|
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՀԵՆՑ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ԿՆՈՋԸ
19:09 ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՀԵՆՑ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ԿՆՈՋԸ |
|
| ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՀԵՆՑ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ԿՆՈՋԸ
ԱՄՆ-ում
ամուսինը անմիջապես դասարանում գնդակահարել է իր կնոջը, որը որպես
ուսուցչուհի աշխատում էր տարրական դպրոցում: Կինը հոսպիտալացվել է և
գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին
զինված հանցագործը հենց դասի ժամանակ ներխուժել է Օգայո նահանգի Պոռտսմուտ
քաղաքի տարրական դպրոցի դասարաններից մեկը: Ուսուցչուհու գնդակահարումը
տեղի է ունեցել ամբողջ դասարանի առջև, մինչդեռ, ինչպես պարզաբանել են
ոստիկանները, հինգերորդ դասարանի աշակերտներից ոչ մեկը չի վիրավորվել: Ամուսինը ոչ միայն կրակել է ուսուցչուհու վրա, այլ նաև դանակահարել է նրան: Հարձակումից անմիջապես հետո հանցագործը փախուստի է դիմել: Աշակերտուհիներից
մեկը պատմում է, որ այդ պահին ինքը գտնվում էր հանդերձարանում: Երեխայի
խոսքերով, կրակոցները վախեցրել են իրեն և մյուսներին: Շուտով
ոստիկանությունը շրջապատեց այն տունը, որտեղ ենթադրաբար թաքնվում էր
կասկածյալը: Շինությունը գտնվում է երեք կիլոմետր հեռավորության վրա այն
կաթոլիկ դպրոցից, որտեղ տեղի է ունեցել պատահարը: Տան միջից կրակոցներ էին
լսվում. հավանական հանցագործը պաշտպանվում էր հրաձգությամբ: Ավելի ուշ
ոստիկանները ներխուժել են տուն և գտել են արդեն սպանված չարագործին:
Նախնական տվյալներով, նա սպանվել է ոստիկանների հետ գնդակոծության
հետևանքով: Ոստիկանության տվյալներով, հանցագործը հարձակվել է ևս մեկ
կնոջ վրա և դանակահարել նրան: Իրավապաշտպան մարմինները գտնում են, որ այս
երկու հարձակումների միջև գոյություն ունի որոշակի կապ: Վերոնշյալ
դպրոցում սովորում է մոտ 160 աշակերտ և աշխատում է 15 ուսուցիչ: Պատահարից
հետո մոտակա դպրոցները ժամանակավորապես փակվել են: Նշենք, որ հրազենի
միջոցով կատարված այս ողբերգական հանցագործությունները ԱՄՆ-ում դարձել են
սովորական երևույթ: Երբեմն դրանք բերում են բազմաթիվ զոհերի: Այսպես, 2007
թվականի դեկտեմբերին դպրոցական ավտոբուսից դուրս գալու պահին գնդակից
զոհվել էր 6 դպրոցական: Կրակոցի պատճառ էր դարձել դեռահասների միջև
սովորական վեճը:
ՀՂԻ ԿՆՈՋ ՓՈՐԸ ԿՏՐԵԼ ԵՆ ԵՎ ՀԱՆԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻՆ Ապշեցնող
հանցագործությունը տեղի է ունեցել Մաղդալինյան շրջանի Կոտովկա գյուղում:
Օգոստոսի 27-ի առավոտյան սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու
դին, ինչն առաջինը նկատել է նրա մայրը: Տանտիրուհին 8 ամսական հղիություն
ունեցող 22-23-ամյա մի կին էր: Նրան գտել են կտրտված փորով: Հանցագործները
փորը կտրտելուց հետո այնտեղից հանել են երեխային: Այն բանի մասին, որ
տուժածը անհուսալիորեն դիմադրել է, վկայում են ձեռքերին երևացող բազմաթիվ
վերքերը: Ինչպես հաջողվեց պարզել, զոհված կինը ամուսնացած չէր, ապրում
էր 2-3 տարեկան երեխայի ու կենակցի հետ: Նրանք անհամբեր սպասում էին
երկրորդ երեխայի ծնվելուն: Այնպես է պատահել, որ հանցագործության պահին
կենակիցը գտնվում էր կալանքի տակ (15 օր), այդ պատճառով էլ
հանցագործությանը նրա մասնակցության մասին ենթադրությունները դառնում են
անհիմն: Իրավապաշտպանների խոսքերով, չի բացառվում այն փաստը, որ
հանցագործությունը կատարվել է կնոջ ձեռքով: Հետագայում այդ
ենթադրությունները հաստատվել են: Մոտ երկու ժամից ոստիկանները ձերբակալել
են կասկածյալին: Վկաները պատմում են, որ այն պահին, երբ շներին մոտեցրել
են կասկածյալ կնոջը, ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել պահել
կատաղած կենդանիներին: Հարուցվել է քրեական գործ, սակայն դաժան հանցագործության մանրամասնությունները չեն հրապարակվում, իսկ պաշտոնական մեկնաբանությունները դեռ բացակայում են: |
|
Դիտումներ: 707 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Դեկտեմբէր 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|