ՎՆԱ­ՍԱ­ԿԱՐ ՍՈ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ - 21 Հունվարի 2011 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:31



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ՎՆԱ­ՍԱ­ԿԱՐ ՍՈ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ
21:54
ՎՆԱ­ՍԱ­ԿԱՐ ՍՈ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ
ՎՆԱ­ՍԱ­ԿԱՐ  ՍՈ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ


Թող­նել ծխե­լը, թե ...


Այո, ոչ ոք չի վի­ճում, որ ծխե­լը վնա­սա­կար և կոր­ծա­նիչ սո­վո­րու­թյուն է մեր օր­գա­նիզ­մի հա­մար: Եվ պետք է ասել, որ դրա­նից ազատ­վելն այն­քան էլ հեշտ չէ: Իհար­կե, ամե­նա­հեշտ բանն է կող­քից խոր­հուրդ տալ. ՙՄի՜ ծխիր՚:
Գո­յու­թյուն ու­նեն ծխե­լու դեմ պայ­քա­րի բազ­մա­թիվ մի­ջոց­ներ: Ոմանք սկսում են անխնա խմել տար­բեր հա­բեր ծխե­լու դեմ, ոմանք էլ ծխե­լու ցան­կու­թյան պա­հին կոն­ֆետ­ներ են ու­տում, իսկ մյուս­նե­րը թող­նում են ծխե­լը հա­նուն իրենց մտե­րիմ­նե­րի:
Մի­ջոց­նե­րը բազ­մա­զան են, սա­կայն` անի­մաստ: Հա­բե­րը չեն օգ­նում, կոն­ֆետ­նե­րը գի­րաց­նում են, իսկ հա­րա­զատ մար­դու հետ վե­ճից հե­տո կրկին առա­ջա­նում է ծխե­լու ցան­կու­թյու­ն:
Դուք չեք կա­րող թող­նել ծխե­լը հա­նուն ու­րի­շի: Մին­չև մարդն ին­քը չգի­տակ­ցի այդ սո­վո­րու­թյան ամ­բողջ չա­րի­քը, ամեն բան անի­մաստ է: Իհար­կե, նա կա­րող է թող­նել ծխե­լը, սա­կայն ոչ եր­կար ժա­մա­նա­կով:
Ծխե­լը ոչ թե ֆի­զի­կա­կան կախ­վա­ծու­թյուն է, այլ հո­գե­բա­նա­կան: Եվ ազատ­վել դրա­նից կա­րող է մի­այն ին­քը, առանց մյուս­նե­րի օգ­նու­թյան: Մի բան, ին­չով կա­րող են օգ­նել ըն­տա­նիքն ու ըն­կեր­նե­րը, դա այդ մար­դու կող­քին չծխելն է և ծխե­լու մա­սին քիչ խո­սե­լը: Գո­նե սկզբնա­կան շրջա­նում:
Ծխող մարդ­կանց հետ անի­մաստ է խո­սել ծխե­լու վտանգ­նե­րի և հե­տև­անք­նե­րի մա­սին: Նրանք պար­զա­պես կա­րող են բե­րել տար­բեր օրի­նակ­ներ այն մարդ­կանց մա­սին, ով­քեր ծխել են իրենց ողջ կյան­քում և ապ­րել են եր­կար ու ու­րախ: Եվ նրանց մա­սին, ով­քեր եր­բեք չեն ծխել և վա­ղուց գնա­ցել են հան­դերձյալ աշ­խարհ:
Մար­դիկ, ով­քեր ծխում են մի քա­նի տա­րի, ամ­բող­ջո­վին մո­ռա­նում են, թե ինչ­պես են իրենց զգա­ցել այն պա­հին, երբ չգի­տե­ին, թե ինչ է ծխա­խո­տը: Այդ վի­ճա­կը հի­շել գրե­թե անհ­նար է: Դա կա­րե­լի է անել մի­այն մեկ ճա­նա­պար­հով` ցան­կա­նալ և թող­նել: Ոչ ընդ­միշտ, այն հա­մոզ­մուն­քով, որ դա պար­զա­պես ժա­մա­նա­կա­վոր է, ուղ­ղա­կի փոք­րիկ փորձ: Են­թադ­րենք` 2 ամիս չենք ծխում: 2 ամիս հե­տո  հա­մե­մա­տում ենք մեր հո­գե­կան և ֆի­զի­կա­կան վի­ճա­կը ծխե­լու վի­ճա­կի հետ: Եթե մեզ շատ ավե­լի լավ ենք զգում, ծխե­լու մա­սին մո­ռա­նում ենք: Եթե ոչ` շա­րու­նա­կում ենք ծխել: Այ­սինքն` այս մե­թո­դը կօգ­նի հո­գե­պես տրա­մադր­վել: Ի վեր­ջո, ձեզ ոչ ոք չի ար­գե­լում ծխել: Մենք դա անում ենք մի­այն մեզ հա­մար:
Ար­գել­ված պտու­ղը քաղցր է: Հենց այս պատ­ճա­ռով էլ մի ար­գե­լեք ձեր մտե­րիմ­նե­րին ծխել: Իրենք պետք է գի­տակ­ցեն, որ դա վնա­սա­կար է և ան­պետք:
Եվ մի­այն իրենց ստույգ որո­շու­մից հե­տո նրանք կհանգց­նեն ծխա­խո­տը:

Ինչ­պես չկրծել եղունգ­նե­րը


Դուք շատ ան­գամ տե­սել եք, թե ինչ­պես է մար­դը կրծում իր եղունգ­նե­րը: Դե՜, ի՞նչ: Գե­ղե­ցի՞կ է: Եթե ոչ, ապա ին­չո՞ւ եք կրծում:
Իրա­կա­նում, այս սո­վո­րու­թյու­նը հա­ճախ ար­տա­հայտ­վում է այն ժա­մա­նակ, երբ մար­դը ման­րակր­կիտ մտա­ծում է ինչ-որ բանի մա­սին կամ ան­հանգս­տա­նում է ու նյար­դայ­նա­նում:
Յու­րա­քան­չյուր մարդ ու­նի իր վատ սո­վո­րու­թյուն­նե­րը: Լար­ված վի­ճա­կում գտնվե­լով` ոմանք սկսում են ան­վերջ ծխել, մյուս­նե­րը արագ պտտվում են սե­նյա­կով մեկ, ոմանք էլ կրծում են եղունգ­նե­րը ...
Ահա այն մի քա­նի ար­դյու­նա­վետ մի­ջոց­նե­րը այդ վատ սո­վո­րու­թյու­նից ազատ­վե­լու հա­մար:
Այն պա­հին, երբ ձեր ձեռ­քը դան­դա­ղո­րեն մո­տե­նում է բե­րա­նին, մի­ան­գա­մից խնձոր վերց­րեք: Աշ­խա­տեք այդ պա­հին ձեր ու­շադ­րու­թյու­նը սև­ե­ռել մեկ այլ գոր­ծո­ղու­թյան վրա` զբաղ­վեք մաք­րու­թյամբ կամ էլ գիրք կար­դա­ցեք: Կա­րող եք նույ­նիսկ գնալ մատ­նա­հար­դա­րի մոտ. չենք կար­ծում, որ ձեզ հա­ճե­լի կլի­նի կրծել գե­ղե­ցիկ եղունգ­նե­րը: Եթե դա էլ չօգ­նի, դե­ղա­տա­նը պատ­վի­րեք դա­ռը լա­ք, այն ան­պայ­ման կօգ­նի ձեզ:
Եղունգ­նե­րը կրծելը ոչ մի­այն տգեղ է, այ­լև վտան­գա­վոր է: Դուք կա­րող եք հեշ­տու­թյամբ վա­րակ­վել ինչ-որ ին­ֆեկ­ցի­ա­յով:
Կա­նայք հեշ­տու­թյամբ կա­րող են լու­ծել այդ հար­ցը եղունգ­նե­րը ար­հես­տա­կա­նո­րեն աճեց­նե­լով: Իսկ դուք` տղա­մար­դիկ, եղունգ­նե­րով քե­րեք օճա­ռը և մի քա­նի ժամ մի լվաց­վեք: Շու­տով դուք կմո­ռա­նաք այդ­պի­սի սո­վո­րու­թյան մա­սին:
Ձեր եղունգ­նե­րին յոդ քսեք, հա­մեղ չի լի­նի, սա­կայն օգ­տա­կար կլի­նի և ձեր օր­գա­նիզ­մին, և եղունգ­նե­րին:
Եթե սթրես եք ապ­րում, ապա հանգս­տաց­նող խմեք և գնա­ցեք քնե­լու: Առա­վո­տյան ան­պայ­ման թե­թև­ու­թյուն կզգաք: Կա­րող եք ման­կա­կան ռե­տին գնել ատամ­նե­րի հա­մար: Ամոթ է, բայց եղունգ­նե­րի հա­մար` անվ­տանգ:

Խա­ղա­մո­լու­թյուն

Այ­սօր բազ­մա­թիվ հոդ­ված­ներ են գրվում այն մա­սին, թե ինչ­պես են հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րը բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն թող­նում մար­դու հո­գե­կա­նի վրա: Շա­տե­րն այդ խա­ղե­րի մեջ տես­նում են երի­տա­սար­դու­թյան ագ­րե­սի­ա­յի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րը: Իսկ որոշ երկր­նե­րում ընդ­հան­րա­պես ար­գե­լում են հա­մա­կարգ­չա­յին որոշ խա­ղե­րի վա­ճառ­քը: Նման խա­ղե­րը հատ­կա­պես ազ­դում են երե­խա­նե­րի ու դե­ռա­հաս­նե­րի մտա­ծե­լա­կեր­պի ու հո­գե­կա­նի վրա: Դրանց նպա­տա­կը մեկն է` հաս­նել վեր­ջին մա­կար­դա­կին` ճա­նա­պար­հին որ­քան հնա­րա­վոր է շատ թշնա­մի­ներ սպա­նե­լով: Ողջ խա­ղի ըն­թաց­քում մեզ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում ոչն­չաց­նել թշնա­մի էակ­նե­րին` դրա­նով իսկ ստա­նա­լով ադ­րե­նա­լի­նի որո­շա­կի բա­ժի­ն:
Երբ Գեր­մա­նի­ա­յում դպրո­ցա­կա­նը ատր­ճա­նա­կով եկավ դպրոց և սկսեց կրա­կել իր դա­սըն­կեր­նե­րի վրա, բո­լո­րը մի­ան­գա­մից եկան այն եզ­րա­կա­ցու­թյան, որ մե­ղա­վոր են  հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րը:
Եթե մար­դը շատ թե քիչ նոր­մալ է, նա, մի­և­նույն է, տար­բե­րու­թյուն կգտնի հնա­րած աշ­խար­հի և իրա­կա­նու­թյան մի­ջև: Եվ ոչ մի արյու­նար­բու խաղ չի մղի նրան հան­ցա­գոր­ծու­թյան: Իսկ եթե մար­դու հո­գե­կա­նը հենց սկզբից էլ խան­գար­ված է, ապա առանց որևէ խա­ղի նա կա­րող է շատ ան­կար­գու­թյուն անել:
Իհար­կե, ոչ բո­լոր խա­ղերն են են­թարկ­վում քննա­դա­տու­թյան: Տրա­մա­բա­նա­կան և զար­գաց­նող հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րը նույ­նիսկ ող­ջուն­ելի: Դրանք ոչ մի­այն հե­տաքր­քիր են, այ­լև օգ­տա­կար երե­խա­նե­րի հա­մար: Դրանք հոգ­նա­ծու­թյու­նը հա­նե­լու լավ մի­ջոց են: Ավե­լի լավ է` ագ­րե­սի­ան դրսև­ո­րել ոչ թե իրա­կան, այլ վիր­տո­ւալ կյան­քում:
Դիտումներ: 1239 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2016