ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 09:01



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » «ԵՍ ՈՒ­ԶՈՒՄ ԵԻ ՄԵՌ­ՆԵԼ...» ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱՐ­ՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԼԵ­ԿՈ­ԾԵ­ՑԻՆ ՈՂՋ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ
22:04
«ԵՍ ՈՒ­ԶՈՒՄ ԵԻ ՄԵՌ­ՆԵԼ...» ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱՐ­ՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԼԵ­ԿՈ­ԾԵ­ՑԻՆ ՈՂՋ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ
ՙԵՍ ՈՒ­ԶՈՒՄ ԵԻ ՄԵՌ­ՆԵԼ...՚
ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱՐ­ՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԼԵ­ԿՈ­ԾԵ­ՑԻՆ ՈՂՋ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ


Լու­սան­կա­րիչ Նիկ Յու­տը լու­սա­նկա­րել է մի վի­ետ­նա­մա­ցի աղջ­նա­կի, որը փախ­չում էր պայ­թող նա­պալ­մե (դոն­դո­ղա­ձև բեն­զի­նով) ռում­բե­րից: Հենց այս լու­սան­կա­րը ստի­պեց աշ­խար­հին մտա­ծել Վի­ետ­նա­մի պա­տե­րազ­մի մա­սին: 1972 թվա­կա­նի հու­նիսի 8-ին ար­ված 9 տա­րե­կան Կիմ Ֆու­կի լու­սան­կա­րը նույն­պես ընդ­միշտ մնաց պատ­մու­թյան մեջ: Առա­ջին ան­գամ Կի­մը տե­սել է այս լու­սան­կա­րը 14 ամիս անց Սայ­գո­նի հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ նա բուժ­վում էր սար­սա­փե­լի այր­վածք­նե­րից: Կի­մը դեռ հի­շում է, թե ինչ­պես էր նա ռմբա­կո­ծու­թյան օրը փախ­չում իր եղ­բայր­նե­րից ու քույ­րե­րից, և չի կա­րո­ղա­նում մո­ռա­նալ ռում­բե­րի պայ­թյուն­նե­րի ձայ­նը: Ինչ-որ զին­վոր փոր­ձում էր օգ­նել վառ­վող աղջ­կան` նրա վրա ջուր լցնե­լով, սա­կայն դա ավե­լի ծան­րաց­րեց այր­վածք­նե­րը: Լու­սան­կա­րիչ Նիկ Յու­տը օգ­նեց աղջ­կան և տա­րավ նրան հի­վան­դա­նոց: Սկզբում լու­սան­կա­րի­չը տա­տան­վում էր հրա­տա­րա­կել մերկ աղ­ջ­կա լու­սան­կա­րը, բայց հե­տո որո­շեց, որ աշ­խար­հը պետք է տես­նի այդ դա­ժան պատ­կե­րը: Հե­տա­գա­յում լու­սա­նկա­րը հա­մար­վեց XX դա­րի լու­սան­կար­նե­րից լա­վա­գույ­նը: Նիկ Յու­տը փոր­ձում էր փրկել Կի­մին ավե­լորդ համ­բա­վից, սա­կայն 1982 թվա­կա­նին, երբ աղ­ջի­կը սո­վո­րում էր բժշկա­կան հա­մալ­սա­րա­նում, վի­ետ­նա­մա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը գտել էր նրան, և այդ պա­հից Կի­մը օգ­տա­գործ­վում էր քա­րոզ­չու­թյան նպա­տա­կով: ՙԵս գտնվում էի մշտա­կան վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո: Ես ու­զում էի մեռ­նել, այդ լու­սան­կա­րը հե­տապն­դում էր ինձ՚,–  ասում է Կի­մը: Հե­տա­գա­յում նա կա­րո­ղա­ցավ փախ­չել Կու­բա` ու­սու­մը շա­րու­նա­կե­լու հա­մար: Այն­տեղ նա հան­դի­պեց իր ապա­գա ամուս­նուն: Նրանք մի­ա­սին տե­ղա­փոխ­վեցին Կա­նա­դա: Տա­րի­ներ անց նա վեր­ջա­պես հաս­կա­ցավ, որ չի կա­րող փախ­չել այդ լու­սան­կա­րից և որո­շեց այն և իր հան­րա­ճա­նա­չու­թյու­նվ օգ­տա­գոր­ծել` հա­նուն խա­ղա­ղու­թյան պայ­քա­րի:

Լի­նա Մե­դի­նան (ծնվ. 1933թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին, Պե­րու), ծննդա­բե­րեց 5 տա­րի 7 ամ­սա­կան հա­սա­կում: Այդ պա­հին նա ամենա­ե­րի­տա­սարդ մայրն էր բժշկու­թյան պատմու­թյան մեջ: Ճիշտ է, նման երև­ույթ ար­ձա­նագր­վել է նաև Ռու­սաս­տա­նում:
Լի­նա­յին ծնող­նե­րը հի­վան­դա­նոց են տա­րել որո­վայ­նը մե­ծա­նա­լու պատ­ճա­ռով: Ըստ սկզբնա­կան վար­կած­նե­րի` նա ու­ռուցք ու­ներ, բայց շու­տով բժիշկնե­րը հայտ­նա­բե­րե­ցին, որ նա յոթ ամ­սա­կան հղի է:
Մեկ ու կես ամիս անց, 1939թ. մա­յի­սի 14-ին, Լի­նան կե­սա­րյան հա­տու­մով մի տղա ու­նե­ցավ:
Երե­խան 2,7 կի­լոգ­րամ քաշ ու­ներ: Տղան մե­ծա­ցել է մտա­ծե­լով, որ Լի­նան իր քույրն է, սա­կայն 10 տա­րե­կա­նում իմա­ցավ ճշմար­տու­թյու­նը: Նա առողջ մե­ծացավ, բայց մա­հա­ցավ 40 տա­րե­կա­նում, ող­նու­ղե­ղի հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով:
Եր­բեք փաս­տագր­ված չի եղել, թե ինչ­պես է հղի­ա­ցել Լի­նա Մե­դի­նան: Նա եր­բեք չի ասել, թե ով է երե­խա­յի հայ­րը, միշտ մեր­ժել է հար­ցազ­րույց տալ:

Մալ­կոմ Բրա­ու­նին` նյույորքցի 30‑ամյա լու­սան­կար­չին (Associated Press), զան­գա­հա­րել են և խնդրել  մյուս օրն առա­վո­տյան լի­նել Սայ­գո­նի խաչ­մե­րու­կում, քա­նի որ պետք է տե­ղի ու­նե­նա ինչ-որ շատ կա­րև­որ իրա­դար­ձու­թյուն: Նա գնաց այն­տեղ ՙThe New York Times՚-ի թղթա­կից­նե­րի հետ: Շու­տով մո­տե­ցավ մի մե­քե­նա, որ­տե­ղից դուրս եկան մի քա­նի բուդ­դա­յա­կան վար­դա­պետ­ներ: Նրան­ցից մե­կը` Չիչ Քյանք Դու­կը, նստեց լո­տո­սի դիր­քով` մեկ տուփ լուց­կին ձեռ­քում, իսկ մյուս­նե­րը սկսե­ցին նրան ջրել բեն­զի­նով: Նա վա­ռեց լուց­կին և վե­րած­վեց կեն­դա­նի ջա­հի: Ի տար­բե­րու­թյուն ող­բա­ցող ամ­բո­խի` նա ոչ մի ձայն չար­ձա­կեց: Չիչ Քյանք Դու­կը նա­մակ էր գրել վի­ետ­նա­մա­կան կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին բուդ­դիստ­նե­րի դեմ ուղղ­ված ճնշում­նե­րը դա­դա­րեց­նե­լու խնդրան­քով, սա­կայն այդ­պես էլ ոչ մի պա­տաս­խան չէր ստա­ցել:

Դիտումներ: 925 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 karoline2010  
0
Eto strashno

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz