Շաբաթ, 20 Ապրիլ 2024, 11:49



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ՄԱՐՏԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ. «17 տարեկանում երգում էի
12:46
ՄԱՐՏԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ. «17 տարեկանում երգում էի
17 միլիոնանոց ռեստորանում...» – Պատմիր, խնդրեմ, ե՞րբ սկսեցիր զբաղվել երաժշտությամբ: – Առաջին անգամ երգել եմ հասուն տարիքում, երբ արդեն ՙմեծ՚ տղա էի: Առաջին երգս կատարել եմ իմ ՙՎերջին զանգի՚ օրը: Մինչ այդ երբևէ չէի մտածել երգելու մասին: Ծնվել և մեծացել եմ երաժիշտների ընտանիքում, պապիկս և հայրս եղել են մեծ երաժիշտներ: Երբ այդ օրը երգեցի, հասկացա որ դա ինձ մոտ լավ ստացվեց, ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում: Անկեղծ ասած ծնողներս դեմ էին իմ ընտրած մասնագիտությանը, նրանց միակ նպատակն էր, որ ես սովորեմ ԲՈՒՀ-ում, ծառայեմ, այնուհետև... այդպես շարունակ: Երկար ժամանակ այդ մասին խոսելուց և քննարկելուց հետո հայրս ասաց. ՙԵթե որոշել ես երգել, ուրեմն պետք է լինես լավագույններից մեկը, կամ` ամենալավը՚: Խոստացա, որ կսովորեմ պետական հաստատությունում, կծառայեմ բանակում և դրա հետ մեկտեղ կերգեմ: Երաժշտական կրթություն ստացել եմ իմ ընտանիքում, քանի որ մեր տունը երաժշտական մի դպրոց էր, ինձ կրթում էին ամեն օր ու ամեն վայրկյան: Երբ երգարվեստին ավելի լրջորեն սկսեցի ուշադրություն դարձնել սովորում էի ագրարային համալսարանի վարժարանի առաջի կուրսում: Այնուհետև ավարտեցի բուհը` այդ ընթացքում ծառայեցի... Մի խոսքով, արեցի այն, ինչն իմ ծնողներն էին խորհուրդ տալիս: Փառք Աստծո, այսօր ես կարողացել եմ հասնել ինչ-որ բանի, դա եղել է իմ աշխատասիրության շնորհիվ: – Սովորաբար, երբ ծնողները դեմ են լինում երեխաների որոշմանը, դա էլ ավելի մեծ ցանկություն է առաջացնում ընդդիմանալ, անել այն, ինչ ուզում ես... քեզ մոտ հակառակն էր... – Ասեմ, որ ես շա՛տ ծնողասեր եմ, չափազանց շատ եմ սիրում ծնողներիս, ես 25 տարեկան եմ, բայց իմ տանը ես դեռ երեխա եմ: Նրանց խոսքը իմ և ավագ եղբորս կյանքում երբեք չի անտեսվել, ու մենք միասին բոլորս երջանիկ ենք` շրջապատված փոխադարձ սիրով ու հարգանքով: Բացի դա տղամարդը պետք է միշտ ՙզինված՚ լինի, այս դեպքում մասնագիտական առումով, քանի որ Աստված չանի, հանկարծ երգչի մոտ խնդիրներ ծագեն ձայնի հետ կապված, կամ էլի ինչ-որ բան տեղի ունենա, ի՞նչ կլինի... երգիչը կկանգնի փաստի առաջ և չի կարողանա երգել: Պետք է տղամարդը երկրորդ մասնագիտություն ունենա: – Սովորաբար, երբ նայում ես ինչ-որ նոր երգչի տեսահոլովակ, անմիջապես զգում ես անորակ և որակով կատարումը, տեսահոլովակը: Քո դեպքում միանշանակ նկատվեց որակ... – Անկեղծ` շնորհակալ եմ... Մանկուց գեներն իմ մեջ եղել են, շրջապատված եմ եղել երաժիշտներով և այդ միտքը, հոգեբանությունը, այդ կրթությունն այսպես թե այնպես, իր նստվածքն է թողնում քո հոգու խորքում: Երբ սկսեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ, օրական մոտ 16, 20 ժամ 2 տարի պարապում էի: Ամեն օր սովորում էի 20-30 երգ, ու երբ սովորում էի, անպայման նվագում էի դաշնամուրով: Ինձ օգնել են և հուշել, թե ինչպես պետք է վարվեմ: Ես ունեմ մեծ բազա, դրա վրա հիմնվելով` հասկանում եմ նոր երգի արժեքը, թե ինչքանով այն կլինի հիթ, կսիրվի և դուր կգա հանդիսատեսին: Ես այդ ամենը միայնակ չեմ անում. ինձ օգնում են ընտանիքիս անդամները, իմ շատ լավ ընկեր Արմեն Մովսիսյանը, ով նաև իմ պրոդյուսերն է: – Երգիչներ կան, որոնց ձայնը երբեք չեն շփոթում այլ կատարողների ձայնի հետ... – Վերջերս եմ հասկացել, որ իմ դեպքում այդպես է: Առաջ այդպես չէր, հիմա հանդիսատեսը չի խառնում ինձ այլ երգչի հետ: – Մինչ ՙշուկա՚ մտնելը, շոու-բիզնեսի պահանջարկի հետ ծանոթացե՞լ ես, աշխատե՞լ ես հատուկ հիթ ստանալու համար... – Միանգամից պատասխանեմ, որ երգն ինձ համար նախ և առաջ հաճույք է, ես հաճույք եմ ստանում երգելուց: Երբեք չեմ կառչել երգից, որով պետք է ապրեմ: Առաջին քայլերս սկսեցի ռեստորանում երգելով, դրանից 4 ամիս անց ես հրավեր ստացա Հայաստանի համար առաջին ռեստորանից, ինձ խնդրեցին, որ ելույթ ունենամ: 17 տարեկանում ես երգում էի 17 միլիոնանոց ռեստորանում... ձեռք բերեցի արդեն բազմաթիվ երկրպագուներ: – Կա՞ն խանգարողներ... – Շոու-բիզնեսում կան իհարկե նաև ՙչուզողներ՚, և նույնիսկ իմ ականջին հասել է, որ մի քանի երգիչներ մեր էստրադայիցխնդրել են հեռուստաալիքներից մի քանիսին` չցուցադրել իմ տեսահոլովակները: Մի պահ ապշել էի, բայց հետո հասկացա, որ դա շատ լավ է, քանի որ կան մարդիկ, ովքեր վախենում են, խուսափում մրցակցությունից: Դա ինձ վստահություն ներշնչեց, ես հասկացա, որ անում եմ այն ,ինչ պետք է, և դա շատերին է պետք: – Ի՞նչ ծրագրեր ունես... – Շուտով կնկարահանեմ նոր տեսահոլովակ: Բացի դա, լույս կտեսնի իմ ձայնասկավառակը, այնուհետև կձայնագրվի նոր զուգերգ: Ինձ շատ են հարցնում մենահամերգի մասին: Բայց առայժմ չեմ կարող այդ թեմայով ոչինչ ասել ... Աղավնի Մանուկյան
Դիտումներ: 972 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz