Հինգշաբթի, 28 Մարտ 2024, 22:07



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ
13:11
ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ


Որ հո­գին ան­մահ է, մարդ­կու­թյա­նը հայտ­նի է դե­ռևս ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից: Պատ­կե­րաց­նենք մի պահ, որ մեր էու­թյան մի մա­սը մեռ­նում է: Իսկ հե­տո՞. հա­վա­նա­կան, որ հո­գին նո­րից է վե­րածն­վում (հի­շենք մեր` հայ­կա­կան խոս­քը, որ աս­վում է, թե հենց այ­սին­չի, օրի­նակ` Գև­որգ պա­պի հո­գին է մտել փո­րը) կամ ան­մի­ջա­պես կամ որոշ ժա­մա­նակ անց և ու­րիշ մարմ­նի մեջ է տե­ղա­փոխ­վում, որ­պես­զի նոր կյանք սկսի: Այդ հին հա­վա­տա­լի­քը 2 հա­մաշ­խար­հա­յին կրոն­նե­րի` հին­դո­ւիզ­մի և բուդ­դիզ­մի  հիմ­նա­կան, առանցքային  մասն են կազ­մում: Այդ հա­վա­տա­լի­քը գո­յու­թյուն ու­նի նաև Ավստ­րա­լի­ա­յի աբո­րի­գեն­նե­րի (բնիկների) մոտ: Նույ­նիսկ մեր դա­րում որոշ մար­դիկ պնդում են, որ հի­շում են իրենց նախ­կին կյան­քե­րը:
1950-ական թվա­կան­նե­րին հիպ­նո­սաց­ված մար­դիկ մտո­վի կա­րո­ղա­նում էին վե­րա­դառ­նալ դե­պի ան­ցյալ կյան­քե­րը: 1952թ. հիպ­նո­տի­զյոր Մո­րի Բերնշ­տեյ­նը երի­տա­սարդ կնո­ջը` Վիր­ջի­նիա Տային վե­րա­դարձ­րել էր նախ­կին կյանք, և այդ կինն ասել էր, թե ինքն իռ­լան­դու­հի Բրայ­դի Մեր­ֆին է եղել, որ ապ­րել է 1798-1864թթ: Նա, թող­նե­լով Մի­ջին Արև­մուտ­քի իր ակ­ցեն­տը, խո­սել է իռ­լան­դա­կան խո­սե­լա­ո­ճով և հսկա­յա­կան հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դել Բել­ֆաս­տի` 19-րդ դա­րի առա­ջին կե­սի կյան­քի մա­սին: Եթե վե­րա­մարմ­նա­վո­րումն իրա­կան է, ապա մենք չենք կա­րող իմա­նալ, թե ինչ աս­տի­ճա­նի է նախ­կին կյան­քե­րի մա­սին հի­շո­ղու­թյու­նը ֆիլտ­րաց­վել այ­սօր­վա ֆի­զի­կա­կան մարմ­նում:
ՌԵ­ԻՆ­ԿԱՐ­ՆԱ­ՑԻ­Ա­ՅԻ  շատ դեպ­քեր գու­ցե և մեզ մոտ են տե­ղի ու­նե­նում, բայց քա­նի որ մենք հակ­ված չենք դրանց հա­վա­տա­լու, ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նում կամ հա­մա­րում ենք ուղ­ղա­կի սուտ: Իսկ Հնդկաս­տա­նում բազ­մա­թիվ դեպ­քեր են տե­ղի ու­նե­ցել, որոն­ցից մե­կը պատ­մում է 4-5 տա­րե­կան աղջ­կա մա­սին, որը ծնող­նե­րին ասում է, թե ին­քը մյուս քա­ղա­քում ապ­րող այ­սինչ մար­դու կինն է եղել, ման­րա­մաս­նո­րեն նկա­րագ­րում է իրենց տու­նը, ծնող­նե­րին խնդրում, որ իրեն այն­տեղ տա­նեն: Երբ հաս­նում են այդ տու­նը, ամեն ինչ երե­խա­յի նկա­րագ­րա­ծի պես է լի­նում, իսկ երբ նա հարց­նում է տան­տի­րո­ջը (նախ­կի­նում իր ամուս­նուն), թե նա ինչ է արել այն 300 ռու­փին, որ ին­քը պա­հել էր սա­փո­րի մեջ, տան­տերը շփոթ­ված ասում է, որ ին­քը այդ փո­ղը վա­ղուց գտել և ծախ­սել է...
Նախ­կին կյան­քե­րի սինդ­րո­մը դեռ բա­վա­րար ու­սում­նա­սիր­ված չէ: Այս հե­տաքր­քիր բնա­գա­վա­ռը դեռ ու­սում­նա­սի­րե­լու և բա­ցա­հայ­տե­լու մեծ հե­ռան­կար ու­նի...


ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԻ ՄՏՔԵՐԻՑ


Քո կրքե­րը հաղ­թա­հա­րե­ու ու­ժը տրված է վե­րուստ: Ու­րեմն կամ­քի հզոր ու­ժով քո մեջ սան­ձի’ր ագա­հու­թյու­նը, ցան­կա­սի­րու­թյունն ու ան­միտ զայ­րույ­թը:
Արարք­նե­րիդ հա­մար ա­մե­նից շատ դու պետք է ինքդ քեզ­նից ամա­չես:
Հի­շի’ր, որ երկ­րա­յին բա­րիք­նե­րը ինչ թե­թև­ու­թյամբ տրվում են մարդ­կանց, նույն թե­թև­ու­թյամբ էլ ան­հե­տա­նում են:
Աստ­ված իմաս­տուն մարդ­կանց իրենց ու­ժե­րից վեր տա­ռա­պանք­նե­րի չի են­թար­կում:
Մարդ­կա­յին դա­տո­ղու­թյուն­նե­րի հա­մար տար­բեր ճա­նա­պարհ­ներ կան` բա­րի և չար. պետք է ու­շա­դիր լի­նել, որ մո­լո­րու­թյու­նը ճշմար­տու­թյան տե­ղը չգրա­վի:
Արա մի­այն այն, որ հե­տա­գա­յում քեզ վիշտ չպատ­ճա­ռի:
Ճոխ ու զեխ կյան­քը քե­զա­նից հե­ռու պա­հիր, քա­նի որ այն մարդ­կանց նա­խանձ է առաջացնում:
Ավե­լորդ ժլա­տու­թյու­նից խու­սա­փի’ր, բայց վա­խե­ցիր բա­րի­քը վատ­նե­լուց` նրանց նման, ով­քեր չեն աշ­խա­տում, բայց սի­րում են վատ­նել:
Արա մի­այն այն, ին­չը քեզ ոչ հի­մա, ոչ էլ հե­տո չի կոր­ծա­նի:
Լսիր մարդ­կանց խոս­քե­րը (որ խոր­հուրդ են կոչ­վում), բայց ինքդ անընդ­հատ կշռա­դա­տիր, քա­նի որ մի­այն խե­լա­կո­րույ­սը կա­րող է գոր­ծել առանց մտա­ծե­լու:
Մի’ քնիր, մին­չև չհի­շես օր­վա ըն­թաց­քում քո գոր­ծած քայ­լե­րի մա­սին, և անա­չառ դա­տա­վո­րի նման վեր­լու­ծի’ր քո քայ­լե­րը, թե բա­րիք գոր­ծե՞լ ես ար­դյոք և անհ­րա­ժեշ­տից ի՞ն­չը  չես հասց­րել կա­տա­րել:

Գործ ձեռ­նար­կե­լիս դի­միր Աստ­ծուն աղոթ­քով, քա­նի որ Աստ­ծո օգ­նու­թյամբ ես գործդ ավար­տին հասց­նե­լու:
Մար­դիկ իրենց մեղ­քե­րի պատ­ճա­ռով իրենք են իրենց հա­մար փոր­ձու­թյուն ընտ­րում. վայ դժբախտ­նե­րին, որոնք իրենց անմ­տու­թյամբ կու­րա­ցած` չեն տես­նում, որ իրենց խոր­քում է թաքն­ված ցան­կա­լի եր­ջան­կու­թյու­նը: Մե­զա­նից շատ քչերն են, որ կա­րող են իրենց վրա­յից թո­թա­փել դժբախ­տու­թյու­նը, քա­նի որ այն նրանց կու­րաց­նում է:
Փո­խա­նակ վեճ փնտրե­լու` որ­տեղ հնա­րա­վոր է, մար­դիկ պետք է խու­սա­փեն նրա­նից` տե­ղի տան առանց կռվի...

Մեր կող­մից էլ ավե­լաց­նենք եր­կու ասաց­վածք.
«Եր­կու կռվող­նե­րից խե­լա­ցին նա է, ով առա­ջինն է լռում»:
«Եր­կու վի­ճող­նե­րից մե­ղա­վո­րը նա է, ով ավե­լի խե­լա­ցի է»:

Էջը պատրաստեց
Անահիտ Ավետիսյանը

Դիտումներ: 915 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: pifagor, REINKARNACIA, mysli | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz