Հինգշաբթի, 18 Ապրիլ 2024, 18:38



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԹԶՈՒԿՆԵՐՆ ՈՒ ՏՐՈԼԼԻՆԵՐԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
12:01
ԹԶՈՒԿՆԵՐՆ ՈՒ ՏՐՈԼԼԻՆԵՐԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

ԹԶՈՒԿՆԵՐՆ ՈՒ ՏՐՈԼԼԻՆԵՐԸ ԱՊՐՈՒՄ  ԵՆ  ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Ամեն մի երկրում դրանց անվանում են տաբեր անուններով: Գերմանիայում դրանք կոչվում են ՙբարեսիրտ թզուկներ՚, որոնց պատվին նույնիսկ Քյոլնում հուշարձան է կանգնեցվել: Սկանդինավիայում ապրում են ՙտրոլլիները՚: Կոպենհագենում` ծովի ափին, նստած է բրոնզե ջրահարս Ունդինան: Սիլֆուհիները, բարի օդային հոգիները և ֆեյաները ոչ միայն հանդիպում են բալետային ներկայացումներում, այլև շատ երկրների օդային տարածքում:

1913թ. Ռուդոլֆ Շտայները իր ՙանտրոպոսոֆիայի՚ (մարդաբանություն) մասին ուսմունքում առաջ է քաշել այն միտքը, որ մարդն ունի բնության վրա հոգեպես իշխելու չբացահայտված ունակություններ: Եվ այդ հարցում նրան օգնում են չորս տարերքների ոգիները` հող, կրակ, ջուր, օդ: Քաղաքակրթության զարգացման արդյունքում այդ ՙտարրային գոյացությունները՚ սկսեցին առանձնանալ մարդկային հասարակությունից: Բայց նրանք չեն հրաժարվում մարդկանց գործերին խառնվելուց  (ինչպես բարի հարևաններ):

Մի արտասովոր դեպք է տեղի ունեցել Շոտլանդիայի հյուսիսում, երբ ցանկանում էին մեծացնել ձվի արտադրամասը: Աշխատանքի ընթացքում որոշվեց, որ պետք է հեռացնել խոշոր քարերը` ավտոկանգառի համար: Քարերը տեղափոխեցին, բայց ֆերմայի հավերը դադարեցին ձու ածել: Անասնաբույժները այլևս անկարող էին որևէ բան փոխել, ուստի որոշեցին հավերին մորթել: Բայց աշխատակիցներից մեկը, վախենալով անգործ մնալուց, խորհուրդ տվեց կանչել բարի հոգիների հետ խոսող մեկին, որի մասին լսել էր հեռուստացույցով: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քարերի մեջ ապրում էր թզուկների ընտանիք, որոնք համաձայն չէին տեղափոխման հետ: Քարերը վերադարձրին իրենց հին տեղերը, որից հետո... հավերը սկսեցին նորից ձու ածել: Այժմ ֆերմայի աշխատակիցները, քարերի կողքով անցնելիս, ողջունում են նրա բնակիչներին:

Մնում էր միայն հաստատել երկրի վրա դրանց գոյությունը մասին:



Դիտումներ: 931 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz