Երեքշաբթի, 16 Ապրիլ 2024, 17:56



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԽՍՀՄ-Ի ԶԻ­ՆԱՆ­ՇԱ­ՆԻ ՄԱՍ­ՍՈ­ՆԱ­ԿԱՆ ԽՈՐՀՐ­ԴԱ­ՆԻՇ­Ե­ՐԸ
19:19
ԽՍՀՄ-Ի ԶԻ­ՆԱՆ­ՇԱ­ՆԻ ՄԱՍ­ՍՈ­ՆԱ­ԿԱՆ ԽՈՐՀՐ­ԴԱ­ՆԻՇ­Ե­ՐԸ
ԽՍՀՄ-Ի ԶԻ­ՆԱՆ­ՇԱ­ՆԻ ՄԱՍ­ՍՈ­ՆԱ­ԿԱՆ  ԽՈՐՀՐ­ԴԱ­ՆԻՇ­Ե­ՐԸ

Մենք բոլորս մանկությունից գիտենք և հիշում ենք ԽՍՀՄ-ի զինանշանը, հիշում ենք վրան պատկերված խորհրդանիշերի նշանակությունը: Դեռ մանկությունից մեզ սովորեցրել են, որ մուրճն ու մանգաղը բանվորների ու գյուղացիների միավորման խորհրդանիշն են, որ արևի շողերը մեր երկրի վրա մարդկության կյանքում նոր դարաշրջանի արևելքի խորհրդանիշն են, որ յուրաքանչյուր կողմում ցորենի հասկերը մարդու աշխատանքի խորհրդանիշն են, քանի որ հարկավոր է արդար քրտինք թափել այն աճեցնելու համար:
Սակայն խորը և մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում այն ամենը, ինչ մեզ այդքան երկար սովորեցնում էին, այն, ինչ սուրբ էր մեզ համար, անմիջապես փլվում է խաղաքարտերից կառուցված տնակի պես:
Պատմաբաններն աշխարհի ամենամարդասեր ու սոցիալապես արդար պետության զինանշանի մեջ գտնում են բոլորովին այլ, թաքնված իմաստ... սարսափելի իմաստ...
Առաջին հերթին աչքի են ընկնում երկու խորհրդանիշերը:
Մուրճը այն հայտնի նշանն է, մասսոնության հատկանիշը, որը եկել է հնագույն ժամանակներից ազատ որմնադիրների առաջին ժողովարաններից: Մասսոնների լեզվով մուրճը իշխանություն է:
Մանգաղը միստիկների համար մահվան ու արյան խորհրդանիշն է: Միջնադարում Մահը պատկերում էին ոչ թե գերանդիով, այլ մանգաղով: Հենց նա էր իրենց համար արյունոտ բերք հավաքում:
Այդ երկու նշանների համակցումը նշանակում է առավել դաժան ու արյունարբու ջարդերի միջոցով այնպիսի առեղծվածային իշխանության ստեղծում ու պահպանում, ինչպիսին է մասսոնությունը:
Մեզ սովորեցրել են, որ հնգաթև աստղը հինգ մայրցամաքների միավորման կոմունիստական խորհրդանիշն է: Մինչդեռ նրանք, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրում են կրոնը, զարմանքով հայտնաբերում են այդ հնգաթև խորհրդանիշը նաև միջնադարյան փորագրությունների վրա, ընդ որում գոյություն ունի որոշակի առանձնահատկություն` այն, չգիտես ինչու, միշտ պատկերվում է... սատանայի հետ:
Հնագույն ժամանակներից ի վե
ր պատմաբաններին հայտնի է հզոր էզոտերիկ նշանը` վեցաթև աստղը` Դավթի աստղը: Այն հոգևոր լուսավորության ու մարդկության հարստացման խորհրդանիշն է: Սակայն այդ նշանի հնգաթև տարբերակի էությունը փոխվում է: Ստրկացում, զոմբիացում, տեսնելու, իրադարձությունների ճշմարիտ էությունը հասկանալու անկարողություն` ահա այդ հնգաթև աստղի իրական նշանակությունը:
Իսկ թե ինչու է ընկեր Տրոցկին անձամբ ընտրել և հաստատել հենց այս միստիկական խորհրդանիշը, ոչ ոք չի կարողանում բացատրել` հատկապես հաշվի առնելով նոր փաստերը:
Պարզվում է, որ ֆաշիզմի սկզբնավորման պահին Հիտլերը նույնպես ցանկացել էր հնգանիստը պատկերել իր ֆաշիստական դրոշներին: Բայց երբ նրան հուշեցին, որ այս աստղը Տրոցկին իր հետ բերել էր Ռուսաստան Ամերիկայի մասսոնա
կան կոնգրեսից, նա անմիջապես հրաժարվեց իր սկզբնական մտադրությունից և աստղը փոխարինեց շամբալական կեռախաչով:
Ի դեպ, ուշադիր նայեք, թե ԽՍՀՄ-ի զինանշանի վրա որ մասում է գտնվում այս աստղը: Այն գտնվում է արևի վերևում: Այս սիմվոլիզմի մեջ նկատվում է.
- ապրելու նշանի (արևի նշանը գրեթե բոլոր կրոններում վերածննդի և զարգացման խորհրդանիշն է) և հնգաթև աստղի (քաոսի ու ոչնչացման խորհրդանիշ) դիմակայությունը միմյանց,
- այն, որ վերևի աստղը (քաոսը) նշանակում է ոչնչացման, քաոսի ուժերի հաղթանակ ապրելու ուժերի դեմ, ինչպես նաև այն, որ աստղը (քաոսը) իր կրակը վառել է ամբողջ երկրի վրա: Դա այլաբանական սիմվոլիկա է, ըստ որի մի բուռ մարդիկ, որոնք իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը Խորհրդային Միությունում, ցանկանում են տարածել իրենց սահմանված կարգը ամբողջ աշխարհով մեկ:
Եզրակացություն. արդեն իսկ ԽՍՀՄ-ի ստեղծման պահից նախապես ծրագրավորվել էր, որ այս երկրի ցանկացած ձեռքբերում առաջընթացի, զարգացման ճանապարհին կուղեկցվի մարդկային զանգվածային կորուստներով, անհաշիվ մարդկային տառապանքներով:
Բացի այդ, կարմիր աստղը վերևում կարելի է դիտարկել նաև որպես մոլորակ: Արեգակնային համակարգում գոյություն ունի միայն մեկ կարմիր մոլորակ` Մարսը: Գրեթե բոլոր կրոններում Մարսը պատերազմների, մահացածների մոլորակ է:
Տվյալ դեպքում սա նշանակում է, որ, ըստ ծրագրի, կոմունիստական գաղափարների տարածումը կիրականացվի արյունոտ, ծանր կորուստներով, անդադար պատերազմների միջոցով:
Ցորենի հասկերը, որքան էլ տարօրինակ է, նույնպես ունեն իրենց առեղծվածային էզոտերիկ իմաստը:
Հին ժամանակներում, երբ փողը որպես այդպիսին դեռ գոյություն չուներ, իսկ մարդիկ օգտվում էին բնական փոխանակումից, հենց ցորենն ու հացը հանդիսանում էին հարստության ու բարգավաճման խորհրդանիշ: Հաշվի առնելով ցորենի հասկերի ուղղությունը զինանշանի վրա, պարզ է դառնում, որ այս հասարակության մեջ նախասահմանված էր, որ հաջողությունը, բարեկեցությունը կօգնեն միայն նրանց, ովքեր կընդունեն քաոսի աստղը, անաստվածության աստղը:
Դիտումներ: 2085 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz