ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ - 11 Դեկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:51



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
18:47
ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
- Ո՞ր տարիքում ու ինչպե՞ս ես իմացել, որ Ձմեռ պապիկ չկա:
–Առաջին դասարանում արդեն կռահում էի, որ Ձմեռ պապիկ  չկա: Նոր տարուն  Ձմեռ պապի հագուստով մեր տուն էր եկել մեր հարևանի տղան` Կարենը, ու քանի որ ես շատ խելացի երեխա էի, հասկացա ամեն ինչ, գնացի ու բեղերը քաշեցի:
–Ամանորյա սեղանից ի՞նչն ես ամենաշատը սիրում ուտել:
–Շատ եմ սիրում ուտել չարազեղենը... պոպոք-պնդուկ:
–Որտե՞ղ ես այս տարի դիմավորելու նոր տարին:







ԷՄՄԻ


–  Ե՞րբ բացահայտեցիր, որ Ձմեռ Պապիկ չկա:
–  Ձմեռ պապիկ կա:
–  Ամանորյա ո՞ր ճաշատեսակն ես ամենաշատը սիրում ուտել:
–   Քանզի Նոր տարին իմ ամենասիրած տոնն է, բնականաբար, ավելի շատ են լինում մեր սիրած ուտեստները: Մամայիս հետ փորձում ենք անել ամեն ինչ, որ մեր հյուրերն իրենց լավ զգան: Դա է պատճառը, որ ով գոնե մեկ անգամ մեր տանն ինչ-որ բան է կերել, միշտ ամեն տեղ խոսել ու պատմել է մայրիկիս պատրաստած ուտեստների մասին:


ՇՊՌՈՏ «ՈՐՏԵ՞Ղ, ԻՆՉՈ՞Ւ, ԻՆՉՊԵ՞Ս»


Վերջին շրջանում նա անսպասելի անհետացավ տեսադաշտից, հետո սկսեցին տարբեր բամբասանքներ պտտվել... Բազմիցս լսել եմ անհավանական ու տարօրինակ վարկածներ: Ոմանք ասում էին, որ Շպռոտը Հոլանդիայում է, ամուսնացել է և երեխայի է սպասում: Վերջերս էլ լսեցի, որ նա ԱՄՆ-ում է, խանութում վաճառողուհի է աշխատում, և վերջնականապես որոշել է լքել հայրենիքն ու երգարվեստը:
Սակայն չհավատացի այս ամենին, և որոշեցի գտնել նրան, զրուցել ու պարզել, թե իրականում որտեղ է, ինչով է զբաղված:
Պարզվեց` Շպռոտն արդեն մի քանի ամիս է` ԱՄՆ-ում է, բնակվում է ՙՇիկեր՚ խմբի նախկին անդամ` Լուսինեի տանը: Երբ հարցրեցի, թե  ինչով է զբաղված, նա երկմտեց, հետո ասաց, որ երբեմն ՙտաշի-տուշի՚ հայկական հարսանիքների է մասնակցում, գումար վաստակում, բնականաբար, երգելով հարսանիքներին բնորոշ երգեր:
Ամեն դեպքում, հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ նա այժմ զբաղբածությամբ չի ՙտառապում՚: Հետ գալու մասին Շպռոտն անգամ չխոսեց:
– Որտե՞ղ ես նշելու Ամանորը: Ո՞րն է եղել ամենահիշարժան Նոր տարին քեզ համար:
–   Այս տարի դեռ չեմ որոշել, թե որտեղ եմ նշելու: Անցյալ տարի  Նոր տարին դիմավորեցինք Երևանի շոգեբաղնիքներից մեկում, ինձ համար շատ հարազատ մարդկանց շրջապատում. Էռնեստի, Ժորայի, Սոնյայի, Մանանի, Լիլիայի, Գոգի ու Կամոյի հետ:
–  Սնահավատությունների դիմե՞լ ես երբևէ Ամանորի գիշերը... Ասենք` հողաթափ նետել դռան կողմը կամ մետաղադրամով լվացվել:
– Ամանորի գիշերը միշտ աղոթում էի:  Միշտ պահում եմ երազանքներ, այդ օրն ինձ համար ամենասիրելին է, իհարկե, ծննդյանս օրվանից հետո:
– Եր՞բ ես իմացել, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի:
– 12 տարեկանում: Երբ իմացա, հիշում եմ, որ շատ տխրեցի: Այնուամենայնիվ, մինչ օրս հավատում եմ հրաշքների:
– Ի՞նչ կմաղթես քեզ Ամանորի կապակցությամբ:
–  Ինձ մաղթում եմ խաղաղ հոգի, հաջողակ օրեր, մտադրությունների իրականացում, մեծ ու փոխադարձ սեր... Ուզում եմ, որ մամաս առողջ լինի: Իսկ ընթերցողներին և քեզ մաղթում եմ, որ այս տարի ձեզ համար ամենալավ տարին լինի:

ՄԻՀՐԱՆ

–  Ու՞մ հետ և ո՞րտեղ ես անցկացնելու Նոր տարին:
–   Սովորաբար սիրում եմ անցկացնել ընտանիքիս հետ, բայց թե որտեղ եմ անցկացնելու այս տարի Ամանորը, չգիտեմ: Ամեն տարի մի յուրահատուկ տեղ ենք նշում:
–  Երազանքներ պահո՞ւմ ես Նոր տարվա գիշերը... Երբևէ դրանք իրականացե՞լ են...
–   Գիտես, միշտ պահում եմ երազանքներ և հավատում եմ, որ դրանք կկատարվեն: Ու քանի որ միշտ վստահ եմ դրանց իրականացման հարցում, այդպես էլ լինում է:



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Բաբախանյանների ընտանիքն Ամանորը դիմավորում է
   ավանդական ուտեստներով և տոնածառով: Հովհաննեսը նշեց, որ ամանորյա սեղանին մոտենում է մեծ պատասխանատվությամբ և աղոթքով:
–   Ցանկանում եմ, որ Աստված օրհնի բոլորի սեղանները, նրանց շուրջ գտնվողներին եւ բոլոր նրանց, ովքեր զուրկ են, շնորհի բարիքներ:
Իմ հարցին, թե ինչ է սովորաբար լինում Ամանորյա սեղանին, նա պատասխանեց, որ սեղանը լի է լինում տարբեր ուտեստներով, որոնց մեծ մասը Մարիի ստեղծագործություններն են:


ՄԱՐԻ


–  Ու՞մ հետ ես դիմավորելու Նոր տարին:
–  Ընտանիքիս հետ: Շատ երջանիկ եմ, քանզի Ամանորին հայրս գալիս է Պրահայից, որպեսզի բոլորս միասին դիմավորենք Նոր տարին:
–  Ձմեռ պապիկին հավատու՞մ ես:
–  Իհարկե...
–  Ի՞նչ ես խնդրել նրանից, նամակ արդեն գրե՞լ ես ...
–  Դեռ ոչ: Բայց անպայման գրելու եմ, քանի որ գալիք տարվա համար շատ բան ունեմ նրանից խնդրելու:







ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


–  Քո ամենահիշարժան Ամանորը:
–   Հիշում եմ, որ բավականին փոքր էի, բայց ցանկանում էի կարմիր ռուբին քարով մատանի ունենալ: Չգիտեմ, միգուցե դա հեքիաթային կինոնկարների ազդեցությունն էր, կամ իմ թիթիզությունը, բայց շատ էի ուզում անպայման ունենալ այդ մատանին: Շատ էի խնդրել Ձմեռ պապիկին, և մինչ օրս հիշում եմ, կամ ինչքան ուրախացա Ամանորի հաջորդ օրը, երբ մատանին հայտնաբերեցի բարձիս տակ:
– Կա՞ ամանորյա սեղանին որևէ ճաշատեսակ, որն ինքդ ես պատրաստում:
–   Կոնկրետ ճաշատեսակ ամբողջությամբ ինքս չեմ պատրաստում, բայց փոխարենը փորձում եմ օգնել մայրիկիս` ինչով կարող եմ: Հիմնականում զբաղվում եմ սեղանի ձևավորմամբ:
–  Ի՞նչ նվերներ ես սովորաբար գնում ընկերներիդ համար:
–   Միշտ գնում եմ  այն, ինչ նրանք սրտանց ցանկանում են: Քանի որ Ամանորին իրականանում են բոլորի ցանկությունները, ինքս փորձում եմ ընկերներիս ու բարեկամներիս ցանկություններն ինչ-որ չափով իրականացնել, գոնե` նվերների տեսքով:
–Աշխատանքի բերումով չեմ կարողանում նախապես պլանավորել, բայց շատ կցանկանայի Ամանորյա գիշերը լինել այլ երկրում, օրինակ` Մոսկվայում, ընկերներիս հետ, որևէ ակումբում: Եթե այդպես ստացվի, մինչև լույս կնշենք, կզվարճանանք, քանի որ շատ եմ սիրում պարել:


Դիտումներ: 490 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2016