ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԲԱԺԱՆՎԵԼ - 26 Հունիսի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:33



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԲԱԺԱՆՎԵԼ
12:14
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԲԱԺԱՆՎԵԼ

ԵԹԵ ՈՐՈՇԵԼ ԵՔ ԲԱԺԱՆՎԵԼ, ՙՄԻ ՁԳԵՔ ՌԵԶԻՆԸ՚

  Դժվար է ասել, թե որն է ավելի քիչ հաճելի, երբ քե՞զ են լքում, թե՞ երբ դու ես լքում: Ամեն դեպքում, այդ տհաճ իրավիճակը կարելի է հարթել բաժանման քաղաքակիրթ մեթոդների օգնությամբ, որոնց հետ էլ մենք ձեզ կծանոթացնենք:

 *** 

Եթե լքել են ձեզ, փորձեք ՙպահպանել ձեր դեմքը՚ և մի կորցրեք սեփական արժանապատվության զգացումը: Առանց ավելորդ էմոցիաների` զուգընկերոջը խնդրեք բացատրել իր որոշման պատճառները: Փորձը ցույց է տվել, որ տղամարդը, ելնելով զուգընկերուհու հանգիստ վարքից, երբեմն պատրաստ է մեկ անգամ ևս մտածել և, հնարավոր է, փորձի հարթել հարաբերությունները: Ամեն դեպքում, նման իրավիճակում արցունք թափելը, խնդրելը, վիճելը կամ տղամարդուն վիրավորելը անիմաստ է:

 *** 

Եթե բաժանվելու նախաձեռնությունը ձերն է, ձեր զուգընկերը նույնպես իրավունք ունի բացատրություն լսելու: Չէ՞ որ մի որոշ ժամանակ ինչ-որ ընդհանուր բան կար ձեր և նրա միջև: Սակայն եթե զրույցի ընթացքում առաջանում են կասկածներ, թե արդյոք դուք ճի՞շտ եք վարվում, օգնության կանչեք ձեր վճռականությանը. դուք արդեն վերջնական որոշում եք կայացրել. դա ճի՞շտ է:

 

***

Լինում է նաև այնպես, որ զույգերից երկուսն էլ միաժամանակ են հասնում այն բանի գիտակցման, որ պետք է վերջ դնել իրենց հարաբերություններին: Նման դեպքում պետք չէ փնտրել մեղավորներ, ավելի լավ է հարցին մոտենալ գործնական տեսանկյունից: Ճիշտ է, որոշ զույգեր, բաժանման որոշումն ընդունելով, երբեմն ՙձգում են ռեզինը՚` մնալով սեքսուալ զուգընկերներ: Բայց դժվար թե նույնիսկ շատ հաճելի սեռական կապը արժանի լինի նրան, որ պահպանեք նման անհեռանկարային հարաբերությունը:

 *** 

Երբեմն բաժանումը լինում է ոչ թե զգացմունքների սառեցման պատճառով, այլ հանգամանքների բերումով. զուգընկերներից մեկը երկար ժամանակ մեկնում է ինչ-որ տեղ, կամ ձեզ խանգարում են ընտանեկան հանգամանքները: Նման դեպքում ավելի լավ է անմիջապես հրաժարվել նախկին զուգընկերոջ հետ բոլոր տեսակի կապերից: Ի վերջո, եթե ձեր զգացմունքներն այդքան ուժեղ լինեին, մի՞թե այդ հանգամանքները ձեզ կարող էին խանգարել: Շրջեք այդ էջը և փորձեք նորից սիրել:

 *** 

Եվս մեկ ոչ պակաս կարևոր խնդիր, որը հաճախ առաջանում է երկու մարդկանց բաժանման ժամանակ. համատեղ ապրուստի կիսում: Եթե ամուսնական համաձայնագիրը կամ այս կամ այն նյութականի պատկանելության որևէ պայմանավորվածություն բացակայում է, բաժանման գործընթացը կարող է երկարել և անգամ խոր աղետ առաջացնել: Եթե չեք կարողանում համաձայնության գալ, մի ամաչեք, դիմեք դատարան: Որպեսզի դա չլինի, փորձեք պահպանել ՙոսկե միջինի՚ կանոնը: Փորձեք լինել արդարամիտ ևձեր, ևզուգընկերոջ հանդեպ, կարողացեք հրաժարվել ինչ-որ բանից` առավել արժեքավոր բանին հասնելու համար:

 

Դիտումներ: 414 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2016