ՈՒրբաթ, 19 Ապրիլ 2024, 20:55



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » «ԽՈԴԱԿԱ ՄԱՑՈՒՐԻ»
11:55
«ԽՈԴԱԿԱ ՄԱՑՈՒՐԻ»

«ԽՈԴԱԿԱ  ՄԱՑՈՒՐԻ»

Տուր քո մեղքերը  Բամբուկե փախուստին

Մինչև հիմա Ճապոնիայում չկա միակրոնական հասկացություն: Այնտեղ գոյություն ունեն բազմաթիվ տոների տարբերակներ և բնիկների յուրահատուկ ծեսեր: Ինացավա քաղաքում ամենահայտնի տոնը համարվում է Խոդակա Մացուրին: Այն ամեն տարի երկրի տարբեր վայրերից կանչում է իր հավատացյալներին, վերջին շրջանում` նաև օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Ուրիշների համար տանջվելը ար-տահայտված է շատ կրոնների ծեսերում: Այն կա նաև Խոդակա Մացուրիում: Այս ծիսական արարողակարգին մասնակցում են միայն տղամարդիկ, որոնց անվանում են ՙանձրևի շիթեր՚: Կրոնական համայնքը ընտրում է Բամբուկե փախուստը, այլ կերպ ասած` Մերկ մարդուն: Նա երիտասարդ, ուժեղ տղամարդ է, որը չի արատավորվել ոչ անձնական, ոչ հասարակական կյանքում: Նրա առաջադրանքն այն էնրանում է, որ տոնի ժամանակ պետք է մերկ վիճակում քայլի փողոցով և մտնի մատուռ: Բոլոր մասնակից տղամարդիկ ջանում են դիպչել Բամբուկե փախուստին, որպեսզի նրա մարմնին հանձնեն իրենց բոլոր անհաջողությունները: Ըստ հավատքի, ում կհաջողվի դիպչել Մերկ մարդուն, նա այդ տարի չի հիվանդանա և նրա ընտանիքի հետ ոչ մի դժբախտություն չի պատահի:

Սովորաբար ծեսին մասնակցում է 10.000 տղամարդ և նույնքան էլ հանդիսատես: Տոնը սկսվում է երթով քաղաքի փողոցներում: Առջևից քայլում են թմբկահարները, իսկ մասնակիցները տանում են ծաղիկներով երկար ձողեր զարդարված` հաջողության մաղթանքներով:

Նախորդ օրը նրանք հատուկ լոգանք են ընդունում` երկար նստելով տակառի մեջ և աղոթում են հոգու մաքրության համար: Տղամարդիկ քայլում են մերկ` սպիտակ կոնքագոտիներով, որոնք ծածկում են աճուկային հատվածը: Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում ձմռան սկզբին, երբ հաճախ սառնամանիք է լինում, այնպես որ, Խոդակա Մացուրին թույլ նյարդեր ունեցողների համար չէ:

Առավոտ շուտ տղամարդիկ խմում են սակե և ճանապարհին երգում են իրենց ավանդական կրոնական երգերը: Հասնելով տեղ` նրանք նետում են իրենց ձեռքի բամբուկե ցողունները մատուռի պատերի վրա: Այդ ժամանակ Մերկ մարդը մատուռի ներսում պատրաստվում է դուրս գալ: Անցյալ տարի Բամբուկե փախուստի դերը կատարում էր Նարիխիտո Կատոն, նա չամուսնացած ծրագրավորող է, հայտնի իր բացառիկ բարեպաշտությամբ: Ոչ ոք չգիտի, թե փողոցի որ մասում և երբ կհայտնվի նա: Հանկարծ հայտնվում է նա. բոլոր հավատացյալները շարժվում են առաջ, քանի որ բոլորն էլ ուզում են նրան հանձնել իրենց մեղքերը: Տղամարդիկ  հարվածում են նրա ոտքերին, մատները մոտեցնում են նրա աչքերին և ծեծում ձեռքերով ու ոտքերով: Եղել են դեպքեր, որ Բամբուկե փախուստը (հենց այդ մարդը) չի կարողացել դիմանալ և տեղում մահացել է: Երբեմն մահանում են նաև մասնակից տղամարդիկ: Կատոն ցավ էր զգում, նրա մարմնից արյուն էր հոսում: Տեսնելով անկառավարելի իրավիճակը` նրա օգնականները սառը ջուր են լցնում տղամարդկանց վրա, որպեսզի ազատեն հատակին ընկած, համարյա ուշագնաց Կատոյին: Ամբոխը գոռում էր. ՙԿատո’, վերցրու մեր մեղքերը՚:

Կատոյին կարողացան փրկել: Նա խորը վիրավորված էր, ողջ մարմինը` կապտուկների մեջ: Բարեբախտաբար, նրան կարողացան փրկել, և մերկ մարդը անհետացավ մատուռի պատերից այն կողմ: Սակայն Բամբուկե փախուստի առաքելությունն ավարտված չէր, ուստի բժիշկները 8 ժամ շարունակ բուժում էին նրա վերքերը, և կեսգիշերից 2 ժամ անց նա նորից գնում է մատուռ: Կատոն կանգնել չէր կարողանում, բայց քահանան նրան հուշեց, որ բերելու են բրնձե կարկանդակը: Համարվում էր, որ Կատոյի մարմնի ողջ անհաջողությունն անցնում էր կարկանդակի մեջ, և նա պետք է այն թաղեր, դրա հետ մեկտեղ `նաև իր համայնքի բոլոր անհաջողությունները:

Հաջորդ առավոտյան Կատոն նորից դարձավ սովորական մարդ և վերադարձավ տուն: Նա հազիվ էր կարողանում քայլել, ամբողջ մարմինը վիրակապերով էր պատված: Նա տառապում էր, բայց և շատ հպարտ էր, որ ինքը տանջվել է իր ողջ համայնքի փոխարեն և նրանց համար:

Այնուամենայնիվ, Խոդակա Մացուրիի ոչ բոլոր մասնակիցներին է ժպտում հաջողությունը, քանի որ նրանցից ոչ բոլորն են կարողացել դիպչել Կատոյին: Նրանք հիասթափված են, քանի որ կան տարեց մարդիկ, որոնք արդեն 40 տարի շարունակ մասնակցում են այդ ծեսին և այդպես էլ չեն կարողանում հասնել հաջողության: Ինչևէ, նրանք անպայման կփորձեն դա անել հաջորդ տարի:  
Դիտումներ: 708 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz