ է արտրիտով:
Սև հաղարջը` ամենաօգտակար հատապտուղըՇոտլանդական
ագրարային ինստիտուտի մասնագետները հատապտուղների համային և օգտակար
հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում սև հաղարջը համարել են
ամենաօգտակարը առողջության համար: Գիտնականների խոսքերով, սև հաղարջը
վիտամինների քանակով ու խտությամբ գերազանցում է բոլոր մնացած
հատապտուղներին: Այդ հատապտուղը հակազդում է ուռուցքային
հիվանդություններին, կանխում է դիաբետի զարգացումը: Այն նաև պաշտպանում է
մարդու սրտանոթային համակարգն ու կանխում է ծեր մարդկանց մտավոր
ունակությունների թուլացումը:
Միսն ու կարտոֆիլը լավացնում են հիշողությունըԻրվինի
Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ մսի, ձկան ու
կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B3-ը նվազեցնում է Ալցգեյմերի
հիվանդությամբ հիվանդանալու վտանգը և նպաստում է հիշողության զարգացմանը:
Սպորտը օգտակար է միայն երեկոյանՕրվա
ցանկացած ժամին սպորտով զբաղվելու օգտակարության մասին կարծրատիպը վերջերս
լիովին փշրվեց: Ինչպես հայտնում են Առողջության, ֆիզկուլտուրայի ու
հանգստի ասոցիացիայի
գիտնականները, սպորտի ցերեկային պարապմունքները կարող
են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Մասնավորապես, մարդու մոտ կարող են
քնի հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ: Անցկացված ուսումնասիրությունների
համաձայն` այն մարդիկ, որոնք զբաղվում էին ֆիտնեսով ցերեկային ժամերին, 42
րոպե պակաս էին քնում: Բժիշկները խորհուրդ են տալիս մարզվել քնելուց 2-3
ժամ առաջ: Այս դեպքում միայն սպորտն իսկապես օգտակար կլինի:
Եթե բարկանաս, ավելորդ քաշ կհավաքեսԱյն
տղամարդիկ, որոնք թշնամաբար են վերաբերվում շրջապատող մարդկանց, կանգնում
են գիրանալու վտանգի առջև: Hopital Paul Brousse (Ֆրանսիա) կլինիկայի
բժիշկները հետազոտություն են կատարել տարբեր տարիքի ու սոցիալական վիճակի
6500 տղամարդկանց շրջանում: Ինչպես պարզվել է, նրանք, ովքեր կանոնավոր
կերպով փչացնում էին շրջապատող մարդկանց տրամադրությունը, բավականին արագ
ավելորդ քաշ էին հավաքում: Ընդ որում, ընդգծում են հետազոտողները, նման
երևույթը գրանցվում էր միայն տղամարդկանց մոտ. վատ տրամադրությունը կանանց
քաշի վրա ամենևին էլ չէր ազդում: