ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 13:46



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » Թինա Քեյ
16:57
Թինա Քեյ

Թինա Քեյ

Օդային ակրոբատ, օրիգինալ ժանրի դերասանուհի, պրոֆեսիոնալ պարուհի, խատխա յոգայի վարպետ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Քրիստինե Գրիգորյանը, բեմական անունը` Թինա Քեյ, ծնվելէ 1980 թ. մայիսի 10-ին` Երևանում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել և ավարտել է Երևանի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը` կարմիր դիպլոմով, ստացել ռեժիսոր-բալետմայստերի որակավորում:
1993-ից հրավիրվել է Երևանի կրկես` որպես դասական պարի պարուսույց: 1995-ին ծանոթացել է Ուկրաինայի ժողարտիստ, յոգայի վարպետ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Անդրեյ Չուգայի հետ, եղել նրա ասիստենտը: Չուգայը նրան սովորեցրել է շատ գաղտնիքներ, և Թինա Քեյը սկսել վարժեցնել օձեր, սև կարիճներ, թունավոր սարդեր, կոկորդիլոսներ և այլն: Մինչ այդ Թինան, շնից բացի, ոչ մի կենդանու հետ չէր առնչվել:


– Ի՞նչն ես գնահատում մարդու մեջ:
– Հավատարմությունն ու նվիրվածությունը բոլոր հարցերում: Առանց դրանց չկա ո՜չ հարազատություն, ո՜չ ընկերություն:
– Ի՞նչ են հանդիսատեսի ծափերը քեզ համար:
– Այն է, ինչ երեք օր հաց չկերած մարդու համար` մի կտոր հացն ու երշիկը:
– Ի՞նչ բառ ես շատ սիրում օգտագործել:
– Ջանս, փիսիկս, եղբայր ջան:
– Կարո՞ղ ես հիշարժան դեպքեր պատմել քո կյանքից:
– Տարիներ առաջ նկարահանվում էր Տիգրան Խզմալյանի «Օդից թեթևե կինոնկարը: Ես և Հրաչյա Հարությունյանը խաղում էինք երիտասարդ, սիրահար զույգի դերերը, իսկ Վլադիմիր Մսրյանն ու Անուշ Գրիգորյանը նույն զույգի արդեն հասուն տարիքի մարմնավորողներն էին: Նկարահանումները լինում էին առանձին, և ես ու Հրաչյան երբեք չէինք հանդիպում Վլադիմիր Մսրյանին և Անուշ Գրիգորյանին:
Եվ մի օր հանդիպեցինք Վ. Մսրյանին: Նա շատ ուշադիր նայեց ինձ ու ասաց. «Քրիստինե ջան, էդ դո՞ւ էիր իմ երիտասարդ տարիների սերըե: Նայեց-նայեց ու հոգոց հանելով շարունակեց. «Բա հիմա երիտասարդ չլինեի՞ե:
Եվ բոլորս ծիծաղեցինք:
– 1995-ին մեզ մոտ հյուրընկալվել էր չինական կրկեսը: Հաղորդավարը ես էի: Այնքան անսովոր ու դժվարահունչ անուններ էին, որ մի քանի անգամ կրկնում էի, հետո արտաբերում ճիշտ անունը: Հանդիսականներն էլ անզուսպ ծիծաղում էին:
Ավարտից հետո ինձ մոտեցավ կրկեսի տնօրեն Հմայակ Խազխազյանը և ձայնին տալով շատ տխուր երանգ` ասաց.
– Քրիստինե ջան, շուտ արա, հագնվի, քեզ տանեմ լոգոպեդի մոտ:
Ես մի պահ գլխի չընկա և վախեցած հարցրեցի.
– Ի՞նչ, ի՞նչ լոգոպեդ, ընկեր Խազխազյան, ինչի՞ համար:
– Այ բալա, տեսնենք հո լեզուդ ջարդուփշուր չի եղել, էդ ի՞նչ ձևով ես խոսում` սուչժո, չանչուն, ցզյան ցզի, չժոու, յանշի... Վախեցա, այ բալես:

Զրուցեց Զարուհի Մխիկյանը

Դիտումներ: 1682 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Qey, Tina, Թինա, Քեյ | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 anun azganun  
0
maldec.. !!! 13 tarekanum dasakan pareri dasatu =D, , aveli mec sut chkar .? 1995 chinakan cirk xi ekel hasyastan , aveli usha eke.,.. ay mard vor sut xosaln u glux govale chlner .. es ''astxere'' vonc ein astx darnalu ..

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz