ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 11:08



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ ՍԵՎ ԲՈՐԲՈՍԻՑ
17:07
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ ՍԵՎ ԲՈՐԲՈՍԻՑ
Մետրոպոլիտեն կառուցողները մաստոդոնտի մնացորդներ են հայտնաբերել
Մադրիդյան մետրոպոլիտենում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են մաստոդոնտ կոչվող հսկայական գիշատիչ կենդանու ոսկորներն ու ծնոտը: Մաստոդոնտներն ապրել են ավելի քան 14,1 մլն տարի առաջ: Աշխատողները նաև հսկայական կրիաների և վաղուց երկրի երեսից վերացած անխիտերիա ձիու մնացորդներ են հայտնաբերել:
Մադրիդյան մետրոյի «Կարպետանա» կայանի ընդլայնման նպատակով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում բանվորները դեռ 14,1 մլն տարի առաջ վերացած կենդանիների միլիոնավոր ոսկորներ են գտել:
Շինհրապարակներից մեկում քարացած հնագիտական գտածոների թիվն առանձնապես շատ էր: Կենսաբաններն արդեն առանձնացրել ու պիտակավորել են Gomphotherium angustidens կոչվող մաստոդոնտի, հնագույն ռնգեղջյուրի և տարբեր որոճող կենդանիների, հսկայական կրիաների, ինչպես նաև արջերի և գայլերի նախապապ համարվող գիշատիչ ամֆիցիոնների և խեմիցիոնների ոսկորները: Մնացորդների մեծ մասը պատկանում է պարզունակ անխիտերիա ձիերին, որոնք ամենայն հավանականությամբ, զոհվել են ողջ երամակով: Այդ եռամատ ձիերը, որոնք պոնի ձիու չափի են եղել, ապրել են նեոգենի դարաշրջանում` Եվրասիայի անտառներում:
Իսպանական «El Mundo» պարբերականը տեղեկացնում է, որ պեղումները ղեկավարում էր` Մադրիդի պատմական ժառանգության պահպանման գերատեսչության տնօրեն Խոսե Լուիս Մարտինես Ալմեիդան, ով խոստովանել է, որ իր գործընկերներին ապշեցրել էր գիտությանն անհայտ ՙհսկայական գերգիշատչի՚ հայտնաբերված ծնոտը: Մետրոյի կառուցման ընթացքում այնտեղից տոննաներով նստվածքաշերտեր են դուրս բերվել, որոնք մանր ողնաշարավորների և բույսերի քարացած մնացորդներ են պարունակում: Իսպանացի գիտնականները պատրաստվում են դրանք հետազոտել: Առայժմ ենթադրվում է, որ կենդանիներն ու բույսերը, որոնց գտածոները հայտնաբերվել են, գոյատևել են առնվազն 14,1-13,8 մլն տարի առաջ:


Ինչո՞ւ պետք չէ վախենալ սև բորբոսից

Աշխարհում այժմ նորաձև է դարձել բորբոսից վախենալը: Վերջերս Ռուսաստանի «Առաջին ալիքով» ցուցադրված գիտավավերագրական ֆիլմը, որն ամբողջութամբ նվիրված էր սև բորբոսին, մեծ անհանգստություն առաջացրեց հեռուստադիտողների մոտ (ընդ որում` հաղորդման հեռուստատեսային վարկանիշը բավականին բարձր է)` կանխատեսելով, որ շուտով Aspergillus niger կոչվող բորբոսը, որն իբր բնակվում է մարդու վրա, կգրավի աշխարհը: Այդ ֆիլմում բորբոսի վնասակար ազդեցությունները խիստ չափազանցված են: ՙԻզվեստիայի՚ թղթակիցը փորձել է այդ հարցի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Սկսենք այն բանից, որ «Բորբոս» ֆիլմի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են «Ինվիստրա ՍՊԸ-ին: Դատելով ընկերության կայքում տեղադրված» առաջարկներից` այն զբաղվում է նաև սև բորբոսի վերացման համար մոնարդա յուղի հիմքով պատրաստված միջոցների վաճառքով: Հիշեցնենք, որ բորբոսի այդ տեսակը, և հենց այդ յուղը, ֆիլմում ներկայացվում են որպես մարդկությանն ուղղված սպառնալիք և, համապատասխանաբար որպես դարման այդ չարիքի դեմ: Այդուհանդերձ իրականում ի՞նչ են իրենցից ներկայացնում մոնարդան, ասպերգիլուսը և նրա առաջացրած ասպերգիլեզը: Մոնարդան, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև այգու բերգամոտ անվանումով, շրթծաղկավորների ընտանիքին պատկանող ոչ պահանջկոտ բույս է: Այն սովորաբար աճում է Հյուսիսային Ամերիկայում և Մեքսիկայում որպես` մոլախոտ, երբեմն կիրառվում է նաև այգեգործության մեջ: Որպես բակտերիաների և սնկերի որոշ տեսակների դեմ պայքարող միջոց` մոնարդան վաղուց է հայտնի կենսաբաններին: Ասպերգիլը (Aspergillus niger) շենքերում տարածվող բորբոսի տեսակ է: Սովորաբար այդ բորբոսի սնկերը աճում են խոնավ վայրերում, սակայն ամենից լավ տարածվում են փայտի վրա: Ասպերգիլեզի հարուցիչներն են Aspergillus fumigatus-ը, A. niger-ը և A. flavus-ը, որոնք ապրում են ջրում, հողում, սննդի մեջ, ինչպես նաև գյուղատնտեսական և դեկորատիվ բույսերում, ցորենի, այլուրի, հարդի, օդափոխության համակարգի և փոշու մեջ` ինչպես շատ այլ բորբոսային սպորներ, բակտերիաներ ու վարակահարուցիչ մանրէներ: ՙԲորբոսի՚ հեղինակները ամբողջությամբ սև բորբոսով պատած մարդկային օրգանների մասին ոչ հավաստի պատմություններով փորձում են վախ ներշնչել հեռուստադիտողի մեջ: Նման բան հնարավոր է միայն ասպերգիլեզով հիվանդների մոտ և այն էլ` հիվանդության վերջին փուլում: Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում: Սունկն օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով և կարող է ախտահարել շնչառական, նյարդային և մարսողական համակարգերը: Երբեմն ասպերգիլները կարող են ախտահարել նաև փայծաղը, երիկամները և ոսկորները, սակայն հիվանդության նման դրսևորումը համարվում է ՙերկրորդ աստիճանի ծանրության՚: Ասպերգիլեզը զարգանում է միայն թույլ, ընկճված իմունային համակարգ ունեցող հիվանդների մոտ, երբ թոքաբորբի, ինտենսիվ քիմիաթերապիայի, ՁԻԱՀ–ի կամ իմունային համակարգը զգալիորեն ճնշող դեղեր ընդունելու հետևանքով օրգանիզմը ամբողջությամբ զրկվում է պաշտպանությունից և ըստ էության, վերածվում` կենդանի կենսանյութի: Սակայն նման իրավիճակներ հազվադեպ են առաջանում:
Դիտումներ: 943 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz