|
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
|
ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՉԵՔԻՋՅԱՆ
Ծ նվել է
1929 թ. դեկտեմբերի 23‑ին` Ստամբուլում: 1951թ-ին ավարտել է
Ստամբուլի կոնսերվատորիան, այնուհետև կատարելագործվել է
Փարիզում: 1961-ից տեղափոխվել է Հայաստան և մինչ օրս Հայաստանի
պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու
դիրիժորն է: Նրա ղեկավարությամբ երգչախումբը բազմաթիվ
ելույթներ է ունեցել Հայաստանի բոլոր մարզերում, ողջ ԽՍՀՄ-ում,
արտասահմանյան 178 քաղաքում: Ղեկավարել է աշխարհի սիմֆոնիկ
բազմաթիվ նվագախմբեր: Մի շարք ստեղծագործությունների հեղինակ
է, թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ: Նրա սկզբունքն է`
ՙՀանգստանալը ինքնասպանություն է՚: Տիրապետում է հայերեն,
ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներին: Ֆրանսիայում
ավարտել է Քիմիական ինստիտուտը` ինժեներ-քիմիկոս է:
- Մաեստրո, ի՞նչ են հանդիսատեսի
ծափերը Ձեզ համար: - Ամեն ինչ են: Գիտակցում եմ, որ
աշխարհի ոչ մի միլիարդատեր այդքան ծափողջույններ ու ծաղիկներ
չի ստացել, որքան` ես: Դրանով եմ մխիթարվում: - Երբեմն Ձեզ մտովի քննադատո՞ւմ եք: -
Ամեն օր, ամեն ժամ, քանի որ այս կյանքից դեռ սովորելու շատ բան
ունեմ: - Ո՞ր եղանակն եք
սիրում: - Գարունը, երբ ծաղկում են ծառերը, երբ
բնությունը զարթոնք է ապրում: - Ձեր բնավորության ո՞ր գիծն է խանգարում հանգիստ ապրել: -
Շուրջը շատ կան իրենց չափը չիմացող, ամբարտավան մարդիկ: Երբեմն
զարմանում և հիանում եմ նրանց հանդգնությամբ: Ես մինչև մեկին մի բան
եմ խնդրում, հարյուր անգամ չափում-ձևում եմ: Կուզեի` ես էլ մի քիչ
հանդուգն լինեի: - Սիրու՞մ եք
չարին չարությամբ պատասխանել: -Ճիշտ հակառակը` կյանքում
ես չարին միշտ բարությամբ եմ պատասխանում: - Տղամարդկանց հետ է հեշտ աշխատե՞լ, թե՞ կանանց: -
Իհարկե` տղամարդկանց, որովհետև, եթե պետք է կռվել, կնոջ հետ` չես
կարող: Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վիճել կանանց հետ: - Մարտի 8-ն եք նախընտրու՞մ, թե՞
Ապրիլի 7-ը: - Ե ՜վ Մարտի 8-ը, և ՜ Ապրիլի 7-ը: Ամեն օր եմ
ընդունում կանանց առավելությունը, հմայքը և գրավչությունը: -
Մաեստրո, դժվար չէ՞ հումորի
զգացումից զուրկ մարդու հետ ընկերություն անելը կամ ճանապարհ
գնալը: - Կյանքը սիրող մարդու համար, իհարկե, դժվար է:
Ճանապարհ գնալն էլ շատ տաղտկալի կլինի: - Երբևէ հումորի օգնությամբ կարողացե՞լ եք դուրս գալ
անելանելի վիճակից: -
Պատահել են դեպքեր, որ դուրս եմ եկել, եղել է, որ չի հաջողվել, կամքս
չի հերիքել: -
Որևէ անմոռաց դեպք կարո՞ղ եք հիշել: - Փարիզի
Աստվածամոր տաճարում ընդհանրապես բարձր խոսել և ծափ տալ չի
թույլատրվում: Մենք մի ամբողջ համերգ տվեցինք, իսկ ավարտին դահլիճը
պոռթկաց և թնդաց ծափերից ու բռավոներից: Մի անգամ էլ
արտասահմանյան հյուրախաղերից մեկի ժամանակ, հանկարծ` մի չղջիկ
մտավ հյուրանոցի մեր հարկաբաժինը: Կանայք, մազերը պինդ բռնած, մի
այնպիսի վայնասուն բարձրացրեցին, իսկական զավեշտ էր, մինչդեռ ես
շատ հանգիստ էի, քանի որ ոչ մազ ունեի, ոչ էլ` վախ:
Զրուցեց` Զարուհի Մխիկյանը
|
Դիտումներ: 1249 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Մարտ 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|