Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024, 07:40



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » ՄԱՐՍ. ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
14:09
ՄԱՐՍ. ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐՍ. ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Երկրային մարսագնացի բնակելի համալիրում հինգ մոդուլ կա: Յուրաքանչյուրի ծավալը 500 քառակուսի մետր է: «Մարս-500» փորձի երկրորդ փուլի ընթացքում վեց կամավորներ այնտեղ ավելի քան երեք ամիս անցկացրին: Յուրաքանչյուրն առանձին խցիկ ուներ` վեց քառակուսի մետր անձնական տարածքով: Այսպիսի հարմարավետության մասին 40 տարի առաջ կարելի էր միայն երազել:
Քչերը գիտեն, որ 1967 թվականի վերջում բժշկա-կենսաբանական խնդիրների ինստիտուտում մեկնարկեց մի բացառիկ փորձարկում: Երեք հոգի` Անդրեյ Բոժկոն, Գերման Մանովցևը և Բորիս Ուլիբիշևը, մի ամբողջ տարի անցկացրին փորձարարական համալիրի փոքրիկ խցիկում: Մակերեսը` ընդամենը 12 մետր:
«Դա շատ փոքր տարածք է երեք հոգու համար: Երբ մենք բացում էինք դարակները և քնելու տեղերը, ընդհանրապես շարժվելու տեղ չէր լինում»,–  հիշում է Անդրեյ Բոժկոն:
«Մի քանի օր հետո, երբ մենք արդեն սովորել էինք, քիչ թե շատ հարմարվել, հասկացանք, թե ինչ պատմության մեջ ենք ընկել,—  ասում է ինժեներ Բորիս Ուլիբաշևը:— Իսկ ելք, իհարկե, չկար: Հասկանու՞մ եք: Իսկ առջևում դեռ մի ամբողջ տարի կար՚:
Բացարձակ մեկուսացում արտաքին աշխարհից: Շփում միայն փորձի ղեկավարի հետ՝ ռադիոկապով: Փորձի գիտական նպատակը՝ փակ տարածության մեջ կենսաապահովման համակարգերի մշակումը: Նախագիծը բացարձակապես գաղտնի էր: Փաստորեն՝ ուրիշ մոլորակ թռչելու պատրաստություն: Փորձի մասնակիցները հարազատներին ասել էին, որ գնում են Հյուսիսային բևեռ երկար գործուղման:
«Ջուրը մեզից էր: Այն անցնում էր ֆիլտրերի միջով, և այդ ջրից մենք պետք է պատրաստեինք և՜ բորշչ, և՜ շչի»,— պատմում է Բոժկոն: Ամեն ինչը խստորեն տնտեսվում էր: Տիեզերքում ամեն գրամը ոսկու գին ունի: Լողանում էին 10 օրը մեկ անգամ: Ուտելիքի բաժինը՝ օրը 1000 կալորիա: Համեմատության համար ասենք, որ ժամանակակից տիեզերագնացները օրական 3000 կալորիա են սպառում: Փորձի ընթացքում ինժեներ Բորիս Ուլիբիշևը 12 կիլոգրամով նիհարել է:
Ամենատհաճ պահերից մեկը, ըստ Անդրեյ Բոժկոյի« լնդերի արյունահոսությունն էր. ՙԱրյունը քսվում էր այն բաժակների ծայրերին, որոնցից մենք խմում էինք: Բորիսն ասաց, որ այդպիսի բաժակից չի խմի՚:
Անընդհատ աղմուկ: Գիշեր, թե ցերեկ՝ օդափոխիչներն աշխատում էին: Ձայնի բարձրությունը` 90-100 դեցիբել« ինչպես մետրոյում: Այսպիսի իրավիճակում պետք էր ոչ միայն ապրել« այլ՝ նաև լարված աշխատել:
«Մենք ստիպում էինք անձնակազմին զբաղվել գիտական աշխատանքով: Բոժկոն գիտական աշխատանքով էր զբաղվում ջերմոցում. հետևում էր բույսերի աճին: Մանովցևը փորձում էր նոր բժշկական տեխնիկան, Ուլիբիշևը գլխավոր վերանորագողն էր»,– ասում է փորձի տեխնիկական ղեկավար Ալեքսանդր Ադամովիչը:
Փորձի մասնակիցներն իրենք էլ դարձան ուսումնասիրության առարկա: Բոլոր իրադարձությունները շուրջօրյա նկարահանվում էին 3 տեսախցիկներով: ՙԻհարկե, դժվար է սովորել դրան, բայց ժամանակի հետ մենք սկսեցինք ավելի քիչ ուշադրություն դարձնել այդ տեսախցիկներին՚,— իր հիշողություններն է կիսում Բոժկոն:
Հոգեբանական թեստեր, բժշկական ուսումնասիրություն, շաբաթը 2 անգամ՝ արյան անալիզ: Փորձի մասնակիցները կատակով այդ օրերն անվանում էին ՙարյունոտ՚: Վթարային օրերի համար անվանում չհնարեցին: Պլյուս 30 ջերմասիճանի, 90% խոնավության և նորման 10 անգամ գերազանցող ածխաթթու գազի պայմաններում կատակելու ցանկություն չէր առաջանում:
— Բորի՜ս, ինչպե՞ս ես քեզ զգում:
–  Ինքնազգացողությունս վատացել է, շոգ է, շնչելու օդ չկա:
Սակայն պարզվեց, որ ամենադժվարը ոչ թե կենցաղն ու վթարային իրավիճակներն են, այլ անձնակազմի կոնֆլիկտները: Փորձի մասնակիցները երեքն էին: Ըստ հոգեբանների՝ կոլեկտիվում մարդկանց ամենադժվար քանակությունը: Կոնֆլիկտները, առաջնորդության համար պայքարն անխուսափելի են:
Մեկուսացման պայմաններում մարդկանց փոքրաթիվ քանակությունն իրեն այլ կերպ է պահում, նկատի ունեմ՝ ով է գլխավորը, ինչպես քեզ պահել, ով ում է ճնշում, այսինքն՝ այնպիսի պահեր, որոնք մինչ օրս էլ ուսումնասիրության առարկա են՚,–  ենթադրում է կենսաբան-փորձարկող Անդրեյ Բոժկոն:
«Մենք երեքն էինք: Ի՞նչ է նշանակում երեք: Հասկանու՞մ եք: Դա նշանակում է երկուս և մեկ, այսինքն՝ կոալիցիաներ: Մե՜կ այս զույգը, մե՜կ՝ մյուսը»,— պատմում է ինժեներ-փորձարար Բորիս Ուլիբիշևը: ՙՅուրաքանչյուր կոլեկտիվում՝ և՜ մարդկային, և՜ կենդանական, բազմաթիվ այդպիսի օրինակներ կան. կոլեկտիվի անդամներն ինչ-որ, չասենք՝ հիմարի, այլ՝ ցածր մակարդակի, կոլեկտիվում ցածր կարգավիճակ ունեցող մարդու միջոցով փորձում են կայանալ՚,- Ուլիբիշևի միտքը շարունակում է բժիշկ-փորձարկող Գերման Մանովցևը:
Միակ թեթևացումը ջերմոցն էր: Համաձայն թռիչքի օրենքների՝ այն ամրացրին հիմնական համալիրին մի քանի ամիս անց: Նոր կենսական տարածք հայտնվեց: Անդրեյ Բոժկոն հիշում է. ՙԲորիսը կիթառ ուներ: Նա երբեմն գնում էր ջերմոց կիթառով, և ես ու Գերմանը լսում էինք տխուր մեղեդիները՚:
Շատ դժվար էր, բայց նրանք հաղթահարեցին դա: 68-ի նոյեմբերին՝ փորձից մեկ տարի անց, փորձի մասնակիցները լքեցին խցիկը: Նրանց դիմավորեցին՝ ինչպես հերոսների: «Նրանց հետ հանդիպմանը հրավիրված էին կառավարության անդամներ, տիեզերագնացներ, իհարկե, փորձի ղեկավարները: Մեզ՝ լաբորանտներին, բժիշկներին, հասարակ աշխատակիցներին թույլ չտվեցին մասնակցել հանդիպմանը»,- ասում է Վիոլետա Գորոդինսկայան՝ դիտակետի օպերատորը:
Այսօր նրանք նորից հանդիպեցին: Հանդիպեցին, որպեսզի հրաժեշտ տան փորձարարական համալիրին, որը մի ամբողջ տարի նրանց տունն էր եղել: Խցիկը, որտեղ անցկացվեց դեպի Մարս տանող ճանապարհը մի քիչ ավելի կարճացնող աշխարհի առաջին փորձը, շուտով ապամոնտաժելու են:
41 տարի անց նրանց փոխարինել են նոր հերոսներ: Փոխվել են դեկորացիաները: Երկրային տիեզերական տունն ավելի հարմարավետ դարձնել, անձնակազմի կոնֆլիկտային իրավիճակները հասցնել նվազագույնի՝ հնարավոր դարձավ առաջին գաղտնի փորձի անդամների անսասանության շնորհիվ:

ԵՐԿԻՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՔՉԱՆՈՒՄ Է ՋՐԱՅԻՆ ԳՈԼՈՐՇՈՒ ՔԱՆԱԿԸ


Պարզ­վում է, որ ջրա­յին գո­լոր­շին, ավե­լի ճիշտ` նրա քա­նա­կու­թյու­նը, որը պահ­պան­վում է Երկ­րի մթնո­լոր­տում, հան­դի­սա­նում է գլո­բալ ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րաց­ման պատ­ճառ­նե­րից մե­կը: Որ­քան այն մե­ծա­նում է, այն­քան ավե­լի արագ է ըն­թա­նում տա­քաց­ման պրո­ցե­սը: Այս եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րն արվել են գիտ­նա­կան Սյու­զան Սո­լո­մո­նի կող­մից օդե­րև­ու­թա­բա­նա­կան հրթիռ­նե­րի տվյալ­նե­րի բազ­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րու­թյան հի­ման վրա, ինչ­պես նաև Երկ­րի կլի­մա­յի փո­փո­խու­թյան հա­մա­կարգ­չա­յին մո­դե­լա­վոր­ման օգ­նու­թյամբ: Հաս­տատ­վել է, որ մթնո­լոր­տա­յին խո­նա­վու­թյան ազ­դե­ցու­թյու­նը հա­մընդ­հա­նուր տա­քաց­ման գոր­ծում 20-րդ դա­րի 90-ական թվա­կան­նե­րին եղել է 30%: Այս թի­վը պա­տա­հա­կան չէ: Բա­նն այն է, որ 1990-2001թթ. ջրա­յին գո­լոր­շու քա­նա­կը Երկ­րի մթնո­լոր­տում աճել է, բայց հե­տո կտրուկ իջել է 10%-ով: Դա էլ թույլ է տա­լիս հաս­տա­տել, որ հենց 30% է կազ­մում մթնո­լոր­տա­յին խո­նա­վու­թյան ազ­դե­ցու­թյու­նը Երկ­րի հա­մընդ­հա­նուր տա­քաց­ման գործընթացի վրա: Սա­կայն 2001 թվա­կա­նից հե­տո հա­մընդ­հա­նուր տա­քաց­ման արա­գու­թյու­նը, հա­մե­մա­տած 1990 թվա­կա­նի հետ,  1/4 -ով ըն­կել է: Գիտ­նա­կան-օդե­րև­ու­թա­բան­նե­րը դա բա­ցատ­րում են մթնո­լոր­տում ջրա­յին գո­լոր­շու պա­րու­նա­կու­թյան 10% անկ­մամբ: Եվ չնա­յած տա­քա­ցու­մը դան­դա­ղեց­վել է, գիտ­նա­կան­նե­րը մնում են իրենց նախ­կին կար­ծի­քին:

Գիտնականները բացահայտել են լուսատտիկների գաղտնիքը


Գիտ­նա­կան­նե­րին հա­ջող­վել է բա­ցա­հայ­տել և բա­ցատ­րել լու­սատ­տիկ­նե­րի լույ­սի գաղտ­նի­քի բո­լոր ման­րա­մաս­նե­րը: Նրանց այդ ռո­ման­տիկ հատ­կու­թյու­նը նա­խա­տես­ված է հա­կա­ռակ սե­ռին գրա­վե­լու և հա­ղոր­դակց­ման հա­մար:
Լու­սատ­տիկ­նե­րը փափ­կա­կա­շի բզեզ­ներ են, որոնք պատ­կա­նում են Lampyridae ցե­ղին և այժմ ավե­լի քան եր­կու հա­զար տե­սակ ու­նեն: Նրանք հայտ­նի են իրենց բի­ո­լյու­մի­նես­ցե­նա­ցի­ա­յի` այ­սինքն` մթու­թյան մեջ լույս տա­լու շնոր­հիվ:
Բի­ո­լյու­մենս­ցե­նա­ցի­ան պայ­մա­նա­վոր­ված է լու­սատ­տի­կի մարմ­նում լյու­ցի­ֆե­րին (լա­տի­նե­րեն lucifer` լու­սա­բեր բա­ռից) պիգ­մեն­տի առ­կա­յու­թյամբ, որը, հայտն­վե­լով հա­տուկ ֆեր­մեն­տի ազ­դե­ցու­թյան տակ, ար­տա­զա­տում է մնա­ցոր­դա­յին էներ­գի­ան  լույ­սի տես­քով: Ընդ որում, լույ­սի է վե­րած­վում էներ­գի­ա­յի շուրջ 87-90%-ը: Դա շատ բարձր ՕԳԳ է (օրի­նա­կի հա­մար` շի­կաց­ման լամ­պե­րի ՕԳԳ-ն ըն­դա­մե­նը 5% է, մնա­ցա­ծը ջեր­մու­թյուն է դառ­նում):
Զար­մա­նա­լի է նաև այն փաս­տը, որ լյու­ցի­ֆե­րի­նի բի­ո­լյու­մեն­սա­ցի­ա­յի գույ­նը բո­լոր լու­սատ­տիկ­նե­րի մոտ տար­բեր է` կարմ­րա­դեղ­նա­վու­նից մին­չև կա­նաչ:
Մի խումբ գիտ­նա­կան­ներ Պե­կի­նում փոր­ձեր են անց­կաց­րել ճա­պո­նա­կան ջրա­յին լու­սատ­տիկ Luciola cruciata-ի վրա և ու­սում­նա­սի­րել նրանց լու­սա­վո­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րը: Ռենտ­գե­նա­յին վեր­լու­ծու­թյու­նը և հա­մա­կարգ­չա­յին մո­դե­լա­վո­րու­մը ցույց են տվել, որ լյու­ցի­ֆե­րի­նի ար­ձա­կած լույ­սի ալի­քի եր­կա­րու­թյան փո­փո­խու­թյու­նը որոշ­վում է լու­սա­վո­րող հա­մա­կար­գի բև­ե­ռայ­նու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րով: Գիտ­նա­կան­նե­րը են­թադ­րում էին, որ ռե­ակ­ցի­ան տե­ղի է ու­նե­նում ֆեր­մեն­տի` իր չա­փե­րը փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյան շնոր­հիվ: Չա­փե­րի փո­փո­խու­թյու­նը բե­րում է էներ­գի­ա­յի ար­տա­զատ­ման փո­փո­խու­թյա­նը և, հե­տև­ա­բար, ավե­լի եր­կար կամ կարճ լույ­սի ալի­քի:
Սա­կայն այս տե­սու­թյու­նը կա­տա­րյալ չէ և ճշտո­րեն չի նկա­րագ­րում լու­սա­վո­րու­թյան գույ­նի փո­փո­խու­թյուն­նե­րը: Ըստ նրանց` գույ­նը կա­րող է փո­փոխ­վել կա­տա­լի­զի ներ­սում լար­ման ան­գամ ամե­նաչն­չին փո­փո­խու­թյան ազ­դե­ցու­թյան տակ: Իսկ սպի­տա­կուց­նե­րի բև­ե­ռայ­նու­թյան վրա շատ բան կա­րող է ազ­դել` սկսած ձև­ից մին­չև ջրի մո­լե­կուլ­նե­րը: Գիտ­նա­կան­նե­րին հա­ջող­վեց ազ­դել` որոշ մու­տա­ցի­ա­ներ առա­ջաց­նել, որոնք բե­րե­ցին ամի­նաթ­թու­նե­րի փո­փո­խու­թյա­նը, և ստի­պել մի­ջատ­նե­րին լու­սա­վո­րել անհ­րա­ժեշտ գույ­նով
Դիտումներ: 792 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Mars | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz