ՈՒ՞ Ր Է ՀԱՍՑՆՈՒՄ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ - 8 Մայիսի 2010 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:50



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՈՒ՞ Ր Է ՀԱՍՑՆՈՒՄ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
13:14
ՈՒ՞ Ր Է ՀԱՍՑՆՈՒՄ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒ՞ Ր  Է ՀԱՍՑՆՈՒՄ  ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս ի­րո հո­գե­բան­նե­րի տե­սանկյունից` դա­ վա­ճա­նու­թյու­նը լի­նում է պա­տա­հա­կան: Որ­պես կա­նոն` այն հան­դի­սա­նում է զու­գըն­կեր­նե­րի մի­ջև էմո­ցի­ո­նալ կա­պի թու­լաց­ման օրի­նա­չափ ար­դյունք: Լի­նում են դեպ­քեր, երբ կի­նը, նախ­քան ամուս­նու ան­հա­վա­տար­մու­թյան մա­սին իմա­նա­լը, միտ­ված չէ իրենց հա­մա­տեղ կյան­քն ընդ­հա­տել. մի՞­թե հեշտ է ամուս­նա­լու­ծու­թյան մա­սին որո­շում կա­յաց­նե­լը: Բայց վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ այ­սօր հենց կա­նայք են մե­ծա­մա­սամբ հան­դես գա­լիս ամուս­նա­լու­ծու­թյան որոշ­մամբ:
Կա­նանց ինք­նա­սի­րու­թյան մեջ կան սե­փա­կան հաշ­վարկ­նե­րը: Այո, հենց ինք­նա­սի­րու­թյան: Բայց չէ՞ որ ամուս­նա­լու­ծու­թյան նա­խա­շե­մին զու­գըն­կեր­նե­րից յու­րա­քան­չյու­րը պար­զա­բա­նում է այն հար­ցը, թե ո՞րն է առա­վել կա­րև­որ` սե­փա­կան ինք­նա­սի­րու­թյու՞­նը, թե՞ սի­րե­լիի սե­րը, որը բո­լո­րո­վին վեր­ջերս ամե­նա­հա­րա­զատն էր ու ամե­նա­մո­տը:
Ին­չու՞ են կա­նանց խոր­հուրդ տա­լիս համ­բե­րել: Ստաց­վում է, որ «օջա­խի պա­հա­պա­նու­հին» պետք է դո­ղա եր­ջան­կու­թյու­նից, երբ աշ­խա­տան­քից տուն եկող ամուս­նուն է դի­մա­վո­րում, պետք է կե­րակ­րի յու­րա­հա­տուկ ճա­շա­տե­սա­կով, ապա­հո­վի տան ջեր­մու­թյու­նը` այս ամե­նին ավե­լաց­րած նաև սե­փա­կան կա­րի­ե­րան, երե­խա­նե­րի խնամ­քը...
Իսկ երբ կինն իմա­նում է ամուս­նու դա­վա­ճա­նու­թյան մա­սին, նախ և առաջ պետք է հանգս­տա­նա, վեր­լու­ծու­թյան են­թար­կի ամեն ինչ, պետք է հա­ճա­խի գե­ղեց­կու­թյան սրահ­ներ, ստա­նա որևէ նոր սանր­վածք, իհար­կե, ետ­դար­ձի ճա­նա­պար­հին չմո­ռա­նալով նաև սե­փա­կան ան­ձի սեք­սո­ւալ գրավ­չու­թյան մա­սին: Բայց, նախ և առաջ, ոչ բո­լորն են դա ցան­կա­նում, և երկ­րորդ` ոչ բո­լորն են կա­րո­ղա­նում: Այդ պատ­ճա­ռով շա­տե­րը կար­ծում են, որ մի­ակ ել­քը ամուս­նա­լու­ծու­թյունն է:
Ան­կաս­կած, մեր ժա­մա­նակ­նե­րում կա­նայք իրենց ձեռքն են վերց­նում ըն­տա­նի­քում առա­ջա­տա­րի դե­րը և փոր­ձում են ինչ-որ կերպ վե­րա­դաս­տի­ա­րա­կել տղա­մար­դուն: Այժմ ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են և «համ­բե­րել, սի­րե­լի դառ­նալ» -ը վե­րած­վել է «դար­ձիր այն­պի­սին, ինչ­պի­սին ես եմ ու­զում»: Կա­նայք կա­նա­ցի զի­ջո­ղա­կա­նու­թյու­նը, բնու­թյան քնքշու­թյու­նը օգ­տա­գոր­ծե­լու փո­խա­րեն սկսել են պայ­քա­րել, օգ­տա­գոր­ծել ոչ կա­նա­ցի մի­ջոց­ներ:
Տղա­մար­դու դա­վա­ճա­նու­թյու­նը հա­ճախ կա­րող է լի­նել ինք­նա­հաս­տատ­վե­լու ման­կա­միտ փորձ, եթե ոչ իր կնոջ, ապա գո­նե ու­րիշ կա­նանց աչ­քե­րում: Իսկ եթե սկսենք կշտամ­բել ան­հա­վա­տա­րիմ զու­գըն­կե­րո­ջը էգո­իզ­մի, ան­բա­րո­յա­կա­նու­թյան ու նման մեղ­քե­րի մեջ, դրա­նով մենք վերջ­նա­կա­նո­րեն կվա­նենք նրան մեզ­նից: Ահա այս­տեղ վատ չէր լի­նի, որ ք վե­րա­նա­յե­իք ձեզ և գնա­հա­տե­իք, թե ինչ­պես եք Դուք կա­տա­րում ձեր դե­րը` ըն­տա­նի­քում էմո­ցի­ո­նալ առա­ջա­տա­րի դե­րը և հաս­կա­նայիք, թե ուր հասց­րեց բո­լոր իրա­վի­ճակ­նե­րում տնտե­սա­վար լի­նե­լու կա­նա­ցի ան­հագ ցան­կու­թյու­նը:
Նաև պետք է հի­շել սի­րո մա­սին: Ըն­տա­նի­քում գլխա­վո­րը փոխըմբռնումն է, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, պարտ­քի զգա­ցու­մը,  ըն­կե­րա­կան զգա­ցու­մը:
Իսկ եթե ըն­տա­նի­քում կան երե­խա­նե՞ր: Վի­ճա­կագ­րու­թյամբ տասը երե­խա­նե­րից 9-ը, որոնք ապ­րում են կոնֆ­լիկ­տա­յին ըն­տա­նիք­նե­րում, տա­ռա­պում են էմո­ցի­ո­նալ խախտ­մամբ, բայց երբ կնոջ կամ տղա­մար­դու ինք­նա­սի­րու­թյու­նը վի­րա­վոր­ված է, դժվար թե այդ պա­հին նրանք հի­շեն երե­խա­յի մա­սին կամ նրանց օգ­տա­գոր­ծեն որ­պես մի­մյանց կա­պող օղակ:
Տղա­մար­դիկ հակ­ված են բազ­մակ­նու­թյան` կապ­ված բազ­մա­թիվ սե­ռա­կան կա­պե­րով: Բա­ցի այդ, տղա­մարդ­կանց մոտ ծնո­ղա­կան բնազդն ավե­լի թույլ է, քան կա­նանց, և նույն կերպ չէ նաև նրանց մո­տե­ցու­մը ըն­տա­նի­քի հան­դեպ: Դա նույն­պես շատ ըն­տա­նե­կան ող­բեր­գու­թյուն­ներ ի պատճառ կարող է լինել:
Ի՞նչ անել: Ինչ­պե՞ս խուսափել ամուս­նու դա­վա­ճա­նու­թյու­նից և ըն­տա­նի­քի քայ­քա­յու­մից: Խան­դն այս­տեղ նույն­պես չի օգ­նի: Ասում են` եթե խան­դում է, ու­րեմն սի­րում է. մի՞­թե այդ­պես է: Խան­դո­ղի սե­րը այն զգա­ցումն է, կար­ծես դի­մա­ցի­նը իր է և իրեն է պատ­կա­նում, իսկ նրան եր­ջա­նիկ դարձ­նե­լը, նրան հաս­կա­նալ փոր­ձե­լը իս­պառ բա­ցա­ռվում է:
Ան­կաս­կած, պետք է հաշ­վի առ­նել ինչ­պես քո, այն­պես էլ զու­գըն­կե­րոջ ինք­նա­սի­րու­թյու­նը: Եվ թույլ չտալ խա­ղալ դրա հետ այն աս­տի­ճան, որ այն սի­րե­լիի կող­մից վե­րած­վի վի­րա­վոր­ված ինք­նա­սի­րու­թյան: Հնա­րա­վոր է` այդ է պատ­ճա­ռը, որ բնու­թյու­նը կնո­ջը օժ­տել է խո­րը սրտա­ցա­վու­թյամբ, հո­գե­կան նրբու­թյամբ, դի­մա­ցի­նի նե­րաշ­խար­հը տես­նե­լու կա­րո­ղու­թյամբ, հաս­կա­նա­լու, կա­մե­նա­լու ու­նա­կու­թյամբ...
Չկա ըն­տա­նի­քի եր­ջան­կու­թյան պահ­պան­ման մի­ան­ման կա­նոն, դա­վա­ճա­նու­թյան մի­ան­շա­նակ դե­ղա­տոմ­սեր ու խան­դի հա­բեր: Կա մի­այն մի բան` իմաս­տու­թյուն, հաս­կա­նա­լու ու­նա­կու­թյուն: Ստեղ­ծեք Ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հար­գան­քի, վստա­հու­թյան և պա­տաս­խա­նատ­վու­թյան հի­ման վրա ՆՐԱ հետ, ով Ձեր կող­քին է և հաս­կա­նում է, որ յու­րա­քան­չյուր անձ ան­կախ է և ար­ժա­նի է եր­ջան­կու­թյան:
Դիտումներ: 442 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: samovliublennost, inqnasiriutiun | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2016