|
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ.
13:06 ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. |
ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ.
100% ԲՆԱԿԱՆ ԱՂ ԵՎ ՑԵԽ
Երազում եք
գտնել գանձե՞ր... Եթե դուք հնարավորություն չունեք մեկնել Մեռյալ
ծով և զգալ բուժող-առողջացնող ծրագիրը հենց այնտեղ, դուք կարող եք
ստանալ ձեր լոգարանում: Քանզի Մեռյալ ծովի նման գանձերը
կարող են լինել Ձեր լոգարանի պահարանի վրա դրված տարայի մեջ: Մեռյալ
ծովի ցեխը օգտագործվում է կոսմետիկ, պրոֆիլակտիկ և թերապևտիկ
նպատակներով: Այդ բուժիչ ցեխն ու աղը, համակցված լինելով
կամֆորայի յուղի, հազրեվարդի, կիտրոնի, ալոեի հետ, թափանցում են
ներմաշկային-ճարպային հյուսվածքների մեջ, արագացնում են
պրոցեսների փոխանակությունը, քայքայում ճարպերը և
օրգանիզմից հեռացնում թունավոր նյութերը: Ցեխ-քսուքը
պայքարում է առաջացող ցեյլուլիտի դեմ: Անհավանական արդյունք է
տալիս նաև Մեռյալ ծովի ցեխը` կոֆեինի և գազարի հյութի հետ
համադրած: Փորձեք դեմքի, մաշկի, մազերի համար նախատեսված
ցեխի պրոցեդուրաները, որոնք իրենց մեջ ունեն բարձր մանրէասպան
հատկություն: Դրանք թուլացնում են մաշկի գրգռումն ու բորբոքային
պրոցեսները, բուժում են վերքերը, հանում են պարապմունքից և
ֆիզիկական աշխատանքից առաջացած մկանային լարվածությունը:
Դեմքի համար նախատեսված ցեխը, դիմակի պես օգտագործելով,
հեռացնում է նաև զանազան սև կետիկները: Տնային պայմաններում
կարող եք շիճուկով պատրաստել ցեխային դիմակ, որը դեմքին
հաղորդում է երիտասարդ տեսք: Ցեխային զանգվածը բարենպաստ է
ազդում նաև մազերի վերականգնման վրա, հատկապես ներկելուց կամ
քիմիական գանգրացումից հետո, վերականգնում է դրանց փայլն ու
սնուցում գլխի մաշկը: Լվանալուց առաջ մազերին քսեք թեթևակի
տաքացրած ցեխային զանգվածը, թողեք 10-15 րոպե, և գլուխը փաթաթեք
սրբիչով: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Մեռյալ ծովի աղը
ստանում են հայտնի լճից, որն ամենացածր տեղն է երկրագնդի վրա: Այն իր
մեջ պարունակում է մագնի, կալիում, նատրիում, կալցիում, բրոմ,
յոդ: Այն օգտակար է լոգանքի, մերսման, ցնցուղի համար: Այն մարմնին
հաղորդում է կենսունակություն, լավացնում է նրա գեղեցկությունն
ու առողջությունը: Աղը նաև համարվում է մաշկը մաքրող լավագույն
միջոց: Այն ներգործում է որպես սկրաբ` հեռացնելով թունավոր
շլաքները և մաշկին փոխանցելով օգտակար հանքանյութեր: Այն
ամրացնում է ավիշների շրջանառությունը և կարգավորում ջրի
քանակությունը հյուսվածքներում: Բուժող-առողջացնող
վաննաները շատ արդյունավետ են մաշկային հիվանդությունների ու
շարժողական ապարատի համար: Դրանք բարելավում են նաև արյան
շրջանառությունը, նյութափոխանակությունը, հանգստացնում են
նյարդային համակարգը, մաքրում մաշկը, լավացնում դրա արտաքին
տեսքն ու էլաստիկությունը:
|
Դիտումներ: 808 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Մայիս 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|