ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 04:57



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՄԱ­ՅԱ­ՆԵ­ՐԻ ՄԱՐ­ԳԱ­ՐԵ­ՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ 2012 ԹՎԱ­ԿԱ­ՆԻ ՎԵ­ՐԱ­ԲԵ­ՐՅԱԼ

Կայքի մենյու
Փնտրել
ՄԱ­ՅԱ­ՆԵ­ՐԻ ՄԱՐ­ԳԱ­ՐԵ­ՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ 2012 ԹՎԱ­ԿԱ­ՆԻ ՎԵ­ՐԱ­ԲԵ­ՐՅԱԼ

Գիտ­նա­կան­նե­րը կրկին հաշ­վել են մա­յա­նե­րի օրա­ցույց­նե­րը ժա­մա­նա­կագ­րու­թյան ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գե­րին հա­մա­պա­տաս­խան և խորհր­դա­վոր ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րից քա­ղել են որոշ հե­տաքր­քիր տե­ղե­կու­թյուն­ներ...
Պարզ­վում է` Եր­կիր մո­լո­րա­կի վրա 2012 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 23-ին տե­ղի կու­նե­նան որոշ իրա­դար­ձու­թյուն­ներ: Չէ՞ որ այդ օրը պետք է ավարտ­վի հին­գե­րորդ Արե­գա­կը:
Ըստ մա­յա­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցի, ժա­մա­նա­կա­կից դա­րաշր­ջա­նը սկսվել է 3114  թ., մ.թ.ա. օգոս­տո­սի 12-ին և ավարտ­վե­լու է մ.թ. 2012թ., դեկ­տեմ­բե­րի 23-ին: Ոչ ոք դեռ չի բա­ցատ­րել, թե որ­տե­ղից են մա­յա­նե­րը վերց­րել հենց այս թվա­կան­նե­րը, և ինչն է դրդել նրանց ստեղ­ծել ժա­մա­նա­կի հաշ­վարկ­ման այս­պի­սի բարդ հա­մա­կար­գեր:
Բայց հի­մա, երբ մա­յա­նե­րի կող­մից ստեղծ­ված ՙզար­թու­ցի­չը՚ շու­տով կզան­գի, մենք սկսում ենք հաս­կա­նալ, որ նրանք ու­նե­ցել են այն­պի­սի գի­տե­լիք­ներ, որոն­ցից կախ­ված էր մարդ­կա­յին ցե­ղի ճա­կա­տա­գի­րը:
2012 թվա­կա­նին դեկ­տեմ­բե­րի արև­ա­դար­ձի պա­հին Արե­գա­կը կհայտն­վի Ծիր կա­թի­նի հատ­վա­ծում: Այս պարզ հաշ­վար­կը կա­րող է անել ցան­կա­ցած աստ­ղա­գետ: Երև­ույ­թի առանձ­նա­հատ­կու­թյու­նը կա­յա­նում է նրա­նում, որ Արե­գա­կի` այդ գո­տում հայտն­վե­լու ժա­մա­նակ պետք է տե­ղի ու­նե­նա աշ­խար­հի վե­րած­նուն­դը:
Մի խոս­քով, մա­յա­նե­րի մար­գա­րե­ու­թյու­նը վե­րա­բե­րում է ինչ-որ իրա­դար­ձու­թյա­ն, որը պետք է փո­խի պատ­մու­թյան ըն­թաց­քը: Ոմանք են­թադ­րում են, որ Երկ­րի վրա մի նոր դա­րաշր­ջան է սկսե­լու` հո­գև­որ լու­սա­վո­րու­թյան դա­րաշր­ջան: Մյուս­նե­րը հակ­ված են հա­վա­տալ, որ մա­յա­նե­րը կան­խա­տե­սում էին աշ­խար­հի վեր­ջը:
XXI դա­րի ռա­ցի­ո­նալ-ին­տե­լեկ­տո­ւալ մթնո­լոր­տում ըն­դուն­ված չէ լուրջ վե­րա­բեր­վել աշ­խար­հի վեր­ջի մա­սին մար­գա­րե­ու­թյուն­նե­րին: Սա­կայն ավե­լի շատ իմա­նա­լով ամե­նա­մեծ հնա­գույն քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի ձեռք­բե­րում­նե­րի մա­սին` ինչ-որ ներ­քին ձայն ստի­պում է ականջ դնել հնա­գույն առաս­պել­նե­րին: Գու­ցե ինչ-որ տեղ` երկ­րա­յին խոր­քե­րում, ար­դեն հա­սու­նա­նում է մա­յա­նե­րի իմաս­տու­ննե­րի կող­մից կան­խա­տես­ված սար­սա­փե­լի երկ­րա­բա­նա­կան աղե­տը... 
Նույ­նիսկ ըստ ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րի, մա­յա­նե­րը զար­մա­նահ­րաշ ճշտու­թյամբ որո­շում էին այս կամ այն աստ­ղա­գի­տա­կան երև­ույթ­նե­րը: Թե ինչ են նշա­նա­կում իրենց կան­խա­տե­սում­նե­րը 2012 թվա­կա­նի վե­րա­բե­րյալ, մենք շու­տով կի­մա­նանք...

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՀԱԿԱՆՅՈՒԹ

Երկ­րա­յին ամպ­րոպ­նե­րը կա­րող են առա­ջաց­նել հա­կա­նյու­թի հոս­քեր: Նման եզ­րա­կա­ցու­թյան հան­գե­ցին գիտ­նա­կան­նե­րը` վեր­լու­ծե­լով տի­ե­զե­րա­կան գամ­մա-աստ­ղա­դի­տա­կի տվյալ­նե­րը: Տի­ե­զե­րա­կան գամ­մա-աստ­ղա­դի­տա­կը գրան­ցել է պո­զիտ­րո­նի մաս­նիկ­նե­ր, որոնց առաջաց­ման հե­տև­ան­քով սկսվում է ամպ­րո­պը:
Գյուտն ար­վել է այս­պես կոչ­ված երկ­րա­յին գամ­մա-ճա­ռա­գայթ­նե­րի փայ­լա­տա­կում­նե­րին հե­տև­ե­լու ըն­թաց­քում: Առա­ջին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը հայտ­նի են դեռ 1994 թվա­կա­նից, երև­ույ­թը բա­վա­կա­նա­չափ ու­սում­նա­սիր­ված չէ, սա­կայն դրա ընդ­հա­նուր մե­խա­նիզ­մը հաս­կա­նա­լի է. ամպ­րո­պի հետ կապ­ված ու­ժեղ էլեկտ­րա­կան դաշ­տը ձև­ա­վո­րում է էլեկտ­րոն­նե­րի հոսք, որն ուղղ­վում է Երկ­րի մա­կե­րե­սից մի կողմ: Այդ էլեկտ­րոն­նե­րն ու­նե­նում են շատ բարձր արա­գու­թյուն և, ճա­նա­պար­հին հան­դի­պե­լով նյու­թի ատոմ­նե­րին, ար­ձա­կում են ար­գե­լակ­ման բնույթ գամ­մա-ճա­ռա­գայթ­ներ:
Այս ազ­դան­շան­նե­րը հան­դի­սա­նում են առա­ջին ուղ­ղա­կի վկա­յու­թյուն­նե­րն այն բա­նի, որ ամպ­րոպ­նե­րն ար­տադ­րում են հա­կա­նյու­թի ճա­ռա­գայթ­նե­րի մաս­նիկ­ներ:
Չորս դեպ­քե­րում սար­քը ֆիք­սում էր գամ­մա-փայ­լա­տա­կում­ներ այն պա­հին, երբ Երկ­րի վրա ամպ­րոպ­նե­րը գտնվում էին հո­րի­զո­նից հե­ռու: Օրի­նակ, այդ սար­քը 2009  թ. դեկ­տեմ­բե­րի 14-ին տե­սել է փայ­լա­տա­կու­մը Եգիպ­տո­սի վրա գտնվե­լու ժա­մա­նակ այն պա­հին, երբ ամպ­րո­պը գտնվում էր 4,5 հա­զար կմ դե­պի հա­րավ`  Զամ­բի­ա­յում:
Գիտ­նա­կան­նե­րը հո­րի­զո­նից դուրս տես­նե­լու դեպ­քե­րը բա­ցատ­րում են հա­կա­նյու­թի առ­կա­յու­թյամբ, մաս­նա­վո­րա­պես, պո­զիտ­րոն­նե­րի առ­կա­յու­թյամբ ամպ­րո­պի ՙբա­ղադ­րիչ­նե­րի՚ մեջ: Էլեկտ­րոն­նե­րի հզոր հո­սանք­նե­րը, որոնք առա­ջա­նում են կայ­ծա­կի ժա­մա­նակ, հա­վա­քում են մո­տա­վո­րա­պես լու­սա­յին արա­գու­թյու­նը և ատոմ­նե­րի ու մո­լե­կուլ­նե­րի հետ բա­խում­նե­րի ար­դյուն­քում ար­տադ­րում են գամ­մա- ճա­ռա­գայթ­ներ:

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz