Հինգշաբթի, 25 Ապրիլ 2024, 09:04



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԳՈՒ­ԴԻ­ՆԻԻ ՀԱՅՏ­ՆԻ ՀՆԱՐ­ՔԸ Գ ա­րի Գու­դի­նիի իս­կա­կան անու-   նը Էրիկ Վայս է: Նա ծնվել է 1874

Կայքի մենյու
Փնտրել
ԳՈՒ­ԴԻ­ՆԻԻ ՀԱՅՏ­ՆԻ ՀՆԱՐ­ՔԸ


Գ ա­րի Գու­դի­նիի իս­կա­կան անու-
  նը Էրիկ Վայս է: Նա ծնվել է 1874   թ. Հուն­գա­րի­ա­յում և փոքր տա­րի­քում տե­ղա­փոխ­վել է Մի­ա­ցյալ Նա­հանգ­ներ: Նա դար­ձել է հայտ­նի աճ­պա­րար, որը ցու­ցադ­րում էր իր ապ­շե­ցու­ցիչ ու­նա­կու­թյուն­նե­րը:
Առա­վել խորհր­դա­վոր հնար­քը Գու­դի­նին արել էր իր մահ­վան մահ­ճում: Նա խոս­տա­ցել էր, որ հան­դեր­ձյալ աշ­խար­հից իր կնո­ջը` Բես­սին, հա­ղոր­դագ­րու­թյուն է ու­ղար­կե­լու. ՙՌո­զա­բել­լա՛, հա­վա­տա՛՚: Այն կփո­խանց­վի կո­դա­վոր­ված բա­ռե­րով, որոնք աճ­պա­րա­րն օգ­տա­գոր­ծում էր աճ­պա­րա­րու­թյուն ցու­ցադ­րե­լիս` մտքե­րը տա­րած­ու­թյան վրա կար­դա­լու ժա­մա­նակ: Գու­դի­նին մա­հա­ցել է Հե­լո­ո­ւի­նում 1926 թ. հոկ­տեմ­բերի 31-ին:
1929 թ. հուն­վա­րին մե­դի­ում Ար­թուր Ֆոր­դը տրան­սի վի­ճա­կում իր հո­գև­որ ու­սուց­չի ու առաջ­նոր­դի` Ֆլեթ­չե­րի մի­ջո­ցով ասել էր. ՙՌո­զա­բել­լա՛, պա­տաս­խա­նի՛ր, ասա՛ ինձ, աղա­չում եմ... պա­տաս­խա­նի՛ր, տե ՛ս, ասա՛ ինձ, պա­տաս­խա­նի՛ր... պա­տաս­խա­նի՛ր, ասա՛ ինձ՚: Ցնցված Բես­սը տառ առ տառ ար­տա­սա­նել էր այն բա­ռե­րը, որոնք նշա­նա­կում էին` ՙՌո­զա­բել­լա՛, հա­վա­տա՛՚:
Այս իրա­դար­ձու­թյան մա­սին հա­ղոր­դագ­րու­թյու­նը տպագր­վել էր ամ­բողջ աշ­խար­հի թեր­թե­րի առա­ջին էջում: Բես­սը ստո­րագ­րել էր այն հայ­տա­րա­րու­թյան տակ, որը վա­վե­րաց­վել էր երեք մար­դու, այդ թվում` հան­րա­մատ­չե­լի ամ­սագ­րի խմբագ­րի տե­ղա­կա­լի կող­մից: Այն­տեղ աս­վում էր. ՙԵս ու­զում եմ հայ­տա­րա­րել, որ Ար­թուր Ֆոր­դի կող­մից ինձ ու­ղարկ­ված հա­ղոր­դագ­րու­թյու­նն ամ­բող­ջա­պես ու բա­ռե­րի հա­մա­ձայ­նեց­ված հա­ջոր­դա­կա­նու­թյամբ այն­պի­սին է, ինչ­պի­սին եղել է մեր նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը Գու­դի­նիի հետ՚: 
Թե­րա­հա­վատ­նե­րը պնդում էին, որ Բես­սն ու Ֆոր­դը պայ­մա­նա­վոր­վել էին: Հե­տա­գա­յում Բես­սը հրա­ժար­վել էր իր սե­փա­կան գրա­վոր հայ­տա­րա­րու­թյու­նից և ընդ­հուպ մին­չև իր մա­հը` 1943թ., շա­րու­նա­կում էր հեր­քել իր ամուս­նու կող­մից ստա­ցած հա­ղոր­դագ­րու­թյան փաս­տը: Ետ­մա­հու հա­ղոր­դակ­ցու­թյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը լավ չէր մտած­ված: Բես­սը գի­տեր ապա­գա հա­ղոր­դագ­րու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը, ուս­տի նա կա­րող էր այն Ֆոր­դին փո­խան­ցել հե­ռազ­գա­ցու­թյան ճա­նա­պար­հով: Ինչ վե­րա­բե­րում է Ֆոր­դին, նա պար­զա­պես կա­րող էր օգ­տա­գոր­ծել այս դեպ­քը իր ան­սո­վոր հե­ռազ­գա­ցո­ղա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը ցու­ցադ­րե­լու հա­մար:
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz