Հինգշաբթի, 28 Մարտ 2024, 15:30



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
17:16
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՉԵՔԻՋՅԱՆ

Ծ նվել է 1929 թ. դեկ­տեմ­բե­րի 23‑ին`   Ստամ­բու­լում: 1951թ-ին ավար­տել է Ստամ­բու­լի կոն­սեր­վա­տո­րի­ան, այ­նու­հե­տև կա­տա­րե­լա­գործ­վել է Փա­րի­զում: 1961-ից տե­ղա­փոխ­վել է Հա­յաս­տան և մինչ օրս Հա­յաս­տա­նի պե­տա­կան ակա­դե­մի­ա­կան երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն ու դի­րի­ժորն է: Նրա ղե­կա­վա­րու­թյամբ երգ­չա­խում­բը բազ­մա­թիվ ելույթ­ներ է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի բո­լոր մար­զե­րում, ողջ ԽՍՀՄ-ում, արտա­սահ­մա­նյան 178 քա­ղա­քում: Ղե­կա­վա­րել է աշ­խար­հի սիմ­ֆո­նիկ բազ­մա­թիվ նվա­գախմ­բեր: Մի շարք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է, թո­ղար­կել է բազ­մա­թիվ ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ: Նրա սկզբունքն է` ՙՀանգս­տա­նա­լը ինք­նաս­պա­նու­թյուն է՚: Տի­րա­պե­տում է հա­յե­րեն, ֆրան­սե­րեն, ռու­սե­րեն, թուր­քե­րեն լե­զու­նե­րին: Ֆրան­սի­ա­յում ավար­տել է Քի­մի­ա­կան ինս­տի­տու­տը` ին­ժե­ներ-քի­մի­կոս է:


- Մա­եստ­րո, ի՞նչ են հան­դի­սա­տե­սի ծա­փե­րը Ձեզ հա­մար:
- Ամեն ինչ են: Գի­տակ­ցում եմ, որ աշ­խար­հի ոչ մի մի­լի­ար­դա­տեր այդ­քան ծա­փող­ջույն­ներ ու ծա­ղիկ­ներ չի ստա­ցել, որ­քան` ես: Դրա­նով եմ մխի­թար­վում:
- Եր­բեմն Ձեզ մտո­վի քննա­դա­տո՞ւմ եք:
-  Ամեն օր, ամեն ժամ, քա­նի որ այս կյան­քից դեռ սո­վո­րե­լու շատ բան ունեմ:
- Ո՞ր եղա­նակն եք սի­րում:
- Գա­րու­նը, երբ ծաղ­կում են ծա­ռե­րը, երբ բնու­թյու­նը զար­թոնք է ապ­րում: 
- Ձեր բնա­վո­րու­թյան ո՞ր գիծն է խան­գա­րում հան­գիստ ապ­րել:
-   Շուրջը շատ կան իրենց չա­փը չի­մա­ցող, ամ­բար­տա­վան մար­դիկ: Եր­բեմն զար­մա­նում և հի­ա­նում եմ նրանց հանդգնու­թյամբ: Ես մին­չև մե­կին մի բան եմ խնդրում, հա­րյուր ան­գամ չա­փում-ձև­ում եմ: Կու­զեի` ես էլ մի քիչ հան­դուգն լի­նեի:
- Սի­րու՞մ եք չա­րին չա­րությամբ պա­տաս­խա­նել:
-Ճիշտ հա­կա­ռա­կը` կյան­քում ես չա­րին միշտ բա­րու­թյամբ եմ պա­տաս­խա­նում:
- Տղա­մարդ­կանց հետ է հեշտ աշ­խա­տե՞լ, թե՞ կա­նանց:
-   Իհար­կե` տղա­մարդ­կանց, որով­հե­տև, եթե պետք է կռվել, կնոջ հետ` չես կա­րող: Իմ դաստիարակությունը թույլ չի տա­լիս վի­ճել կա­նանց հետ:
- Մար­տի 8-ն եք  նա­խընտ­րու՞մ, թե՞ Ապ­րի­լի 7-ը:
-  Ե ՜վ Մար­տի 8-ը, և ՜ Ապ­րի­լի 7-ը: Ամեն օր եմ ըն­դու­նում կա­նանց առա­վե­լու­թյու­նը, հմայ­քը և գրավ­չու­թյու­նը:
-  Մա­եստ­րո, դժվար չէ՞ հու­մո­րի զգա­ցու­մից զուրկ մար­դու հետ ըն­կե­րություն անե­լը կամ ճա­նա­պարհ գնա­լը:
-  Կյան­քը սի­րող մար­դու հա­մար, իհար­կե, դժվար է: Ճա­նա­պարհ գնալն էլ շատ տաղտ­կա­լի կլի­նի:
- Եր­բևէ հու­մո­րի օգ­նու­թյամբ կա­րո­ղացե՞լ եք դուրս գալ անե­լա­նե­լի վի­ճա­կից:
- Պատա­հել են դեպ­քեր, որ դուրս եմ եկել, եղել է, որ չի հա­ջող­վել, կամքս չի հե­րիքել:

-  Որևէ ան­մո­ռաց դեպք կա­րո՞ղ եք հիշել:
-  Փա­րի­զի Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րում ընդ­հան­րա­պես բարձր խո­սել և ծափ տալ չի թույ­լատր­վում: Մենք մի ամ­բողջ հա­մերգ տվե­ցինք, իսկ ավար­տին դահ­լի­ճը պոռթկաց և թնդաց ծա­փե­րից ու բռա­վո­նե­րից:
Մի ան­գամ էլ ար­տա­սահ­մա­նյան հյու­րա­խա­ղե­րից մե­կի ժա­մա­նակ, հան­կարծ` մի չղջիկ մտավ հյու­րա­նո­ցի մեր հար­կա­բա­ժի­նը: Կա­նայք, մա­զե­րը պինդ բռնած, մի այն­պի­սի վայ­նա­սուն բարձ­րաց­րե­ցին, իսկական զա­վեշտ էր, մինչդեռ ես շատ հան­գիստ էի, քա­նի որ ոչ մազ ու­նեի, ոչ էլ` վախ:

Զրու­ցեց`
Զա­րու­հի Մխիկյանը
Դիտումներ: 1248 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz