ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 13:05



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆ
13:53
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆ
ՋՈՒԼԻԵՏԱ  ԲԱԲԱՅԱՆ

Սիրված դերասանուհի Ջուլիետա Բաբայանը արդեն 45 տարի աշխատում է Գ. Սունդուկյանի անունը կրող մայր թատրոնում: Նա հպարտանում է, որ աշխատել է հայ բեմի մեծերի հետ և շատ բան սովորել նրանցից:
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաբեմադրություններում, «Իմ տունը քո տունն էե հեռուստածրագրում, «Բումերանգներե-ում, «Մի կաթիլ մեղրե հեռուստասերիալում: Վայելում է հեռուստադիտողի սերն ու հարգանքը: Մասնակցել է  բազմաթիվ արտասահմանյան ֆիլմերի հայերեն հնչյունավորմանը:
Նկարահանվել է Ռոդիոն Նահապետովի «Իմ մեծ հայկական հարսանիքըե կինոնկարում:


–  Հիշու՞մ եք Ձեր առաջին բեմելը, ո՞ր ներկայացման մեջ եք խաղացել:
–  Իմ շատ սիրելի ուսուցիչ Վարդան Աճեմյանի բեմադրած «Արա Գեղեցիկե ներկայացման մեջ: Կարևորն այն է, որ պետք է կանգնեի իմ կուռք Մետաքսյա Սիմոնյանի կողքին, և շատ հուզված էի:
–  Լա՞վ է ճանաչված և սիրված լինելը:
–  Իհարկե լավ է, երբ ժողովուրդը հանդիպում, գրկում, համբուրում է, ընդունում հարազատի պես: Նաև, միաժամանակ, պարտավորեցնող է:
–  Երբևէ հումորի օգնությամբ կարողացե՞լ եք դուրս գալ անելանելի վիճակից:
–  Անպայման, եղել է, երբ փակուղուց դուրս եմ եկել, հարթել եմ ամեն ինչ միայն կատակի տալով:
–   Տանը և աշխատանքում Ջուլիետան նույն մա՞րդն է:
–  Այո, նույնն եմ, առանց դիմակի:
–  Ի՞նչ է բամբասանքը:
–  Իրականությանը չհամապատասխանող խոսակցություն: Ինձ շատ հաճախ ասում են, որ շատ լավ փեսա ունեմ, պիտի երջանիկ լինեմ, որ...  իբր Աշոտ Ղազարյանի զոքանչն եմ, և շատ այլ անհավանական բաներ:
–  Ավանդապա՞շտ եք:
– Սիրում, հարգում եմ մեր պապենական ավանդույթները և հնարավորինս փորձում եմ տեր կանգնել, իրագործել:
–   Խոհանոց սիրու՞մ եք:
–  Շատ եմ սիրում պատրաստել և հյուրասիրել:
–   Տղամարդկանց հե՞տ է հեշտ ընկերություն անել, թե՞ կանանց:
– Ե’վ մտերմությունը, և’ աշխատանքը նախընտրելի  է տղամարդկանց հետ:
–  Ձեր սիրած ծաղիկը:
–  Բոլորն էլ սիրում եմ, բայց կակաչը` առանձնահատուկ ձևով:
–  Ո՞ր տոնն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
–  Ամանորը, քանի որ ազգովի ենք նշում:
–  Հիմա շատ չե՞ն «աստղերը՚:
–  Շա՛տ - շա՛տ են: Ոչ միայն «աստղը՚, այլև ամեն տեսակի կոչումները դարձել են էժանագին:
–   Ի՞նչ է երջանկությունը:
–  Լավ զավակներ և թոռներ ունենալը, սիրած աշխատանքով զբաղվելն ու ժողովրդի սերն ու հարգանքը վայելելը:
–  Որևէ անմոռանալի դեպք կարո՞ղ եք հիշել:
–  Մի անգամ Մեծն Վահրամ Փափազյանին հանդիպեցի մեր թատրոնի բուֆետում: Անմիջապես կանգնեցի: Նա ասաց. « Նստիր, նստիր, մանչս: Ափդ տուր` նայիմ՚:
Ես զարմացած և հուզված մեկնեցի ձեռքս: Նայե՛ց, նայե՛ց ու հարցրեց. «Անունդ ի՞նչ էե: «Ջուլիետե-պատասխանեցի ես: Նա խոժոռված նայեց ինձ ու շարունակեց. «Եղբայր ունի՞ս, անոր անու՞նն ինչ էե.
–   Համլետ:
Նա զայրացած ասաց.
–  Է՛, հայրդ Շեքսպիրին շա՞տ կսիրեր:



 Զրուցեց  Զարուհի Մխիկյանը
Դիտումներ: 1518 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz