ՔՆՔՇԱՆՔԸ ԵՐԲԵՔ ՇԱՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ - 8 Մայիսի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:35



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՔՆՔՇԱՆՔԸ ԵՐԲԵՔ ՇԱՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ
13:16
ՔՆՔՇԱՆՔԸ ԵՐԲԵՔ ՇԱՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ
ՔՆՔՇԱՆՔԸ  ԵՐԲԵՔ ՇԱՏ ՉԻ  ԼԻՆՈՒՄ

ՔՆՔՇԱՆՔՆ  անչափ հա­ճե­լի է, այն հո­գին լցնում է ջեր­մու­թյամբ և սի­րով: Յու­րա­քան­չյուր կին երա­զում է քնքուշ ու նուրբ զու­գըն­կե­րոջ մա­սին, քա­նի որ, ըստ նրանց, դա ավե­լի է ամ­րաց­նում հա­րա­բե­րու­թյու­նը: Քնք­շու­թյու­նը, ան­կեղ­ծու­թյու­նը եր­բեք չա­փից շատ չեն լի­նում, բայց դրա քիչ լի­նե­լը զգում է յու­րա­քան­չյուր կին: Ափ­սոս, որ տղա­մար­դիկ չեն հաս­կա­նում, որ ինչ­քան շատ քնքշու­թյուն դրսև­ո­րեն, այն­քան շատ փո­խա­դարձ սեր կստա­նան: Այդ ամենն, իհար­կե, բարդ չէ, և մի­ջոց­ներն էլ բազ­մա­թիվ են` կարճ երկ­տո­ղեր, սի­րո, հո­գա­տա­րու­թյան խոս­քեր, առանց առի­թի բեր­ված ծա­ղիկ­ներ, գրպա­նից հա­նած կոն­ֆետ կամ պար­զա­պես` թե­թև քնքշանք... Այս ամե­նը դրսև­ո­րե­լու հա­մար տղա­մարդ­կան­ցից, բնավ, տի­տա­նա­կան ու­ժեր չեն պա­հանջ­վում:
Ին­չի՞ մա­սին է երա­զում կի­նը:  Հա­վա­նա­բար անս­պա­սե­լի անակն­կա­լի մա­սին, երբ սի­րե­լին առանց առի­թի կա­սի. «Ես ու­զում եմ հոգ տա­նել քո մա­սին, բայց ոչ նրա հա­մար, որ դու դա անում ես մշտա­պես, այլ նրա, որ դու ինձ հա­մար հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­նես, և ես ու­զում եմ քեզ ցույց տալ, թե ինչ­քա՜ն եմ քեզ սի­րում»:
Հա­վա­նա­բար, տղա­մարդ­կանց հա­մար դժվար է հենց այն­պես լի­նել նուրբ ու քնքուշ: Բայց իմաս­տուն կի­նն ան­մի­ջա­պես նկա­տում է այս զգա­ցո­ղու­թյան ամե­նա­փոք­րիկ դրսև­ո­րու­մը և ան­պայ­ման դրան ըն­դա­ռաջ է գնում: Քնքշանքը շատ չի լի­նում:
Չե՞ք հա­վա­տում: Վերջ ի վեր­ջո, թե կա­նայք, թե տղա­մար­դիկ շա­հագրգռ­ված են, որ ըն­տա­նի­քում իշ­խեն բարձր տրա­մադ­րու­թյու­նը, սերն ու ու­րա­խու­թյու­նը: Ուս­տի, կա­տա­րեք առա­ջին քայ­լը, մի զլա­ցեք զգա­ցմունք ար­տա­հայտ­ման հար­ցում և կտես­նեք, որ Դուք չեք սխալ­վել:



ՖԵՆ–ՇՈՒՅ. ԳՐԱՎՈՒՄ ԵՆՔ ՍԵՐԸ


Սե­րը շատ կա­րև­որ հաս­կա­ցու­թյուն է Ֆեն-Շո­ւյի հա­մար: Նա մեծ ու­շադ­րու­թյուն էր հատ­կաց­նում ըն­տա­նի­քում սի­րո մթնո­լոր­տին ու ռո­ման­տիկ վառ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Դրա հա­մար գո­յու­թյուն ու­նեն սի­րո սիմ­վո­լներ: Դրան­ցից են`

  1. Պի­ո­նա­նե­րով նկա­րը, ըստ Ֆեն-Շո­ւյի, հա­մար­վում է սի­րո շատ ու­ժեղ թա­լիս­ման: Եթե Դուք մի­այ­նակ աղ­ջիկ եք և ու­զում եք ամուս­նա­նալ, այս թա­լիս­մա­նը (կամ բնա­կան պի­ո­նան) կա­րող եք տե­ղադ­րել ննջա­սե­նյա­կի մուտ­քի մոտ: Իսկ եթե Դուք ամուս­նա­ցած եք, ապա պի­ո­նան ննջա­սե­նյա­կում Ձեր ամուս­նուն կդարձ­նի ավե­լի սի­րա­ռատ, բայց եթե վտանգ եք զգում, որ նա կա­րող է հե­տաքրքր­վել իր շրջա­պա­տի կա­նանցով, լա­վա­գույն տար­բե­րակ պի­ո­նա­յով նկա­րը հյու­րա­սե­նյա­կում փակցնելն է:
  2. Բյու­րե­ղիկ­նե­րը   նույն­պես սի­րո սիմ­վոլ­ներ են: Այն կա­րող եք դնել ննջա­սե­նյա­կի հա­րավ-արև­մտյան մասում կամ ան­կյու­նում, այն կբե­րի ներ­դաշ­նա­կու­թյուն ու եր­ջան­կու­թյուն սի­րե­լիի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Նախ­քան սե­նյա­կում տե­ղադ­րե­լը, պետք է բյու­րե­ղի­կը 7 օր թող­նել ծո­վա­յին աղով լի ջրում: Եթե ցան­կա­նում եք, որ ձեր ամու­սի­նը ավե­լի շատ խո­սի իր զգաց­մունք­նե­րի մա­սին, բյու­րե­ղի­կը դրեք մո­մի տակ:
  3. Զույգ սիմ­վոլ­ներ.  Դրանք խորհր­դան­շում են բնու­թյան 2 սկիզբ­նե­րի` կնոջ և տղա­մար­դու մի­ա­ձու­լում: Կա­րող եք օգ­տա­գոր­ծել նաև այն­պի­սի սիմ­վոլ­ներ, որոնք, ըստ Ձեզ, սեր են խորհր­դան­շում` կա­րապ, աղավ­նի, կնոջ և տղա­մար­դու ֆի­գուր­ներ և այլն: Կա­րև­ո­րը, որ դրանք լի­նել 2 հատ և ան­պայ­ման տար­բեր սե­ռե­րի:
  4. Սի­րո ան­կյուն.  Սե­նյա­կի հե­ռա­վոր աջ ան­կյունն է: Այն պետք է լի­նի մա­քուր, լու­սա­վոր: Այն­տեղ կա­րող են լի­նել նաև զույգ իրեր` 2 բազ­մոց, 2 աթոռ: Կա­րե­լի է նաև սե­նյա­կի երև­ա­ցող մա­սում փակց­նել զույ­գի նկար:
  5. Զու­գըն­կե­րո­ջը գրա­վե­լու հա­մար պետք է լի­նել շատ զգույշ: 
  • Գրեք այն հատ­կա­նիշ­նե­րը, որոնք Դուք կցան­կա­նա­յիք
  • տես­նել Ձեր ընտ­րյա­լի մեջ:
  • Գրեք այն թե­րու­թյուն­ներ, որոնք պատ­րաստ եք հա­ն­դուր­ժել Ձեր ընտ­րյա­լի մեջ: Ոչ մի անձ­նա­վո­րություն օժտ­ված չէ մի­այն դրա­կան հատ­կա­նիշ­նե­րով, այդ պատճա­ռով համար­ձակ գրեք նաև բա­ցա­սա­կան­նե­րը: Եր­բեք մի գրեք այն հատ­կա­նիշ­նե­րը, որոնք Դուք հաստատ չեք հան­դուրժի:
  • Ե’վ դրա­կան, և’ բա­ցա­սա­կան հատ­կա­նիշ­ներն ար­տագ­րեք վար­դա­գույն կամ կար­միր թղթի վրա, քա­նի որ դրանք հա­մար­վում են սի­րո գույ­ներ: Հե­տո թուղ­թը փա­թա­թեք գլա­նա­ձև, կա­պեք կար­միր ժա­պա­վե­նով ու դրեք ել­քի դռան աջ ան­կյու­նում - դա ամուս­նու­թյան ան­կյունն է
      6. Ննջա­սե­նյակ. ոչ մի դեպ­քում ծա­ղիկ­նե­րը մի պա­հեք կճու­ճի մեջ: Նույ­նիսկ առի­թով ստա­ցած ծաղ­կե­փուն­ջը պետք չէ պա­հել այդ սե­նյա­կում: Փո­խա­րե­նը բա­րեն­պաստ է պա­տի վրա փակց­րած նկա­րը, որում կա­րող են
          պատ­կեր­ված լի­նել ծա­ղիկ­ներ, զույգ թռչուն­ներ, կեն­դա­նի­ներ, մի­այն ոչ աշ­նան կամ մայ­րա­մու­տի նկար­ներ: Ննջա­սե­նյա­կը կա­րող եք ձև­ա­վո­րել վար­դա­գույն, դե­ղին և լու­սա­վոր գույ­նե­րով:
      7. Մահ­ճա­կալ.  ցան­կա­լի է օգ­տա­գոր­ծել երկտեղանի մահճա­կալ` վրան 2 բարձ, մեկ վեր­մակ: Մահ­ճա­կալի տակ ոչինչ մի դրեք, ցան­կա­լի է, որ այն­տեղ լի­նի լայն տա­րա­ծու­թյուն: Որ­քան հնա­րա­վոր է` պետք է քիչ
          լի­նեն սուր ան­կյուն­նե­րը: Արթ­նա­նա­լիս պետք է ան­մի­ջա­պես աչքդ ընկ­նի գե­ղե­ցիկ նկար­նե­րին կամ ծաղ­կա­ման­ներին:
Դիտումներ: 795 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: nejnost | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2016