ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 13:22



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՍԱՂՄ, ՈՐՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԾՆՈՂ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԽԵՆ ԳԵՆԵՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ
12:04
ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՍԱՂՄ, ՈՐՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԾՆՈՂ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԽԵՆ ԳԵՆԵՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

ԲՐԻՏԱՆԱՑԻ  ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ  ՍՏԵՂԾԵԼ  ԵՆ  ՄԻ  ՄԱՐԴՈՒ  ՍԱՂՄ,  ՈՐՆ  ՈՒՆԻ  ԵՐԵՔ  ԾՆՈՂ,  ՈՐՊԵՍԶԻ  ԿԱՆԽԵՆ  ԳԵՆԵՏԻԿ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎՏԱՆԳԸ

Բրիտանացի գիտնականները կլոնավորման մեթոդով ստեղծել են մարդու սաղմ` օգտագործելով երեք ծնողների գենետիկական նյութեր: Նրանք հույս ունեն, որ այս տեխնոլոգիան թույլ կտա վերացնել ժառանգական հիվանդությունները և միտոխոնդրիկ գենում առաջացած խախտումները: Միտոխոնդրիան պարունակում է ընդամենը 37 գեն, միաժամանակ այն ամբողջ ինֆորմացիան, որը կա մարդու կերպարի մեջ: Սակայն այս գենի լուրջ մուտացիան, որն անցնում է մոր կողմից, կարող է առաջացնել լուրջ հիվանդություններ, այդ թվում նաև մկանների բթացում, թոքերի, սրտի, ուղեղի վնասում: Հնարավոր է, որ դառնա հաշմանդամության և վաղաժամ մահվան պատճառ:

Գիտնականները վերցրել են երկու ձվաբջիջ` մայրական և հայրական և դրանք տեղադրել մեկ այլ ձվարանի մեջ: Ի դեպ, դրանց հետ չի բերվել միտոխոնդրիա և նրանում պարունակվող ոչ մի գեն: ՙԵրեխան, որը լույս աշխարհ կգա այս մեթոդով, կունենա ճիշտ աշխատող միտոխոնդրիա, բայց մյուս բոլոր հարաբերություններում նա կստանա մոր և հոր գենետիկ ողջ ինֆորմացիան՚,- հայտարարել է հետազոտության ղեկավար Դուգ Տերնբուլը: Նա կարծում է, որ այս մեթոդը լիովին կընդունվի 3 տարի անց, և այդպես հնարավոր կլինի խուսափել վտանգավոր գեներով օժտված երեխաների ծնունդից:

Սակայն այս տեխնոլոգիայով երեխաներ լույս աշխարհ բերելն արգելված է բրիտանական օրենքով: Վերջինս արգելում է այն երեխաների ծնունդը, որոնց գեները ստեղծվել են մանիպուլյացիայի շնորհիվ: Այնինչ գիտնականներն այդ եղանակով ստացել են մոտ 80 սաղմ, որոնք ոչնչացվել են հենց զարգացման վաղ փուլում:

Դիտումներ: 999 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz