ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 00:08



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՎԱՀԱԳՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ
13:23
ՎԱՀԱԳՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ

ՎԱ­ՀԱԳՆ ՃԵՆ­ՏԵ­ՐԵ­ՃՅԱՆ. կի­թա­ռա­հար, ով կրում է հան­րա­հայտ ջու­թա­կա­հար եր­կու եղ­բայր­նե­րի ազ­գա­նու­նը: Ազ­գա­նուն, որը պար­տա­վո­րեց­նում է: Մեծ հպար­տու­թյուն է լի­նել մե­ծա­նուն մար­դու որ­դի: Պա­պի մեծ սե­րը երաժշ­տու­թյան հան­դեպ ոչ մի­այն փո­խանց­վել էր որ­դի­նե­րին` հան­րա­հայտ ջու­թա­կա­հար­ներ Աշոտ և Ար­մեն Ճեն­տե­րե­ճյան­նե­րին, այլ նաև տա­ղան­դա­շատ թո­ռա­նը` սիր­ված կի­թա­ռա­հար Վա­հագ­նին:


­­– Ինչ­պե՞ս ստաց­վեց, որ ընտ­րե­ցիք երաժշ­տու­թյան ու­ղին, առա­վել ևսէ գե­րա­դա­սե­ցիք կի­թա­ռը:
­­– 12 տա­րե­կա­նից եմ սկսել նվա­գել, և ինձ թվում է` այդ­պես էլ պետք է լի­ներ: Շա­տե­րին է հե­տաքրք­րել` ին­չու ոչ ջու­թակ, այլ կի­թառ: Տա­րի­ներն ան­ցել են, և հի­մա եմ հաս­կա­ցել, որ եթե դառ­նա­յի ջու­թա­կա­հար, երևի չդառ­նա­յի այն, ինչ այ­սօր դար­ձել են հայրս և հո­րեղ­բայրս: Ին­չևէ, այ­սօր կի­թառն ինձ հա­մար ամեն ինչ է:
­­–  Ձեր ար­վես­տի կա­յաց­մա­նը չի՞ խան­գա­րում հայտ­նի ար­վես­տա­գե­տի որ­դի լինելը:
­­
– Դեռ ոչ: Ճիշտ է, որո­շա­կի մե­ծություն ներ­կա­յաց­նող մար­դիկ են նրանք, բայց եր­բեք չեմ մե­ծամ­տա­ցել և օգ­տվել դրանից: Նրանց սիր­ված և հայտ­նի լի­նե­լը եր­բեք չի խան­գա­րել ինձ, ավե­լին, մեծ ցան­կու­թյուն ու­նեմ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հաս­նել և վա­յե­լել այդ փառ­քը: Սակայն, դա կլինի իմ ջանքերով, ոչ թե հայտ­նի ազ­գանվան կամ վաս­տա­կա­շատ մար­դու որ­դի լի­նե­լու շնորհիվ:
­­–  Ի՞նչ եք կար­ծում մի­թե այ­սօր­ գնա­հատ­վում է իս­կա­կան ար­վես­տը:
­­–  Այ­սօր ինք­ներդ էլ ակա­նա­տես եք, որ շո­ու-­բիզ­նե­սը հա­գե­ցած է, ամեն ոք դառ­նում է եր­գիչ կամ երգ­չու­հի, ան­կախ նրանից ու­նեն լավ տվյալ­ներ, թե`ոչ: Բայց նրանք ինձ հա­մար չա­փա­նիշ չեն, մեր փայլփ­լուն աստ­ղերն էլ, որ իրենց մե­ծու­թյուն են հա­մա­րում, աստղ չեն: Իս­կա­կան ար­վեստ ասե­լով ես հաս­կա­նում եմ Գո­հար Գաս­պա­րյանի, Լու­սի­նե Զա­քա­րյանի, Գե­ղամ Գրի­գո­րյանի և շատ ու­րիշ­ների արվեստը:
­­–  Ասում են` ար­վես­տն այ­սօր ևս դար­ձել է առև­տրի առարկա:
– Գու­ցե, բայց ինձ հա­մար դա այդ­պես չէ: Մի՞­թե այն իր է, որ վա­ճա­ռես:
­­–  Ասում են` թատ­րո­նը կորց­րել է իր եր­բեմ­նի հան­դի­սա­տե­սին, իսկ սե­րի­ա­լում կա­րող է նկա­րա­հան­վել յու­րա­քան­չյուր ոք: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այդ հար­ցին:
– Եթե ար­վես­տա­գետ է, ապա` նոր­մալ: Գի­տեք, ես կա­րև­ո­րում եմ մար­դու էու­թյամբ ար­վես­տա­գետ լի­նե­լը, կա­րև­որ չէ` նկա­րիչ է, եր­գիչ, թե դե­րա­սան: Եթե ես էլ ստա­նամ առա­ջարկ նկա­րահան­վել որևէ գե­ղար­վես­տա­կան ար­ժեք կրող ֆիլ­մում, ապա սի­րով կհա­մա­ձայն­վեմ:
­­– Ավե­լի կգե­րա­դա­սեք կի­թա­ռա­հա՞­րի դե­րը, թե՞ ցանկացած այլ կեր­պա­րով հան­դես կգաք:
– Եր­կու տար­բե­րակն էլ կըն­դու­նեմ և կփոր­ձեմ ամե­նայն լրջու­թյամբ ներ­կա­յաց­նել իմ դե­րա­սա­նա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը:
­­– Ի՞նչ այլ նա­խա­սի­րու­թյուն­ներ ու­նեք, և կա՞ ար­դյոք Ձեզ համար կի­թա­ռին փո­խա­րի­նող այլ բան:
– Կի­թա­ռը ոչն­չի հետ չեմ փո­խի, այն իմ մշտա­կան ու­ղե­կիցն է, եղել է և միշտ կլի­նի, իսկ նա­խա­սի­րու­թյուն ու­նեմ, եր­բեմն գրում եմ ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ:
­­–  Ու­նե­ցե՞լ եք մե­նա­հա­մերգ­ներ:
– Այո, աշ­խա­տում եմ տա­րին 2 ան­գամ հան­դի­պել իմ հան­դի­սա­տե­սի հետ: Գու­ցե պա­սիվ եմ, բայց ես մե­նա­կա­տար եմ և չա­փա­զանց մեծ աշ­խա­տանք է պա­հանջ­վում մեկ մե­նա­հա­մեր­գի հա­մար:
­­– Ին­չո՞ւ ընտ­րե­ցիք դա­սա­կան երաժշ­տու­թյու­նը:
– Յու­րա­քան­չյուր գոր­ծիք կա­րող է լի­նել տար­բեր ժան­րե­րի մեջ, իսկ կի­թա­ռը բազ­մա­ֆունկ­ցի­ո­նալ գոր­ծիք է: Ին­չու ընտ­րե­ցի դա­սա­կա­՞նը. երևի թե գե­նե­տի­կո­րեն փո­խանց­վեց այն, վաղ ման­կուց լսե­լ եմ եր­կու դա­սա­կան ջու­թա­կա­հար­նե­րի կա­տա­րում­նե­րը:
­­– Ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեք ապա­գա­յից:
–  Շատ ակն­կա­լիք­ներ ու­նեմ, ես նպա­տա­կաս­լաց մարդ եմ, փոր­ձում եմ հաս­նել ավե­լի­ին, իսկ ինչ կստաց­վի, ցույց կտա ապա­գան:
– Ու­նե՞ք աշա­կերտ­ներ, կա՞ այ­սօր­վա սերն­դի մեջ սե­րը դե­պի բարձ­րար­ժե­քը, թե՞ պար­զա­պես ժա­մանց է:
– Այո, ու­նեմ շատ աշա­կերտ­ներ, 3 տար­բեր դպրոց­նե­րում եմ դա­սա­վան­դում, իսկ գոր­ծին նվի­րյալ­ներ շատ քիչ եմ տես­նում:
– Լա­վա­գույն խոր­հուր­դը ամ­սագ­րի ըն­թեր­ցող­նե­րին:
–  Դժվար է խոր­հուրդ տա­լը, պար­զա­պես շատ եմ ու­զում, որ մեր ժո­ղո­վուր­դն իս­կա­կան ար­ժեք­նե­րը գնա­հա­տի, լի­նի աչա­լուրջ: Դա է մնա­յու­նը:
    
Զրուցեց Վար­դու­հի Գաս­պա­րյանը
Դիտումներ: 1355 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Chenterechyan, Vahagn | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz