Շաբաթ, 20 Ապրիլ 2024, 08:25



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » Ո՞ՒՐ ԵՆ ՏԱ­ՆՈՒՄ ԵՐԱԶ­ՆԵ­ՐԸ
21:39
Ո՞ՒՐ ԵՆ ՏԱ­ՆՈՒՄ ԵՐԱԶ­ՆԵ­ՐԸ
Ո՞ՒՐ ԵՆ ՏԱ­ՆՈՒՄ ԵՐԱԶ­ՆԵ­ՐԸ

Հենց այն երազ­նե­րը, որոնք մենք հա­մա­րում ենք իրա­կա­նու­թյան ար­ձա­գանք: Ար­դյոք այդ իրա­կա­նու­թյու­նը մի­ա՞կն է, կամ էլ մենք իրա­կա­նում ար­դեն բազ­մա­թիվ այլ աշ­խարհ­նե­րում ենք ապ­րել:
 Ռո­բերտ Մոն­րոն` ամե­րի­կյան ռա­դի­ո­կա­յան­նե­րից մե­կի նախ­կին փոխ­նա­խա­գա­հը, 1947թ., երբ 32 տա­րե­կան էր, հիմ­նել էր իր սե­փա­կան ֆիր­ման, ստեղ­ծել էր ավե­լի քան 2 հա­զար ռա­դիո և հե­ռուս­տա­հա­ղոր­դում­ներ:
 Մի օր` 1958թ. գար­նա­նը, նրա հետ մի զար­մա­նա­լի դեպք պա­տա­հեց, որը կտրուկ փո­խեց նրա կյան­քը: Հետ­ճա­շյա հան­գիս­տը փո­խա­րին­վեց տհաճ, ցա­վա­լի զգա­ցու­մով. նրա մար­մի­նը սկսեց ուժ­գին ցնցվել: Շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում այդ ցնցում­նե­րը կրկնվում էին մի քա­նի ան­գամ: Մի գի­շեր ան­կող­նում Մոն­րոն պատ­կե­րաց­րեց, թե ինչ­պես է թռչում ճախ­րա­սա­վառ­նա­կով և հան­կարծ զգաց, որ թռավ դե­պի ննջա­սե­նյա­կի առաս­տա­ղը: Նրան թվաց, որ ՙդուրս է եկել՚ իր մարմ­նից և ճախ­րում է իր ան­կող­նու վրա, իսկ իր կի­նը պառ­կած է ան­կող­նում... ու­րիշ տղա­մար­դու կող­քին: Իջ­նե­լով ան­կող­նու վրա`  Մոն­րոն հա­մոզ­վեց, որ այդ օտար տղա­մար­դը հենց ինքն էր:
–  Ես շատ էի վա­խե­ցել, - ասում է Ռո­բեր­տը,–   որով­հե­տև ինձ թվաց, որ ես ար­դեն մա­հա­ցել եմ:
 Մինչ­դեռ նա չէր մա­հա­ցել: Նա եկել էր այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ինչ-որ հո­գե­կան խնդիր­ներ ու­նի: Մոն­րոն դի­մել էր իր հո­գե­բան ըն­կե­րո­ջը, որը հե­տաքրքր­վում էր արև­ե­լյան փի­լի­սո­փա­յու­թյամբ: Մաս­նա­գե­տը պատ­մեց նրան, որ հնդիկ յո­գե­րը հա­ճախ լքում են իրենց մար­մի­նը, ու խոր­հուրդ տվեց չվա­խե­նալ նման երև­ույթ­նե­րից և ու­շա­դիր վեր­լու­ծել բո­լոր զգա­ցում­նե­րը:
  Ցե­րե­կը Մոն­րոն գնում էր աշ­խա­տան­քի, իսկ գի­շե­րը պար­բե­րա­բար թող­նում էր իր մար­մի­նն: Նա պար­զեց, որ իր ՙերկ­րորդ մար­մի­նը՚ ըն­դու­նակ է անց­նել կոշտ առար­կա­նե­րի մի­ջով: Այդ­պես Մոն­րոն չգի­տեր, որ ին­քը մտնում է նյու­թա­կան և հո­գև­որ աշ­խարհ­նե­րի մի­ջև ըն­կած ան­հայտ գո­տի: Նա չէր կա­րող կան­խա­տե­սել նաև այն, որ այս ոլոր­տի ու­սում­նա­սի­րու­թյու­նը կդառ­նա իր ողջ կյան­քի աշ­խա­տան­քը: Եվ, իհար­կե, չէր կա­րող պատ­կե­րաց­նել, որ կդառ­նա այն ինս­տի­տու­տի հիմ­նա­դի­րը, որը գոր­ծու­նե­ու­թյու­նը կգրա­վի լուրջ գիտ­նա­կան­նե­րի ու­շադ­րու­թյու­նը:
 Իր ան­սո­վոր փոր­ձե­րը Ռո­բերտ Մոն­րոն նկա­րագ­րել է ՙՃամ­փոր­դու­թյուն­ներ մարմ­նից դուրս՚ գրքում, որ­տեղ նա պատ­մում է ան­սահ­ման աստ­րալ աշ­խար­հի գո­յու­թյան մա­սին, այն, ինչ մենք կո­չում ենք Դժոխք ու Դրախտ: Այդ աշ­խար­հում չեն կի­րառ­վում ժա­մա­նա­կի, տա­րա­ծու­թյան ու շարժ­ման օրենք­նե­րը:
 Մոն­րոն նկա­րագ­րում է  նաև մեկ այլ իրա­կա­նու­թյուն, որը սահ­մա­նում է որ­պես մեր աշ­խար­հի` հա­կա­մա­տե­րի­ա­յից ստեղծ­ված ևս մեկ օրի­նակ: Այս­տեղ նա հան­դի­պել է ինչ-որ մե­կին, որը, ինչ­պես պարզ­վեց, հենց ինքն էր այս զու­գա­հեռ աշ­խար­հում: Մոն­րոն նկա­տել էր, որ իր ներ­խու­ժու­մը շփոթ­մուն­քի մեջ էր գցել ՙնմա­նա­կին՚: Մեր ֆի­զի­կա­կան իրո­ղու­թյու­նը, կար­ծում է Մոն­րոն, մի­այն մեկ հա­ճա­խա­կա­նու­թյունն է տի­ե­զեր­քի իրա­կան էներ­գե­տիկ հա­մա­կար­գի լայն շրջա­նա­կում:

ԵՐԱԶ­ՆԵՐ. Ի՞ՆՉ ԵՆ ԴՐԱՆՔ


Բո­լո­րին հայտ­նի է, որ նոր­մալ մար­դու ու­ղեղն աշ­խա­տում է մի­այն 3-5 տո­կո­սով: Սա­կայն այդ չնչին տո­կոս­նե­րի շնոր­հիվ ու­ղե­ղն ի վի­ճա­կի է կա­տա­րել զար­մա­նա­լի գոր­ծո­ղու­թյուն­ներ: Ահա մի պարզ օրի­նակ. դուք տես­նում եք, թե ինչ­պես է մար­դը կիտ­րոն ու­տում, այդ պա­հին դուք բե­րա­նում թթու համ եք զգում: Դա երև­ա­կա­յու­թյան ար­դյունք չէ. ու­ղեղն իս­կա­պես ՙար­տադ­րում՚ է կիտ­րո­նի թթու:
Այս­պի­սով, երբ դուք քնում եք, ու­ղե­ղի գոր­ծու­նե­ու­թյու­նը նվա­զում է, և այդ 3-5%-ի փո­խա­րեն մնում է 1-2%-ը: ԲԱ՛ՅՑ: Նախ և առաջ` քնի ըն­թաց­քում ու­ղե­ղն ար­տադ­րում է նաև մի նյութ, որը 90%-ով կաթ­վա­ծա­հար է անում ձեր մկան­նե­րը, և երկ­րոր­դը` սկսում են աշ­խա­տել ու­ղե­ղի այն հատ­ված­նե­րը, որոնք չեն աշ­խա­տում ար­թուն ժա­մա­նակ, այս­տե­ղից են առա­ջա­նում մեր ՙտա­րօ­րի­նակ երազ­նե­րը՚: Մի գե­ղե­ցիկ օր մենք կսո­վո­րենք լի­ար­ժեք օգտ­վել մեր ու­ղե­ղից: Ի դեպ, երա­զում հնա­րա­վոր է նաև մա­հա­նալ: Սա նույն­պես կա­տար­վում է ու­ղե­ղի ՙօգ­նու­թյամբ՚: Այդ պա­հին կամ ար­տադր­վում են այն­պի­սի նյու­թեր, որոնք կաթ­վա­ծա­հար են անում  ձեր շնչա­ռա­կան հա­մա­կար­գը, կամ` որոշ թույ­ներ, որոնք կա­րող են սպա­նել ձեզ, կամ էլ այս ամե­նը տե­ղի է ու­նե­նում հո­գե­բա­նա­կան մա­կար­դա­կի վրա: Ձեր ու­ղե­ղը ներշն­չում է օր­գա­նիզ­մի հա­մար որոշ կոր­ծա­նա­րար գոր­ծո­ղու­թյուն­ներ, և դուք մա­հա­նում եք: Ամեն դեպ­քում, եթե դուք քնում եք և հաս­կա­նում եք դա` պետք չէ խա­ղալ կյան­քի հետ:
Հայտ­նի են այն­պի­սի դեպ­քեր, երբ երա­զն ինչ-որ զար­մա­նա­լի ու ան­սո­վոր պատ­կե­րով հու­շում է իրա­կան կյան­քում այդ պա­հին տե­ղի ու­նե­ցող ինչ-որ իրա­վի­ճակ: Ու­ղեղն այդ գոր­ծո­ղու­թյու­նը կա­տա­րում է երա­զի մի­ջո­ցով: Օրի­նակ` մի մարդ  երա­զում փո­թո­րիկ տես­նե­լիս արթ­նա­ցավ այն պա­հին, երբ իրա­կան կյան­քում երկ­րա­շարժ սկսվեց: Հա­վա­նա­բար երա­զում կա­տար­վող փո­թո­րի­կը երկ­րա­շար­ժի առա­ջին ցնցում­ներն էին:  Մեզ բո­լո­րիս ծա­նոթ է այն զգա­ցու­մը, երբ նոր քնած ժա­մա­նակ զգում ես, թե ինչ­պես ես ընկ­նում և այդ պա­հին ձեռ­քե­րը կամ ոտ­քե­րը սկսում են ցնցվել: Դա մի տե­սակ ան­ցու­մա­յին փուլ է, և եթե չշարժ­վես, կա­րող ես ընկ­նել երազ­նե­րի աշ­խարհ, որ­տեղ դու կլի­նես տի­րա­կա­լը: Երբ դու գի­տես, որ երազ ես տես­նում, սկսում ես անել այն, ինչ ու­զում ես: Հենց այդ պա­հին ու­ղե­ղը սկսում է աշ­խա­տել 50%-ով:
Պետք չէ վա­խե­նալ երազ­նե­րից, հար­կա­վոր է ու­սումնա­սի­րել դրանք և օգտ­վել դրան­ցից:
Դիտումներ: 731 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz