ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 04:28



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԽՈՀԱՆՈՑ
19:28
ԽՈՀԱՆՈՑ
ԲԼԻ­ԹԵ ՊԱՐ­ԿԵՐ` ԺՈՒ­ԼՅԵ­ՆՈՎ

Բա­ղադ­րու­թյու­նը`
>պատ­րաս­տի բլիթ­ներ, >300 գ հա­վի ֆի­լե, >300 գ շամ­պի­նյոն, >100 գ պինդ պա­նիր, >մա­յո­նեզ, >1 գլուխ սոխ, >կա­նաչ սոխ
 
 Պատ­րաստ­ման եղա­նա­կը`

Հավի ֆիլեն կտրտել ոչ մեծ կտորներով, աղ ու պղպեղ ցանել և տապակել բուսական յուղի մեջ` մի փոքր կարմրացնելով:
Շամպինյոնները կտրտել, թավայի մեջ գոլորշիացնել ամբողջ հեղուկը, ավելացնել կարագը, աղ ու պղպեղ ցանել: Կարմրացնել:
Գլուխ սոխը մանր կտրտել ու կարագով տապակել:
Միսը, սունկը, սոխը խառնել իրար: Ավելացնել քերած պանիրն ու մի քիչ մայոնեզ: Թխել  ջեռոցում մինչև պանրի հալչելը:
Պատրաստի ժուլյենը փաթաթել բլիթների մեջ, կանաչ սոխով կապել պարկի նման:
Մատուցելուց առաջ կարելի է մի փոքր տաքացնել ջեռոցի մեջ: Մատուցել թթվասերով:


ԽՈԶԻ ՌՈՒԼԵՏ
Բա­ղադ­րու­թյու­նը`

> 1 կգ խո­զի կրծքա­միս, > 50 գ սև սա­լո­րա­չիր, > 100 գ սունկ, > 1 ձու, > 1 խնձոր,
> համեմ, > աղ, > պղպեղ
 
 Պատր­սատ­ման եղա­նա­կը

Խոզի կրծքամիսը լվացեք և վրան երկարությամբ կտրվածք արեք: Մեջտեղից հանեք մսի մի մասը, վրան պղպեղ և համեմ ցանեք ու մեկ ժամով դրեք սառնարանը:
Հանած միսը աղացեք մսաղացով: Խնձորներն ու սալորաչիրը մանր կտրտեք ու ավելացրեք աղացած միսը ձվի հետ: Սունկը մանր կտրտեք, տապակեք ու լցրեք մսի մեջ: Ստացված զանգվածը լավ խառնեք:
Սառնարանից հանեք կրծքամիսը, լցոնեք այն ֆարշով ու թելով ամուր կապեք: Թխեք ջեռոցում 180 աստիճանով մոտ 1-1,5 ժամ:
Խոզի ռուլետը սառեցրեք և բաժանեք հավասար մասերի:
Ծանոթագրություն. խոզի միսը կարելի է փոխարինել հավի մսով, իսկ սև սալորաչիրը` բալով:

Բա­րի' ախոր­ժակ:


ԱՄԱՆՈՐՅԱ  ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
Բաղադրությունը
> հալած պանիր, > պինդ պանիր, > ձու, > սխտոր, > մայոնեզ, > կանաչի, > ալյուր

Պատրաստման եղանակը
Սպիտակ  գնդիկներ
Հալած պանիրը քերել քերիչով, խառնել մանրացված սխտորի, տրորված ձվի հետ: Սարքել փոքրիկ գնդիկներ, թավալել քերած պինդ պանրի մեջ:
Կանաչ գնդիկներ
Կատարել նույն գործողությունները, սակայն գնդիկը թավալել մանրացված կանաչու մեջ:
Շագանակագույն գնդիկներ
Պինդ պանիրը քերել քերիչով, խառնել մայոնեզի ու ձվի հետ: Թավալել ալյուրի մեջ և տապակել ֆրիտյուրնիցայում:
Գնդիկները շարել տոնական ծաղկեփնջի պես, զարդարել:

Բարի ախորժակ
Դիտումներ: 18572 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 2.5/37
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 gay  
0
klass er

4 salat  
0
jhkfu b fhu8yhf jhiugi fg7g8d yuguyhfd hyuty7 b df++659

3 narine  
0
shaaat hamov en

2 Astgh sargsyan  
0
salatner

1 ARMINE  
0
picaner u salatner

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz