ՄԻ ՔԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏ ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ - 20 Փետրվարի 2011 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:30



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 20 » ՄԻ ՔԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏ ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
20:40
ՄԻ ՔԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏ ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉՆԵՐՆ ՈՒ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ 
Նո­րա­ծին­նե­րը սո­վո­րա­բար ծնվում են առանց ատամ­նե­րի: Այս­պես է սահ­մա­նել բնու­թյու­նը, որ­պես­զի մայ­րը կե­րակ­րե­լու ըն­թաց­քում չմեր­ժի երե­խա­յին: Սա­կայն գո­յու­թյուն ու­նի մեկ փաստ. եր­կու հա­զար նո­րա­ծին­նե­րից մե­կը ծնվում է դուրս եկած մեկ ատա­մով: Եվ այդ ժա­մա­նակ կրծքով կե­րակ­րե­լը մոր հա­մար դառ­նում է իս­կա­կան տան­ջանք: Նա ավ­տո­մատ կեր­պով սկսում է կե­րակ­րել նրան ավե­լի քիչ  և ընդ­հան­րա­պես դա­դա­րում է կե­րակ­րե­լուց: Երե­խան ուղ­ղա­կի սկսում է պայ­քա­րել ու­տե­լու հա­մար: Ման­կուց նրա մոտ սկսում է զար­գա­նալ ինչ որ բանի պա­կա­սության բար­դույ­թը: Եվ հե­տա­գա­յում, ավե­լի հա­սուն տա­րի­քում, նա փոր­ձում է լրաց­նել պա­կա­սը: Մար­դա­բան­նե­րը պար­զել են, որ աշ­խար­հի առաջ­նորդ-բռնա­պե­տնե­րի մեծ մա­սը ծնվել է մեկ ատա­մով` Հու­լի­ոս Կե­սա­րը, Հա­նի­բա­լը, Նա­պո­լե­ո­նը, Մու­սո­լի­նին, Հիտ­լե­րը...



ՍԱԼՅԱՄԻՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ, ԻՍԿ ՓՈՔՐ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ ԱԼԿՈՀՈԼԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՋԻՂԸ

Ստեղծագործական միջավայրում ոգելից խմիչքների օգտագործումը շատ տարածված է: Իսկ ինչո՞ւ: Պարզվում է` այն խթանում է գլխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որը պատասխանատու է երևակայության, տեսողական պատկերի ու արտակարգ ստեղծագործական մտահղացումների համար: Եվ օգտագործման սկզբնական փուլում նպաստում է ստեղծագործական հայտնագործությունների առաջացմանը:
Իսկ ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության ու հիշողության համար, կապված պատասխանատվության ու ճշգրտության հետ, ալկոհոլից խորապես ընդարմանում է: Հետևաբար, ալկոհոլի մեծ քանակը ստեղծում է ստեղծագործության հատուկ տեսակ` բացարձակապես անիմաստ: Որոշ գիտնականներ ասում են, որ այն մարդկանց, ում ձախ կիսագունդն ավելի ակտիվ է, նույնիսկ օգտակար է երբեմն լիցքաթափվել մեկ կամ երկու բաժակ խմիչքով և ՙմիացնել՚ աջ կիսագունդը: 
Առավել օգտակար է նաև սալյամի ուտելը, որի մեջ գոյություն ունի երեք անգամ ավելի շատ ֆենիլէթիլամին, քան շոկոլադում: Այս նյութը բարձրացնում է տրամադրությունը, ընդ որում, ուղեղի այն բջիջների մասնակցությամբ, որոնք աշխատում են սիրահարվածության ժամանակ: 

ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՍ­ԿԱ­ՆՈՒՄ ԵՔ ԴԻ­ՄԱ­ՑԻ­ՆԻՆ, ՈՒ­ՐԵՄՆ ԱՌՈՂՋ ԵՔ

Հոգեբույժներն ու հոգեբանները բազմաթիվ միջոցներ են մշակել մարդու առողջական վիճակը ստուգելու համար: Հոգեկան առողջության չափորոշիչները բազմազան են: Սակայն բոլոր թեստերն ունեն որոշակի թերություններ: Եվ դրանցից գլխավորն է` հարկավոր է լավ իմանալ տեսությունը, որպեսզի կյանքում կիրառել այս կամ այն առավել լուրջ թեստը: Եվ ցանկացած փորձարկում ժամանակ է պահանջում: 
Գիտնականները սահմանել են մարդու մտավոր առողջության մեկ պարզ չափանիշ. եթե դուք ի վիճակի եք ճշգրիտ հասկանալ մեկ այլ մարդու տեսակետը, ուրեմն դուք առողջ եք: 


ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՃԱԽ ԾԻԾԱՂԵՔ, ԿԱՐՈՂ ԵՔ ԲԺՇԿԻ ՉԳՆԱԼ

Մենք սկսում ենք ծիծաղել է 12 շաբաթական հասակում: Ծիծաղը դա պաշտպանական  ռեակցիայի բարձրագույն ձևն է: Ֆրեյդի կարծիքով, ծիծաղը մեզ օգնում է հաղթահարել հեշտասեր մտքերը: Իսկ Չարլզ Դարվինն ընդհանրապես կարևոր դեր էր հատկացնում ծիծաղին էվոլյուցիոն զարգացման մեջ: Այն հանում է լարվածությունը և օգնում է վերականգնել հոգեկան կայունությունը: Առանց ծիծաղի մենք բոլորս կխելագարվեինք և ոչ մի առաջընթաց չէինք ապրի:
Բժիշկ Նորման Կազենսը հայտնաբերել է, որ ծիծաղն օգնում է վերականգնել առողջությունը: Օրինակ, Ամերիկայի  հիվանդանոցներում կան ծիծաղաթերապիայի և ուրախության սենյակներ: Ինչպե՞ս է դա գործում: Կենսաքիմիայի տեսանկյունից ծիծաղը խանգարում է կորտիզոլի առաջացմանը, ինչը բացասաբար ազդում է իմունային համակարգի վրա: 
Ծիծաղը մեծացնում է նյութափոխանակությունը, խթանում է մկանային հյուսվածքներ և արյան մեջ ավելացնում է մեծ քանակությամբ դրական հորմոններ: Ծիծաղը կանխում է դեպրեսիան, սրտի հիվանդությունները և մեծացնում է ցավային շեմը: Եվ, իհարկե, ընդհանուր առմամբ, ամրացնում է իմունային համակարգը: Գոյություն ունի նույնիսկ մի ասացվածք, որ եթե ամեն օր ծիծաղես, բժշկի չես դիմի:

ՔՆԻ ՊԱԿԱՍԻՑ ՈՒ ՀԱՄԲԱՎԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՄԵՌՆԵԼ
Ֆիզիոլոգիապես առողջ մարդը կարող է մահանալ քնի պակասից: Պարզապես հարկավոր է արթուն մնալ չորս օր: Իսկ մարդկանց 45%-ը մահացու վախենում է հանդես գալ հանրության առջև: Այս 
երևույթը կոչվում է գալոֆոբիա: Այսպիսով, աշխարհի բնակչության գրեթե կեսի համար հինգ րոպեանոց համբավը կարող է առնվազն ամենաուժեղ նևրոզի պատճառ դառնալ:

ԵԹԵ ՔՆԵՔ ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ, ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԿԼԻՆԻ 
Երբեմն պատահում է այնպես, որ դուք արթնանում եք կես գիշերին և չեք կարողանում քնել մեկ-երկու ժամ: Շուռ ու մուռ եք գալիս անկողնում և կարծում եք, որ դա անքնությունն է, և նույնիսկ պայքարում եք դրա դեմ: Բայց իրականում դա նորմալ է մարդու օրգանիզմի համար` քնի ընդմիջում գիշերվա կեսին:  Էմորի համալսարանի մարդաբան Կերոլ Ուորտմանը պարզել է, որ քնել անհրաժեշտ է երկու, իսկ երբեմն երեք փուլով: 
Ժամանակակից աշխարհում ընդունված պատկերացումն այն մասին, որ հարկավոր է ամբողջ գիշեր անդադար քնել, սխալ է: Օրինակ, քաղաքակրթությունից հեռու մշակույթներում մինչև հիմա քնում են  արևամուտին, իսկ հետո մոտ կեսգիշերին արթնանում են, մեկ կամ երկու ժամ զրույց են անում, նույնիսկ պարում են, սիրում են իրար, ծիծաղում են խարույկի շուրջ, աղոթում են և գնում են նորից քնելու:
Սակայն էլեկտրական լույսը խախտեց մեր կենսաբանական ժամանակացույցը: Թոմաս Վերը` ամերիկացի հոգեբույժը, մի փորձ է անցկացրել: Նա տեղավորել է փորձի մասնակիցներին բնական պայմաններում` առանց էլեկտրաէներգիայի, ու սկսել է հետևել նրանց ժամանակացույցին: Սկզբում նրանք քնում էին անընդմեջ 11 ժամ շարունակ, իսկ հետո նրանց քունը նույնպես բաժանվեց երկու փուլի: Նրանք քնում էին չորս ժամ, այնունհետ արթնանում էին,  երկու ժամ արթուն էին մնում և կրկին քնում էին չորս ժամ: 
Փորձից հետո կամավորները սկսեցին իրենց ավելի ներդաշնակ զգալ, ավելի հանգիստ, նրանց մոտ լավացան ստեղծագործական ունակություններն ու երևակայությունը:

ԱՄՈՒՐ ԿԱՊ­ՎԱԾ ՓՈՂ­ԿԱ­ՊՆ ԱԶ­ԴՈՒՄ Է ՏԵ­ՍՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՎՐԱ

Մեր աչքերն աշխատում են ավելի շատ, քան որևէ այլ օրգան: Ծանրաբեռնվածության չափը հասկանալու համար պատկերացրեք, որ մի օրում հարկավոր է քայլել 80 կիլոմետր: Այո, նման ծանր աշխատանքից ոտքերը կարող են պոկվել: Բայց աչքերը չեն պոկվում: Մինչդեռ մեր տեսողության սրությունը կախված մի շարք գործոններից: 
Օրինակ, ամուր կապված փողկապը կարող է ազդել տեսողության վրա: Ամերիկացի գիտնականները երկարատև ուսումնասիրությունների արդյունքում գտել են, որ տղամարդկանց 67%-ի տեսողական խնդիրները կապված են ձգած օձիքի հետ: Այս դեպքում արգելափակվում է արյան հոսքը դեպի աչքերը, ինչպես նաև տատանվում է արյան ճնշումը, որն էլ իր հերթին առաջացնում է խնդիրներ տեսողության հետ:
Գիտնականները նաև խորհուրդ են տալիս քթով խորը ու հավասար շնչել: Դա թույլ է տալիս ավելի շատ թթվածին ստանալ, որն այդքան հարկավոր է մեր աչքերին:
Դիտումներ: 874 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Փետրվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Արխիվ
Copyright Menua © 2016