ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 09:21



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԿՐԾՔԻ ԿԱԹՈՒՄ ՆՅՈՒԹԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՉԱՐՈՐԱԿ ԲՋԻՋՆԵՐԸ
12:12
ԿՐԾՔԻ ԿԱԹՈՒՄ ՆՅՈՒԹԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՉԱՐՈՐԱԿ ԲՋԻՋՆԵՐԸ

ԿՐԾՔԻ  ԿԱԹՈՒՄ  ՆՅՈՒԹԵ­ՐԸ  ՍՊԱՆՈՒՄ  ԵՆ  ՉԱՐՈՐԱԿ  ԲՋԻՋՆԵՐԸ

Լունդայի և Գոտենբուրգի համալսարանների գիտնականները հաղորդում են, որ կրծքի կաթում նյութերն ընդունակ են քայքայելու քաղցկեղային բջիջները: Չնայած մարդկային ալֆա-լակտալբումինը (սՈՍՑՈՓՌÿ-կրծքով կերակրել), որը ստացել է HAMLET անունը, հայտնաբերվել է դեռ մի քանի տարի առաջ, բայց գիտնականները միայն հիմա են ստուգում դրա ներգործությունը այցելուների վրա:  HAMLET-ը հայտնաբերվել է շատ պատահականորեն, երբ ուսումնասիրում էին կրծքի կաթի հակաբակտերիալ հատկությունը: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն պարունակում է սպիտակուց և ճարպային թթուներ: Սակայն դեռ չէր պարզվել, որ այդ նյութերը կրծքի կաթի մեջ ձևավորվում են ինքնաբերաբար: Լաբորատոր փորձերը ցույց տվեցին, որ ալֆա-ալբումինը ներգործում է քաղցկեղի մոտ 40 տարբեր տեսակների վրա: Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել դրա ներգործությունը մաշկի, լորձաթաղանթի և ուղեղի քաղցկեղի վրա: Ի դեպ, այդ նյութերը չեն վնասում առողջ բջիջներին: Այժմ գիտնականներն այն հարցի շուրջ են աշխատում, թե ինչպես են ուռուցքների բջիջներն ընդունում կրծքի կաթի էլեմենտները:   

 ԱՐՄԱՎԸ  ՓՐԿՈՒՄ Է  ԾԵՐԱՑՈՒՄԻՑ ԵՎ  ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶԻՑ

Վերջերս Իսրայելի մասնագետների կողմից արված հետազոտությունները ցույց տվեցին, որ սննդի մեջ արմավենու պտուղների կանոնավոր օգտագործումնօգնում է պակասեցնել արյան մեջ ճարպի քանակը և այդպիսով նվազեցնում  է սիրտ-անոթային հիվանդությունների (հատկապես` աթերոսկլերոզի) զարգացման հավանականությունը: Այն նպաստում է արյան մեջ pH-ի մակարդակի ցածրացմանը և դանդաղեցնում է նաև ծերացման գործընթացը: Կամավորների վրա արված հետազոտությունը ցույց է տվել, որ արմավենու հատապտուղների կանոնավոր օգտագործումը 8%-ով նվազեցնում է արյան մեջ վնասակար ճարպերի քանակը:

Ինչպես հայտնի է, արմավը պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա, սակայն փորձարկվողներից և ոչ ոքի մոտ չի նկատվել արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, այնինչ նախկինում կարծում էին, թե արմավը նպաստում է շաքարային դիաբետի զարգացմանը:

ՙՀետազոտության արդյունքները մեզանից պահանջում են բացատրել արմավենու հատապտուղների գործունեության մեխանիզմը, թե ինչպես է այն նվազեցնում արյան մեջ ճարպի քանակությունը՚,– ասել է ուսումնասիրողների խմբի ղեկավար պրոֆեսոր Միխայիլ Ավիրամը:

 

ԻՆՖԱՐԿՏԻՑ   ՄԱՀԱՆԱԼՈՒ   ՎՏԱՆԳԸ   ԿԱԽՎԱԾ   Է   ԱՏԱՄՆԵ­ՐԻ  ՔԱՆԱԿԻՑ

Շվեդ գիտնականները հայտարարել են, որ ատամների կորուստը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահանալու վտանգը: Այն նաև վտանգավոր գործոն է միոկարդ ինֆարկտի համար: Պարզվել է, որ որքան քիչ ատամներ են մնացել մարդու մոտ, այնքան մեծ է այդ վտանգը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հաճախականությունը: Այդ իսկ պատճառով արդեն ապացուցվել է ատամների քանակի և սրտի իշեմիկ հիվանդությունների միջև եղած ուղիղ կապը:

Գիտնականները 12 տարվա ընթացքում ուսումնասիրել են 7674 մարդու, որոնց մեծ մասը տառապում էր պերիդոնտային հիվանդություններով: Ուսումնասիրության ընթացքում 629 մասնակիցները մահացան, որից 299-ը` սրտի հիվանդություններից:

Այսպիսով, ըստ ուսումնասիրությունից ստացված արդյունքների, այն մարդկանց մոտ, ովքեր ունեն 10 և ավելի քիչ ատամներ, մեծանում է սրտի իշեմիկ հիվանդություններով տառապելու վտանգը 7 անգամ ավելի շատ, քան նույն սեռի և նույն տարիքի այն անձանց մոտ, ովքեր ունեն ավելի քան 25 ատամ:  

Դիտումներ: 699 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz