ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ. «Երգենք միասին» - 10 Հոկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:34



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ. «Երգենք միասին»
16:54
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ. «Երգենք միասին»
ՍԻԼ­ՎԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ. «Եր­գենք մի­ա­սին»

– Պատրաստվում ես մենահամերգիդ: Փոքր-ինչ պատմիր` ինչ է տեղի ունենալու այդ օրը...
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, Մարզահամերգային համալիրում: Մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում համերգին, ամեն օր փորձեր ենք անում, մտածում հետաքրքիր անակնկալներ, կլինեն պարային խմբեր... Ավելացնեմ, որ համերգն իրականացնում ենք «Ժպիտե ակումբի հետ համատեղ:
– Այսօր հայտնի facebook.com սոցիալական կայքում մասնակցում էի մի քննարկման, որտեղ թեման հայկական շոու-բիզնեսն էր: Դու ևս կայիր քննարկվող անձանց ցուցակում: Մեկնաբանություններից մեկում հանդիպեցի այսպիսի արտահայտության. «Տեսաք, Սիլվան «Գիշերե-ով սկսեց, հասավ «Սիլոյի պարե - ին...
– Գիտեք, հիմա կան երգեր, որոնք ավելի ուժեղ ու հիթային են, քան «Գիշերըե և շատ ու շատ այլ երգեր: Այդ երգերը մենք դեռ չենք պատրաստվում թողարկել, կարծում եմ, կգա դրա ժամանակը: Ուղղակի այսօր պահանջարկը այլ է... Պետք է միշտ գիտակցել, որ պահանջարկն ու առաջարկը, նման լինելով հանդերձ, միևնույն ժամանակ տարբեր բաներ են: ՙՍիլոյի պարը՚ եկավ փոխարինելու 6/8 -ներին, ով սիրեց սիրեց` ով չսիրեց... Ես չեմ սիրում միշտ նույն ոճով հանդես գալ: Այսօր մենք շատ ու շատ վայրերում ենք համերգներ ունենոմ, և հիմնականում այլ երկրներում համերգների մասնակցում եմ 6/8-երով, և երբ մենք ցանկանում ենք երգել որևէ «R’n’ե ստեղծագործություն, նրանք ասում են, որ առանց այդ էլ իրենց մոտ շատ է նմանատիպ երաժշտությունը, նրանք ցանկանում են լսել պարային երգեր:
– Փաստորեն, խնդիրը պահանջարկն է:
– Այո, միանշանակ: Բացի դա, շուկան այսօր լի է փոփ, ՙR’n’B՚ երգերով, ինչու՞ են մարդիկ ուզում, որ ես նույնպես դա կատարեմ: Եթե այսօր ուսումնասիրենք համերգային գրաֆիկները, կտեսնենք, որ սփյուռքից հրավերներ են ստանում 5-6 կատարողներ, որոնք հանդես են գալիս 6/8-ով...
– Լավ, իսկ քեզ դու՞ր է գալիս, որ միայն 6/8-ի համար են հրավիրում:
– Դե, միայն դրա համար չէ, չեն պարտադրում, բայց դա են սիրում: Ուզում եմ նաև նշել, որ երգում եմ ոչ միայն այն պատճառով, որ պահանջարկն է այդպիսին, այլև, որովհետև սիրում եմ, եթե չսիրելով երգեմ, բնականաբար չեմ կարողանա հոգի դնել երգիս մեջ: Ինչ մինչ այսօր արել ենք, ճիշտ ենք արել, քանի որ մինչ հանդիսատեսի դատին հանձնելը բազմիցս լսում ենք, քննարկում, ուղղումներ անում: Ու բացի դա, 6/8-ի մեջ վատ բան չեմ տեսնում, այն մեր հայերի սրտով ոճ է: Երբ մեկնում եմ հյուրախաղերի, ծնողները գալիս ու ասում են, որ իրենց փոքրիկ երեխան, ՙԿանաչ-կարմիր՚ է երգում: Այսօր սպասում ենք հարմար պահի, որ արտասահմանյան շուկա մտնեմ: Այն ժամանակ ես հաստատ մեկընդմիշտ վերջ կտամ 6/8 երգելուն:
– Եթե չլիներ գումարի խնդիր, ո՞ր ոճում կերգեիր:
– Ես սիրում եմ «R’n’Bե-ն, «Փոփ-ռոքե ոճը, նաև «Ջազե:
– Քույրդ` Մանեն, վերջերս ամուսնացավ: Չե՞ս տխրում առանց քույրիկի, քեզ մենակ չե՞ս զգում, չէ՞ որ շատ կապված էիք:
– Իսկապես շատ կապված էինք, բայց արդեն սովորել եմ: Չնայած շատ դժվար է առանց նրա:
– Որտե՞ղ է հիմա բնակվում...
– Նորքի Զանգվածում: Չնայած որ այդքան էլ ինձ մոտ չի ապրում, բայց համարյա ամեն օր գալիս է ու ամեն հարցում ինձ օգնում, իրեն կարոտել չի տալիս: Ընդհանրապես, քույրիկ ունենալը հրաշք է, նամանավանդ իմ քույրիկի նման քույրիկ: Հաճախ են ինձ հարցնում, արդյո՞ք չենք վիճում իրար հետ: Իրականում չենք կռվում և շատ համերաշխ ենք:
– Մանեի ամուսնությունը, ամեն դեպքում, մեզ ավելի օտար մարդկանց համար հանկարծակի էր...
– Այո, բնականաբար: Բայց մեզ` ընտանիքի անդամների համար` ոչ, քանի որ ես գիտակցում էի, որ օրերից մի օր դա տեղի կունենա... Հարսանիք չարեցինք, որովհետև ինքը չցանկացավ, դրա փոխարեն նրանք մեկնեցին ամուսնական ճամփորդության: Կարևորը, որ երջանիկ են:
– Իսկ Մանեի ամուսինը կապ ունի՞ շոու-բիզնեսի հետ:
– Ոչ, նա իմ եղբոր ընկերն է, շատ լավ մարդ է, այլ բնագավառում մեծ տաղանդ ունի:
-Քույրդ շարունակու՞մ է ստեղծագործել...
– Այո, իհարկե: Նա արդեն իմ 2-րդ ալբոմի երգերը գրել է... Նրա ամուսինն ամեն ինչում աջակցում է ու չի խանգարում:
– Իսկ չե՞ս ուզում հետևել քույրիկիդ օրինակին:
– Դեռևս ոչ: Գիտեմ, որ ամեն ինչի ժամանակը մի օր գալիս է, շտապելու կարիք չկա, այդ ամենը դեռ շա՛տ հեռու է ինձանից: Իմ սիրտը առայժմ պատկանում է իմ աշխատանքին:

Աղավնի Մանուկյան
Դիտումներ: 486 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Սիլվա | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016