Ինչպես են նշում Սուրբ Ծնունդը - 11 Դեկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:33



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » Ինչպես են նշում Սուրբ Ծնունդը
19:01
Ինչպես են նշում Սուրբ Ծնունդը


Սուրբծննդյան տոնի ավանդական գույները կարմիրն ու կանաչն են: Դրանք մշտականաչ սուրբծննդյան եղևնու և օջախում վառվող կրակի գույներն են:Շվեցարիայում Սուրբ Ծննդի նախօրեին լուրջ աշխատանք է ծավալվում: Տղամարդիկ ցախ են կոտրում, կանայք մաքրում են սպասքը, սենյակները, սեղանների վրա կախում են ծղոտե թագերը, հատակը ծածկում են եղևնու թարմ ճյուղերով: Սեղանի զարդարանքն է խաշած լեզուն և խոզի տապակած գլուխը, գարեջուրը: Տոնական ընթրիքին մատուցում են խնձորով և սալորով սագ, խոզի տապակած միս, շոգեխաշված կարտոֆիլ, դդմիկներ, մրգերով թխվածք:


Իտա­լի­ա­յում Սուրբ Ծննդից առաջ տա­նը մեծ մաք­րու­թյուն է սկսվում: Իսկ տո­նա­կան գի­շե­րը` ու­ղիղ կես­գի­շե­րին, սկսվում է Սուրբծնն­դյան ժա­մեր­գու­թյու­նը: Այն տև­ում է մեկ ու կես ժամ: Վա­տի­կա­նում պա­տա­րա­գը մա­տու­ցում է Հռո­մի Պա­պը: Յու­րա­քան­չյուր տա­ճա­րում տե­ղադ­րում են մա­նուկ Հի­սու­սի ար­ձա­նի­կով փոք­րիկ մսու­րը: Ավան­դույ­թի հա­մա­ձայն` պա­տա­րա­գին պետք է մաս­նակ­ցեն ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը:
Տա­նը ընթ­րի­քին օրհ­նած սագ են մա­տու­ցում: Սե­ղա­նին ան­պայ­ման պետք է լի­նի ոսպ, սպի­տակ լո­բի, թուր­քա­կան ոլոռ, կա­ղամբ, սար­դի­նով մա­կա­րոն: Նվեր­նե­րը բա­ժա­նում են դեկ­տեմ­բե­րի 25-ի առա­վո­տյան:


Գերմանիայում նախաամանօրյա հանդիսությունները սկսվում են Ամանորից շատ առաջ: Ըստ ավանդույթի, նոյեմբերի վերջում քաղաքներից գրեթե 200-ը սուրբծննդյան տոնավաճառներ են կազմակերպում: Միջնադարյան գեղագիտական հագուստներով վաճառականները խաղալիքներ, նվերներ, իմբիրի հաց, տաք գինի և տապակած շագանակներ են վաճառում:
Սեղան նստելուց առաջ երեխաները կատարում են սուրբծննդյան երգը: Իսկ ընթրիքը շատ առատ է` տապակած սագ և ընկույզով, չամիչով, մարցիպանով թխվածք:


Չեխիայում եղևնիները զարդարվում են հատկապես մանրակրկիտ, սովորաբար դեկտեմբերի 24-ի երեկոյան: Սկզբում լավ տրամադրության համար մարդիկ միմյանց նվերներ են տալիս և միայն դրանից հետո ամբողջ ընտանիքով հավաքվում են տոնական սեղանի շուրջ:
Սեղանի կենտրոնում դրվում է չամանով խորոված ծածանը: Իսկ ընթրիքից հետո զբաղվում են գուշակությամբ: Գուշակության ամենասիրված ձևը խնձորներով գուշակությունն է: Խնձորը կիսում են մեջտեղից, եթե կիսելուց հետո խնձորի մեջ աստղիկ է երևում, ուրեմն տարին երջանիկ է լինելու: Ոմանք սիրում են ջրի մեջ վառված մոմերով ընկույզի կեղև դնել: Եթե մոմը չխորտակվի, ապա այդ տարի հաջողություն կսպասվի:



Իսպանիայում Սուրբ Ծնունդը նույնպես ուրախ են նշում: Բնակչության մեծ մասը շքեղ տոնական հագուստներով դուրս է գալիս փողոց, բոլորը երգում ու պարում են: Հրուշակեղենի խանութները շարունակում են իրենց աշխատանքը ողջ գիշեր, քանի որ տոնը պետք է լինի ոչ միայն ուրախ, այլ նաև քաղցր:







Հունգարիայում հունգարացի կաթոլիկների սուրբծննդյան ճաշացանկը զգալիորեն տարբերվում է հունգարացի բո-
ղոքականների ճաշատեսակից: Ի տարբերություն բողոքականների, կաթոլիկները պահպանում են հստակ հաջորդականությունը ինչպես կերակուրը մատուցելու, այնպես էլ կերակրատեսակի բազմազանության մեջ:
Ընթրիքը սկսում են նրանից, որ մի կտոր հացի հետ ուտում են սխտորի մեկ պճեղ, այնուհետև` մեկ ընկույզ և խնձորի մի փոքր մաս: Հաջորդ կերակուրը փլավն է, կարագով լոբի, կաթնաշոռի բլիթներ, քաղցրավենիք և վերջում կաղամբով կամ լոբիով ապուր: Սեղանի ամենակարևոր կերակուրը խոճկորն է, որը, ըստ հավատալիքների, երջանկություն է բերում:



Շվեյցարիայում հատուկ սեղանի վրա դնում են ճյուղերից և ծաղիկներից ծաղկեփունջը և ամեն կիրակի այդ ծաղկեփնջի վրա մեկ մոմ են դնում: Չորրորդ մոմի առկայությունը հուշում է Սուրբ Ծննդի մոտալուտ լինելը: Տոնական սեղանին` ավանդական սաղմոն և յուրահատուկ տապակած միս:






Շոտլանդիայում Սուրբ Ծննդին թխում են հին կելտական ուտեստը` վարսակաձավարով բարակ և կլոր բլիթներ: Դրանք բաժանվում են վաղ առավոտյան ընտանիքի բոլոր անդամներին, որոնք կարելի է ուտել միայն ընթրիքի ժամանակ: Բլիթները հարկավոր է ամբողջ օրը ձեզ մոտ պահել: Եթե դուք ջարդեք կամ մի փոքր ուտեք այն, ապա մյուս տարի կպատժվեք, իսկ եթե անվնաս պահեք այն, ապա լավ նորություններ կլսեք: Եվ իհարկե սեղանին` տապակած սագ:

Դիտումներ: 422 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2016