Երեքշաբթի, 23 Ապրիլ 2024, 12:02



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԻՆՉ­ՊԵՍ ՊԱՐԶ­ՎԵՑ` ԻՍ­ՊԱ­ՆԱ­ՑԻ ԾՈ­ՎԱԳ­ՆԱՑ ՔՐԻՍ­ՏԱ­ՓՈՐ ԿՈ­ԼՈՒՄ­ԲՈ­ՍԸ «ԴԱ­ԺԱՆ ԲՌՆԱ­ԿԱԼ» ԷՐ
19:13
ԻՆՉ­ՊԵՍ ՊԱՐԶ­ՎԵՑ` ԻՍ­ՊԱ­ՆԱ­ՑԻ ԾՈ­ՎԱԳ­ՆԱՑ ՔՐԻՍ­ՏԱ­ՓՈՐ ԿՈ­ԼՈՒՄ­ԲՈ­ՍԸ «ԴԱ­ԺԱՆ ԲՌՆԱ­ԿԱԼ» ԷՐ

ԻՆՉ­ՊԵՍ ՊԱՐԶ­ՎԵՑ` ԻՍ­ՊԱ­ՆԱ­ՑԻ ԾՈ­ՎԱԳ­ՆԱՑ
ՔՐԻՍ­ՏԱ­ՓՈՐ ԿՈ­ԼՈՒՄ­ԲՈ­ՍԸ  «ԴԱ­ԺԱՆ ԲՌՆԱ­ԿԱԼ»  ԷՐ


Նման եզրակացություն են արել Իսպանիայում հրապարակված Կոլումբոսի կյանքի մասին` նախկինում անհայտ նյութերի ուսումնասիրությունների հեղինակները:
ՙՀետաքննությունը, որի արդյունքում Կոլումբոսը զրկվել էր իրենով բացահայտված գաղութների փոխարքայի ու նահանգապետի կոչումից, թագավորական զույգի հրամանով վարում էր Ֆրանցիսկո Բոբադիլյան` ասպետական շքանշանի ղեկավարը՚,– ասվում է ուսումնասիրությունների մեջ:
Բոբադիլյան ներկայացնում է 22 իսպանացիների վկայությունները, որոնք Կոլումբոսին և իր եղբայրներին մեղադրում են աննախադեպ դաժանության մեջ ինչպես բնիկների, այնպես էլ իսպանացիների նկատմամբ:
ՙԲռնապետն ու բռնակալը ինքն էր կատարում արդարադատությունը` մահապատժի էր ենթարկում առանց դատավարության, խոշտանգում էր, սովի էր մատնում իր հայրենակիցներին և նույնիսկ թույլ չէր տալիս մկրտել բնիկներին, քանի որ դա խոչընդոտ էր ստեղծում վերջիններիս ստրուկ դարձնելու ճանապարհին՚,– մեջբերում են հետազոտողները:
Նրանք նշում են, որ ՙզայրույթի պահին Կոլումբոսը մահացու ծեծի էր ենթարկել իր փեսային՚:
Վկայությունների մեջ խոսվում է Կոլումբոսի դեմ հաճախակի բողոքների մասին:
1500 թվականին Կոլումբոսն ու իր եղբայրները ձերբակալվել են և կապանքների մեջ վերադարձվել են Իսպանիա, սակայն հետագայում թագավորական զույգը նրան ներում էր շնորհել` թագին մատուցած ծառայությունների համար:
Շատ պատմաբաններ, որոնք տեղեկություն չունեին հետաքննության նյութերի մասին, մինչ այժմ կարծում էին, որ Կոլումբոսի և իր եղբայրների ձերբակալությունը տեղի է ունեցել կեղծ մատնությամբ:
Կոլումբոսը, որը ներումից հետո ևս մեկ անգամ եղել է Ամերիկայում, 1506 թ. աղքատության մեջ մահացել է Իսպանիայում:

ՆՅՈՒ ՅՈՐ­ՔՈՒՄ ՀՆԱ­ԳՈՒՅՆ ՆԱՎ  Է ՀԱՅՏ­ՆԱ­ԲԵՐ­ՎԵԼ

Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի վայրում, որտեղ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի էր ունեցել ահաբեկչական հայտնի հարձակումը, մաքրություն իրականացնող բանվորները հնագույն նավի կմախքի մնացորդներ են հայտնաբերել: Հին փայտե նավի կմախքը գտնվում էր 9 մետր խորության վրա: Այդ արտասովոր իրը հայտնաբերելու վայրում անմիջապես հավաքվել են հնէաբաններն ու պատմաբանները:
Մասնագետները գտնում են, որ բեռնանավը թաղվել էր այդ վայրում դեռ XVIII դարում` Մանհեթթեն կղզու տարածքի ընդլայնման աշխատանքների ընթացքում: Նավը եղել է հողի տակ 200 տարի, և իր 10 մետրանոց կմախքը բավականին փխրուն է: Հնէաբանները ստիպված են նավը հանել ձեռքերով փորելով` լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու և նավի տարիքը պարզելու համար: Նավի կմախքից ոչ հեռու հայտնաբերվել է 45 կիլոգրամանոց խարիսխը: Այժմ մասնագետները փորձում են պարզել այդ խարսխի պատկանելությունը հայտնաբերված նավին
Դիտումներ: 1353 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz