ՈՒրբաթ, 19 Ապրիլ 2024, 14:55



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ՇԱՆԳՐԻ-ԼԱ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿԱՑԱՐԱՆ
16:31
ՇԱՆԳՐԻ-ԼԱ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿԱՑԱՐԱՆ
ՇԱՆԳՐԻ-ԼԱ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿԱՑԱՐԱՆ


XX դարի սկզբին սարերում թաքնված ներդաշնակության ու կատարելության աշխարհը, որտեղ բոլոր մարդկային երզանքներն իրկանություն են դառնում, Շանգրի-լա առեղծվածային երկիրը գերեց ընթերցողների երևակայությունը:

Երբ անգլիացի գրող Ջեյմս Հիլթոնը անհայտ երկիրը կոչեց Շանգրի-լա անունով, որտեղ տեղի էին ունենում իր` ՙԿորցրած հորիզոնը՚ արկածային վեպի գործողությունները, նա նույնիսկ չէր էլ մտածում, որ իր հարազատ լեզվին նոր բառ էր նվիրում` հիասքանչ ուտոպիայի հոմանիշը: 1933 թվականին հրատարակված այս վեպն այնքան գրավեց ընթերցողների երևակայությունը, որ նրանք հավատացին Շանգրի-լայի ու իր ուտոպիական հասարակության գոյությանը: Փոքրիկ երկիրը, ուր հայտնվել էին վթարի ժամանակ ողջ մնացած օդաչուները, գտնվում էր Տիբեթի` հետազոտողների համար անանցանելի շրջանում: Այնտեղ` բարձր սարի գագաթին, տեղավորվել էր լամայական մենաստանը, որտեղ ապրում էին 50 բուդդայական ճգնավորներ (լամաներ): Նրանք իրենց ամբողջ ժամանակը նվիրում էին գիտելիքներին ու արվեստին: Նրանց գլխին կանգնած էր Բարձրագույն լաման, որը բացահայտել էր երկարակեցության գաղտնիքն ու կարողանում էր կանխագուշակել ապագան: Իր մարգարեություններից մեկի համաձայն` ապագայում իր երկրին շատ փորձություններ էին սպասվում, այդ թվում` բարբարոսների հարձակումներ: Չափավորության սկզբունքով առաջնորդվելով` լամաները ղեկավարում էին 1000 բնակիչներից կազմված համայնքը, որտեղ տիրում էին խաղաղությունն ու համերաշխությունը: Նրանք ապրում էին սարի գոգին տեղավորված բերքառատ հովտում:

Այստեղ` 20 կմ երկարությամբ ու 5 կմ լայնությամբ տարածքի վրա, աճում էին բազմատեսակ մշակաբույսեր, իսկ նույն հովտում տեղավորված ոսկեբեր երակը ցանկացած ապրանք ձեռք բերելու հնարավորություն էր տալիս, ապրանք, որը հնարավոր չէր արտադրել Շանգրի-լայում: Սակայն կողմնակի անձանց արգելված էր մտնել բախտավոր հովիտը, ուստի գործարքներն իրականացնելու համար բնիկները վաճառականներին հանդիպում էին երկրի սահմաններից դուրս:

Եթե Շանգրի-լա երկիրը լիներ իրականություն, այլ ոչ թե առասպել, ապա դրան համապատասխան բոլոր հնարավոր վայրերից մեկը կլիներ Տիբեթը: Այս երկրամասի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդը` Դալայ-լաման, ապրում է Լխասի մենաստան-ամրոցում (1904 թվականից այնտեղ եվրոպացիների մուտքն արգելված է): Ինչպես հայտնի է` արգելվածը միշտ էլ ձգում ու գրգռում է երևակայությունը, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Արևմուտքում Լխասը դիտվում էր որպես հրաշքների աշխարհ: Եվրոպացիների գիտակցության մեջ բուդդայական վանականներինավանդաբար շնորհում էր գերբնական ուժ, որը, օրինակ, ուսմունքի հետևորդներին օգնում էր հաղթահարել երկրի ձգողության ուժը և զարմանալի արագությամբ շարժվել տարածության մեջ:

Անգլիացի ճամփորդուհի Ալեքսանդրա Դեվիդ-Նիլը, որը 14 տարի ապրել է Տիբեթում, տեսել է, թե ինչպես էր լաման աներևակայելի արագությամբ տեղափոխվում, ընդ որում նա նույնիսկ չէր վազում, այլ լայն ցատկերով գնդակի պես պոկվում էր գետնից: Սակայն այն պահին, երբ անգլուհին փորձեց կանգնեցնել վանականին ու իմանալ հրաշքի գաղտնիքը, տեղացի ուղեկիցը հետ պահեց նրան այդ չմտածված քայլից` բացատրելով, որ մեդիտացիայի հանկարծակի ընդհատումը կսպանի լամային:

Առեղծվածային ու գերբնական հնարավորություններով օժտված իշխող մարդացեղի մասին միտքն այնքան գրավեց օկուլտիստներին ու նացիստներին, որ նրանք սկսեցին ամենանենգ նպատակներով փնտրել այդ կախարդական ապաստարանը: Բայց նրանց վիճակված չէր հասնել դրան, և Շանգրի-լան այդպես էլ մնաց որպես երանավետ խաղաղության թագավորության երազ, որտեղ իրականանում էին մարդկային բոլոր ցանկությունները:
Դիտումներ: 897 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz