Հան­րա­հայտ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ - 11 Դեկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:49



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » Հան­րա­հայտ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ
19:29
Հան­րա­հայտ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ

Հան­րա­հայտ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ

























Ամեն օր մենք բազմաթիվ հարցերի պատասխան ենք որոնում: Ահա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենատարածվածները:


Կապտուկների գաղտնիքը
Կապտուկն առաջանում է մաշկի տակ գտնվող արյան անոթների վնասվելու հետևանքով: Արյան մեջ պարունակվող հեմոգլոբինից վնասվածքը դառնում է մուգ արնագույն: Այնուհետև լեյկոցիտները շրջապատում են վնասվածքի տեղն ու վերացնում են կարմիր արյան մարմնիկները, ինչը նպաստում է այն նյութերի առաջացմանը, որոնք պատասխանատու են գույնի փոփոխության համար: Հետագայում քայքայվող նյութերը հեռացվում են օրգանիզմից, ու երանգը վերանում է:

Ինչի՞ համար են մարդու հոնքերը
Մեր հոնքերի շնորհիվ մենք արտահայտում ենք մեր զգացմունքները: Հոնքերի դիրքը մարդու դեմքին որոշակի արտահայտություն է հաղորդում, ինչից հնարավոր է լինում գուշակել մարդու տրամադրությունը: Նման երևույթը գոյություն ունի նաև կենդանական աշխարհում` տարբեր ազդանշաններ հաղորդելու համար:

Որքա՞ն երկար կապրի մարդը միայն գարեջուր խմելով
Դարեր շարունակ գարեջուրը համարվում է որպես սննդամթերք` հեղուկ հաց: Հին Եգիպտոսում բանվորի աշխատանքը վարձատրվում էր գարեջրով: Անգլիայում 1492 թվականին ծովայիններից յուրաքանչյուրը օրական մեկ գալոն գարեջուր էր ստանում: Գարեջրում պարունակվում է B9, B6 և B2 վիտամինների օրական չափաբաժնի 5%-ը: Ճիշտ է A, C և D վիտամինները գարեջրում չկան:
Իհարկե, բարոյական իմաստով սխալ է համարվում պարզել, թե որքան կապրի մարդը միայն գարեջուր խմելով: Մինչդեռ Յոթնամյա պատերազմի ժամանակ անգլիական նավատորմում ծառայող բժիշկ Ջոն Կլեֆանը մի բժշկական փորձ էր անցկացրել: Երեք նավ Անգլիայից ուղևորվել էր Ամերիկա: Յուրաքանչյուր նավակողին կար ոգելից խմիչքի որոշակի քանակ, սակայն ՙGrampus՚ նավում այդ քանակությունը գերազանցում էր խմիչքի օրական չափաբաժինը: Վատ եղանակի պատճառով նավարկությունը երկարաձգվել էր, և այդ անսովոր ճամփորդության վերջում պարզվել էր, որ ՙGrampus՚ նավի ծովայինները գրեթե չեն ունենցել որևէ բժշկական օգնության կարիք, ինչը չէր կարելի ասել մյուս երկու նավերի անձնակազմի մասին: Սակայն, ինչ էլ որ ասեն գարեջրային դիետաների մասին, ակնհայտ է, որ միայն գարեջրով սնվելը սխալ ռազմավարություն է կյանքի առողջ ապրելակերպ վարելու համար:
Որքա՞ն գեր պետք է լինի մարդը, որպեսզի անխոցելի դառնա գնդակների համար
Հաշվի առնելով մարդու օրգանիզմի հյուսվածքային հատկությունները, ինչպես նաև մարմնի երևացող անդամները` ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները, տղամարդու սեռական օրգանները, կարելի է վստահությամբ ասել, որ մարդու մարմինը չի կարող անխոցելի լինել գնդակների համար: Նույնիսկ եթե մաշկը բավականին հաստ է գնդակների համար, ապա միայն հարվածային ուժը բավական է ներքին օրգաններին լուրջ վնասվածքներ հասցնելու համար:
Ենթամաշկային ճարպի քաշը որոշելու համար հարկավոր է հաշվարկել օրգանիզմի մակերևույթի մակերեսը առանց ճարպի: Օրինակ` 175 սմ հասակ ու 75 կգ քաշ ունեցող մարդու մարմնի մակերևույթի մակերեսը հավասար է 1,91 մ2: Այսպիսով, որպեսզի ամբողջ այդ մակերեսը ծածկվի 30 սմ հաստությամբ և 1 գր/սմ3 խտությամբ ճարպի շերտով, մարդը պետք է լինի 573 կգ: Դրան գումարենք օրգանիզմի քաշը (առանց ճարպի), կստացվի, որ գնդակադիմացկուն մարդու քաշը պետք է լինի 650 կգ:

Ինչո՞ւ ֆիզիկական աշխատանքից հետո ոտքերն սկսում են ավելի շատ ցավել երկու օր անց
Մկանային ուշացող ցավերը դրանցում բազմաթիվ պատռվածքների արդյունք են: Ձգտելով որքան հնարավոր է ճիշտ կատարել վարժությունը, մենք չափից դուրս լարում ենք մեր մկանները, ինչի պատճառով մկանային հյուսվածքներում առաջանում են պատռվածքներ: Առաջին օրը ծանր աշխատանքից հետո մենք միայն թեթև ցավ ենք զգում մկաններում: Մինչդեռ եղած պատռվածքների տեղում գոյանում են նոր մկանային հյուսվածքներ, որոնք հոջորդ ֆիզիկական լարվածության ժամանակ նույնպես պատռվում են: Հենց այս նոր հյուսվածքների վնասումը իրեն զգացնել է տալիս հետագայում:

Ինչի՞ համար է կույրաղիքը
Կենդանական աշխարհում կույրաղիքը է բուսական սնունդով օրգանիզմ մտնող բարդ ածխաջրերը վերածում յուղային թթուների, այնուհետև դրանք կլանում է որպես էներգիայի աղբյուր: Խոշոր եղջերավոր անասունների մոտ այդ գործառույթները կատարում է ստամոքսը, այդ պատճառով էլ նրանք կախում չունեն կույրաղիքից: Առաջ կարծում էին, որ կույրաղիքը չունի ոչ մի առաջնային նշանակություն և այն համարում էին էվոլյուցիոն վերապրուկ: Սակայն այսօր այդ կարծիքը հնացել է:
Կույրաղիքի կարևորագույն գորրծառույթն է զարգացող սաղմի իմունիտետի ապահովումը: Սակայն այդ օրգանը շարունակում է կատարել իր խնդիրները նաև հասուն օրգանիզմում: Չնայած նրան, որ կույրաղիքը անփոխարինելի չէ: Ըստ երևույթին, կույրաղիքի օգնությամբ իմունոցիտները հայտնաբերում են աղիքում գտնվող մանրէների ու այլ մարմինների հակագենները: Դրա շնորհիվ իմունային համակարգը տարբերում է ՙմերոնց՚ ՙթշնամուց՚ ու չի քայքայում այն մանրէները, որոնք բարեհաջող գոյակցում են օրգանիզմի հետ:
Ի դեպ, վիրաբույժները կույրաղիքը օգտագործում են որպես անձնական ՙպահեստային նյութ՚: Օրինակ` կույրաղիքի հյուսվածքն օգտագործում են միզապարկի վերականգնողական վիրահատությունների ժամանակ` վստահ լինելով, որ օրգանիզմը պոկում չի առաջացնի:

Ի՞նչ է ցելյուլիտը
Այն կանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որը հանգեցնում է ենթամաշկային ճարպային հանգույցների փոփոխությունների: Պարզելու համար՝ սպառնո՞ւմ է ձեզ ցելյուլիտը, թե՝ ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը եւ սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է: Ցելյուլիտն այսօր մեծ սպառնալիք է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Այն սկսել է ավելի հաճախ ի հայտ գալ նաև երիտասարդ աղջիկների մոտ: Պետք է գիտակցել, որ ցելյուլիտը ոչ միայն մաշկի գեղագիտական դեֆեկտ է, այլեւ այս կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետեւանք: Նախնական շրջանում այն կարող է հանգեցնել միայն շարակցական ու ճարպային հյուսվածքի աննշան փոփոխությունների, որոնք, սակայն, զարգանալով՝ վերածվում են ավելի բարդ խնդիրների:
Ցելյուլիտը բուժող բոլոր ՙկախարդական՚ միջոցները պարզապես խաբեություն են: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել միայն ճիշտ կենսակերպով: Օրինակ` մարմնամարզությունը նպաստում է մկանային գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության բարելավմանը, հետեւաբար՝ նաեւ ցելյուլիտի կանխարգելմանը: Ցելյուլիտի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած սննդամթերքից:

Որքա՞ն ժամանակ է գործում մարդու գիտակցությունը գլխատվելուց հետո
Ֆրանսիայում, գիլյոտինի իշխանության օրոք, որոշ մահապարտյալներին խնդրում էին աչքերը թարթել մինչև այն պահը, քանի դեռ գիտակցությունը գործում էր դանակը իջնելուց հետո: Ինչպես պարզվել էր, գլխատվելուց հետո մարդկանց գիտակցությությունը չէր լքում մոտավորապես 30 վայրկյան: Չնայած այդ թարթումը կարող էր լինել նյարդային ռեֆլեքս, այլ ոչ թե դատապարտյալի գիտակցված վարք
Դիտումներ: 462 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2016