Հինգշաբթի, 18 Ապրիլ 2024, 09:30



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՏՎԵԼ ՍԻՐԵԼԻԻ ՀԵՏ
14:16
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՏՎԵԼ ՍԻՐԵԼԻԻ ՀԵՏ
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՏՎԵԼ ՍԻՐԵԼԻԻ ՀԵՏ

Ե րբեմն հասունանում է այն պա հը, երբ Ձեր սիրելին ընդունում է այնպիսի որոշում, ինչպիսին բաժանումն է: Այնինչ, բոլորովին վերջերս ամեն ինչ հիանալի էր`«Սեր ամբողջ կյանքի համար»: Նման ուժեղ հարվածից հետո կինը կորցնում է ինքնակառավարումը, կյանքը կորցնում է իր ողջ իմաստը, և որոշ ժամանակ անց Դուք հասկանում եք, որ առանց նրա չեք կարող: Առաջինը, ինչ Դուք ցանկանում եք, սիրելիին զանգելն է` հաշվի չառնելով վիրավորված ինքնասիրությունը, սակայն ինչ-որ բան հետ է կանգնեցնում: Տանջանքները շարունակվում են, իսկ ելք դեռևս չկա: Ի՞նչ անել նման իրավիճակում:
Գլխավորը` մի շտապեք հաշտություն կնքել, որքան էլ որ դա ցանկանաք: Նրան ժամանակ տվեք, որպեսզի նա գիտակցի, թե ինչքան թանկ եք Դուք նրա համար: Որոշ տղամարդիկ իրենց կորուստը գիտակցում են մի քանի ժամում, մյուսները` մի քանի օրում: Մի շտապեք նրան զանգահարել, մի քիչ համբերեք: Նման մարտավարությունը կաշխատի ի օգուտ Ձեզ:
Երբեք տղամարդուն մի կանգնեցրեք ընտրության առաջ, այլապես Ձեր ճնշման տակ նա կարող է ինքն իրեն կորցնել և ընտրել ոչ այն, ինչ Դուք էիք ցանկանում: Մի մեղադրեք և մի խղճացեք նրան, մի տվեք հարցերի շարան այն մասին, թե ո՞րն է Ձեր բաժանվելու պատճառը, և ինչու՞ է նա սառել Ձեր հանդեպ:
Հիշեք, եթե Դուք արտասվեք և հիստերիա սարքեք, Դուք միայն խղճահարության կարժանանաք, և նա ուղղակի կգնա:
Շատ կարևոր է, որ նրա հետ խոսեք միայն հաճելի թեմաների մասին, այլ ոչ թե այն իրավիճակների, որոնք վատ հուշեր են արթնացնում: Թող նա մտածի, որ կյանքում եղել են նաև շատ երջանիկ օրեր, որը կստիպի նրան խորհրդածել, թե ինչպես ետ բերել այդ ամենը;
Մեզ` կանանց մոտ, կան բնավորության հիանալի գծեր. դրանցից մեկն է իմաստությունը: Օգտագործեք այն և պայքարեք Ձեր երջանկության համար: 

ԻՆՉՊԻՍԻ՞ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ ԵՆ ԵՐԱԶՈՒՄ ԿԱՆԱՅՔ


Կանայք կարող են միայն ենթադրել, թե տղամարդիկ ինչպիսի կանանց են ցանկանում տեսնել իրենց կողքին: Ի դեպ, միշտ չէ, որ ենթադրությունները համապատասխանում են իրականությանը: Բայց դա պարզելու համար կարելի է հետևել հոգեբանի խորհրդին, որին նա հանգել է` հաշվի առնելով բազմաթիվ կանանց կարծիքներ: Ըստ այդմ` նա առանձնացնում է տղամարդկանց 5 տեսակ` հուսալի, հավատարիմ, հոգատար, մեծահոգի, պաշտպան: Թե ինչպես են յուրաքանչյուր տեսակի տղամարդիկ ներկայանում կանանց, կներկայացնենք ստորև:

 Ի տարբերություն մյուսների` ՀՈՒՍԱԼԻ  տղամարդիկ միշտ կնոջ կողքին են: Նույնիսկ եթե դուք վիճել եք, նա, անտեսելով վիրավորանքը, կշտապի օգնության: Բացի այդ, նա չի տանջի տարբեր հարցերով, քանի որ հենց առաջին հանդիպումից նա իր ձեռքը կվերցնի ողջ պատասխանատվությունը, թե ու՞ր գնալ, ի՞նչ անել, ի՞նչ ուտել, ի՞նչ դիտել և այլն: Իսկ երբ Դուք որևէ բան եք խնդրում նրան անել, նա շատ հստակ պատասխանում է ՙայո՚ կամ ՙոչ՚: Առավել ևս, նա միշտ իր բառերի համար պատասխանատու է. եթե որևէ բան է խոստանում, ապա կատարում է անպայման:
ՀՈԳԱՏԱՐ  տղամարդը հստակ գիտի, թե ինչ բան է պարտքի զգացումը, ի դեպ`  ոչ միայն կանանց հետ կապված: Նա պատրաստ է հոգ տանել նաև Ձեր ծնողների և հարազատների համար` այդ պարտականությունն ընդունելով շատ հանգիստ: Ի դեպ, դա արվում է ոչ թե նրա համար, որ նա շատ լավ հարաբերության մեջ է Ձեր հարազատների հետ, այլ նրա համար, որ նա շատ լավ հարաբերության մեջ է հենց Ձեզ հետ:
ՄԵԾԱՀՈԳԻ  տղամարդիկ ակտիվորեն պայքարում են ՙարևի տակ՚ իրենց տեղի համար: Նա միշտ պաշտպանում է թույլերին ու անպաշտպաններին, երբեք չի վախենում իրենից բարձր կամ իրեն հավասար մարդկանց հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց: Եվ երբեք չի վիրավորում նրանց, ովքեր թույլ են:
Մեզնից ո՞վ չի երազում ՊԱՇՏՊԱՆԻ  մասին: Նախ և առաջ նման տղամարդիկ որսորդ են և հսկիչ, հետո նոր` մնացածը: Նա երբեք կնոջն ու ընտանիքին չի դնի հարվածի տակ (թեկուզ չնչին չափով): Պաշտպան տղամարդը երբեք Ձեզ թույլ չի տա գնալ այնտեղ, որտեղ, իր կարծիքով, կարող է վտանգավոր լինել, նա թույլ չի տա Ձեզ միայնակ մութ փողոցով տուն գնալ և կանգառում կսպասի Ձեզ այնքան, որքան անհրաժեշտ է... Նա երբեք կոնֆլիկտ չի սարքի, առավել ևս` նա կփորձի իրեն հանգստացնել և զիջումների գնալ:
Շատ թերություններ կարող է կինը ներել տղամարդուն, եթե վստահ է նրա հավատարմության մեջ: Իր բնույթով` ՀԱՎԱՏԱՐԻՄ  տղամարդուն ոչ ոք պետք չէ, բացի իր կնոջից: Ուստի կարելի է 100%-ով վստահ լինել, որ նա ոչ միայն չի դավաճանի Ձեզ, այլ նաև չի էլ հետաքրքրվի դրանով:

Իսկ եթե տղամարդու մեջ կան բոլոր այս հատկանիշնե՞րը` հավատարիմ, հոգատար, հուսալի, մեծահոգի և պաշտպան: 
Իսկ դուք այսպիսի մեկին հանդիպե՞լ եք:
Հետաքրքիր է, արդյո՞ք գոյություն ունեն նման տղամարդիկ:



ԾԽԵԼԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ

Վտանգավորների մեջ առաջի՞նը
  Բժիշկները միանգամայն լրջորեն ծխելն անվանում են ամենաառաջին թմրադեղից թմրեցուցիչ կախվածությունը, որն առաջացել է դեռևս հին ժամանակներում: Առաջին ծխողի պատկերը (մոտավորապես մ. թ. 600 թվականի հնդկացի Մաիյան է, որը պատկերված է կավե ամանի վրա ու ծխում է ծխախոտի խիտ շարքով տերևները) գտել են Գվատեմալայի տարածքում: Ծխախոտի հետագա պատմությունը բոլորին հայտնի է` առաջին եվրոպացիները, ովքեր տարվել են ծխախոտով, Կոլումբոսն ու նրա ուղեկիցներն էին, որոնք 1492թ. հայտնվեցին Ամերիկայում: Ի դեպ, Եվրոպայում սկզբում ծխախոտն օգտագործում էին որպես դեղամիջոց, որն անցկացնում է հոգնածությունն ու գլխացավը: Ֆրանսիայում Եկատերինա Մեդիչիի կառավարման տարիներին ծխախոտն անվանում էին «թագահու կանաչի փոշի»: Թագուհին սարսափելի միգրենով էր տառապում, և բժիշկները ուրիշ միջոցների հետ նաև նրան առաջարկում էին քթախոտ` հոտոտելի ծխախոտ:
Միայն 16-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում սկսում են ծխախոտը «պաշտել» և օգտագործել որպես «ժամանցի հիասքանչ միջոց»: Մի քանի դարերի ընթացքում այն շատ երկրներում օրենքով արգելված էր և վտանգավոր էր համարվում: Օրինակ` Ճապոնիայում և Թուրքիայում ծխողներին մարմնական պատիժների էին ենթարկում, իսկ ծխելը կրկնելու դեպքում գործը հասնում էր մինչև մահապատիժ: Բայց և այնպես, ծխախոտը տարածվեց: Ռուսաստանում ծխախոտի արգելքը հանեց Պետրոս 1-ինը, ով դրան հակվել էր Հոլանդիայում: 1697թ. նա թույլատրեց ծխել և վաճառել ծխախոտը:

Իսկ ինչ՞ն է խնդիրը.
Ծխախոտի ակտիվ գործող նյութը նիկոտինն է: Նիկոտինը 1809թ. առանձնացվեց և հետազոտվեց: Այն Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոյի պատվին այդպես կոչվեց, ով 1560թ. ծխախոտի տերևներ նվիրեց Եկատերինա Եդիչիին: Նիկոտինն, օրգանիզմ հասնելով, առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա: Նյութն արագ մտնում է արյան մեջ և գլխուղեղի մեջ ընկնում է առաջին ումպը քաշելուց մեկ վայրկյան անց: 20-30 րոպե անց խտությունը նվազում է, նիկոտինը «գնում է» ուրիշ օրգաններ ու հյուսվածքներ: Նիկոտինն, ինչպես բոլոր դեղաբանական ակտիվ նյութերը, օրգանիզմում իր «հավելման կետն» ունի և բնորոշ կազմավորումները: Դրանք բջիջների վերևում ու ներքևում գտնվող սպիտակուցային մոլեկուլներն են: Ծխախոտից գրգռվածություն, քաղցածություն, թվացյալ առույգություն, սթրեսային իրավիճակներում հանգստություն, արագ անցնող, բայց` ուշադրության կենտրոնացում և հիշողության կարճատև լավացում են զգում: Սրտի աշխատանքն արագանում է, մեծանում է արյան ճնշումը, մաշկի ջերմաստիճանն իջնում է, արյան մեջ ավելանում է որոշ հորմոնների, այդ թվում` ադրենալինի մակարդակը:
Ժամանակի ընթացքում ծխողի օրգանիզմը «սովորում է» ներս մտնող նիկոտինի չափաբաժնին, ավելի շուտ, ընդունիչներով «վարժվում են» նիկոտին ստանալուն: Կարելի է ասել` նրանք «միշտ սպասում են» նոր չափաբաժնին, մշտապես գտնվում են գրգռված վիճակում: Օրգանիզմը նիկոտինին ՙհարմարվում է», այնպես որ, նիկոտինի այն քանակությունը, որն օգտագործում է մոլի ծխողը, նոր սկսելու դեպքում կարող է թունավորում առաջացնել:
Բժշկական փաստ
Նիկոտինն իր թունավորությամբ չի զիջում կատվաթթվին: Նիկոտինի մահացու չափաբաժինը մարդու վրա մահացու ազդում է նույնքան ժամանակում, որքան ժամանակում` կատվաթթվի չափաբաժինը: Մեկ ծխախոտը 6-8 գ նիկոտին է պարունակում, որից 3-4 մգ ընկնում է արյան մեջ: 50-100 մգ նիկոտինը, բժիշկների հաստատմամբ, մահացու է, որը 1-2 տարվա ընթացքում ծխած ծխախոտում է պարունակում: Ծխողին փրկում է այն, որ նա այդ չափաբաժինը մաս-մաս է ստանում, ոչ թե՝ միանգամից: «Արգելված պտուղը միշտ քաղցր է»: Նիկոտինը գիտնականների կողմից հայտնաբերված ամենահետազոտված նյութերից է: Մարդու առողջության վրա նրա քայքայիչ ու բացասական ազդեցությունն նապացուցված է: Բայց և այնպես, ծխողների թիվն աշխարհում ամեն տարի ավելանում է, ծխողների տարիքը` երիտասարդանում: Դա հատկապես վտանգավոր է, քանի որ նիկոտինն ընդունակ է արգելակել մարդու մտավոր ու ֆիզիկական զարգացումը:
Այս հիմնախնդիրն այնքան լավ է հետազոտված, որ գիտնականներն առաջարկում են ծխելու դեմ պատվաստանյութ ստեղծել: Անգլիայում ծխողների համար պատվաստանյութ են մշակում: Պատրաստուկի համար մի քանի տարի է անհրաժեշտ: Այժմ պատվաստանյութը, ապահովության համար, կլինիկական փորձարկումների շրջանում է
Դիտումներ: 1501 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz